Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ» Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ» Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ. Տիգրան Աբրահամյան «Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»


Նիկոլ Փաշինյանն ընդունել է կենսաթոշակի անցած նախկին զինծառայողներին

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին մի խումբ զինծառայողների:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վերջիններս Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել իրենց դիտարկումներն ու առաջարկությունները՝ կառավարության ընդունած որոշման հետ կապված, որով նախատեսվում է Պաշտպանության նախարարությանը հատկացնել 5 մլրդ 705 մլն դրամ, զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված, սակայն ծառայության ընթացքում անհատույց բնակարան չստացած նախկին զինծառայողներին որպես պետական աջակցություն, բնակարան ձեռք բերելու նպատակով տրամադրելու համար:

 

Որոշմամբ նախատեսվում է շահառուների գրավոր համաձայնության դեպքում յուրաքանչյուրին տրամադրել 2 տարի մարման ժամկետով և միջինը 5.000.000 դրամ արժեքով բնակարանի գնման վկայագիր:

«Ըստ էության, մենք այսօր ունենք շուրջ 1200 շահառու, որոնք ընդգրկված են բնակարան ստանալու հերթացուցակում: Այս հարցի շուրջ մենք ունեինք փակուղային իրավիճակ, որովհետև որևէ պրոցես տեղի չէր ունենում, կամ տեղի էին ունենում աննշան գործընթացներ: Մեզ համար խնդիր է եղել, որ այս պրոցեսը մեռյալ կետից շարժվի: Մենք արձանագրել ենք, որ այսօր կառավարությունը կարող է ռեալ հատկացնել 5 մլրդ դրամ և այդ աջակցությունն առաջարկել մարդկանց, ինչը չի նշանակում, թե ասում ենք՝ այս 5 մլրդ դրամը վերցրեք և հաշիվները մաքրեցինք: Դա նշանակում է, որ կա այսպիսի հնարավորություն, մենք ստեղծում ենք այդպիսի հնարավորություն: Այս 1200-ի մեջ վստահաբար կլինեն մարդիկ, որոնց համար սա կլինի ոչ միայն հնարավորություն, այլև հարցի լուծում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է Կադաստրի պետական կոմիտեի տեղեկանքը, որի համաձայն՝ մեկ սենյականոց բնակարանը մարզային բնակավայրերի 95 տոկոսում ցածր է 5 մլն դրամից, մարզերի կեսում 2 սենյականոց բնակարանը ցածր է 5 մլն դրամից, 3 սենյականոցը՝ 5 մլն դրամից ցածր գին ունի մարզային բնակավայրերի մեկ երրորդում: Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ 1200 շահառուից Երևանում է բնակվում միայն 370-ը: «Սրանով հստակ լուծելու ենք որոշակի թվով մարդկանց խնդիր: Այսինքն, այստեղ իմ կարծիքով մենք շատ կարևոր քայլ ենք արել՝ խնդիրը մեռյալ կետից շարժել ենք: Կլինեն մարդիկ, որոնց այս լուծումը ձեռնտու չի լինի, նրանց նկատմամբ մեր պարտավորությունը կշարունակի մնալ արձանագրված: Մենք ասում ենք, որ այս 7 ամսվա ընթացքում ինչպես ի վիճակի ենք եղել լուծել շահառուների մի մասի հարցը, եթե այս նույն տեմպերով գնանք՝ մնացածինն էլ կլուծենք»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

 

Նիկոլ Փաշինյանն ավելացրել է, որ Պաշտպանության նախարարությունը մեկ ամսվա ընթացքում կայացնելու է որոշում, թե նշված 5 մլրդ դրամն ինչ սկզբունքով և ինչպես է բաշխվելու: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ այդ առումով բոլոր առաջարկները պետք է ներկայացնել համապատասխան հանձնաժողովին: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն ընդունել է հանդիպման մասնակիցների առաջարկն ու պատրաստակամություն հայտնել հանձնաժողովում ներգրավել նրանց ներկայացուցչին: Կառավարության ղեկավարն ընդգծել է՝ խնդիր է դրել գործընթացն իրականացնել առավելագույնս թափանցիկ: 

Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ»Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ»Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ»Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ. Տիգրան Աբրահամյան Դիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր Կամենդատյան«Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ»«Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ»Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են