Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»


Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղերձը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով

Սիրելի երևանցիներ, Տոնական օրերը լավ առիթ են, որ ընկերներով ու հարազատներով հավաքվենք մի տանիքի տակ, հիշենք մեզ իրար կապող գեղեցիկ պատմություններն ու միմյանց ջերմ խոսքեր ասենք՝ մեկ անգամ ևս հաստատելով, թե որքան թանկ ենք մեկս մյուսի համար: Այսօր, այս պայծառ տոնին ուզում եմ մի փոքր խոսել մեր փառահեղ մայրաքաղաքի՝ Երևանի մասին:  Մենք իսկապես բացառիկ քաղաքում ենք ապրում: Քաղաք, որն իր վրա կրում է երկար ու ձիգ դարերի կնիքը, բայց նաև անընդհատ ձգտում է դեպի ապագան՝ ջանալով քայլել ժամանակին համընթաց: Մեր քաղաքն իր կենցաղով ու ճարտարապետությամբ խիստ հայկական է, բայց նաև իրեն է վերցրել համաշխարհային մշակույթի լավագույն փորձը: Իր թաղերի ու փողոցների անվանումների մեջ այս քաղաքն ամփոփում է աշխարհասփյուռ հայության՝ հայրենիքում մեկտեղվելու երազանքը: Միաժամանակ, մենք հրապարակներ, պողոտաներ ու պուրակներ ենք անվանակոչել բարեկամ երկրների ու քաղաքների, օտարերկրացի արվեստի ու գիտության գործիչների պատվին՝ ի նշան սիրո, երախտագիտության ու համերաշխության: Եվ ամեն օր ու ամեն ժամ՝ մեր կենցաղում, աշխատավայրում կամ հանգստի ժամին մենք ապրում ենք այն հաճելի գիտակցմամբ, որ մենք այս հզոր երկրի մայրաքաղաքի բնակիչներ ենք: Դա իրոք հաճելի, բայց պարտավորեցնող զգացողություն է:  Այո, մենք ուղղակի պարտավոր ենք արժանի լինելու այս քաղաքին՝ 2800-ամյա Էրեբունի-Երևանին: Եվ ես վստահ եմ, որ իրար հետ 2018-ին սկսած գործը շարունակելու ենք 2019-ին և գալիք մի քանի տարիներին, այնպես, ինչպես պայմանավորվել ենք:  Մենք փայփայելու ենք մեր քաղաքի անցյալը՝ աչքի լույսի պես պահելով նրա պատմական դեմքը, խնամելով ամեն մի քարը, միեւնույն ժամանակ մենք ստեղծելու ենք նոր քաղաք՝ հարմարավետ, անվտանգ ու ժամանակակից:  Ուզում եմ շնորհավորել մեր քաղաքի բնակիչներին, նրանց, ովքեր իրենց ամենօրյա ներկայությամբ լցնում են Երևանը՝ կիսելով նրա հոգսերն ու կառուցելով նրա ապագան: Շնորհավորում եմ նաև մեր քաղաքի ժամանակավոր բնակիչներին, որոնք մեզ հյուրընկալվել են ուսման, աշխատանքի կամ հանգստի բերումով: Ձեր ներկայությունը մեզ մի՛շտ հաճելի է: Շնորհավորում եմ մեր քաղաքի նախկին կամ առա՛յժմ նախկին բնակիչներին, նրանց, ովքեր տարբեր հանգամանքների բերումով հաստատվել են աշխարհի տարբեր քաղաքներում, բայց միշտ իրենց սրտի մեջ ամուր պահում են հարազատ քաղաքի ջերմությունն ու անգամ տասնյակ տարիների բաժանումից հետո իրենց երևանցի են համարում: Մեր քաղաքի երգիչն ասում է. «Ես քեզ սիրում եմ, էս խոսքերը ասում եմ քեզ, իմ Էրեվան, արժեր հասնել աշխարհի ծերը, որ էս բառերը հասկանամ»: Աշխարհի տարբեր ծայրերում ապրող երևանցիներ, իմացեք, որ մենք ամեն օր սպասում ենք ձեզ ու պահում ենք ձեր տեղը:  Շնորհավորում եմ հատկապես Երևանի փոքրիկ քաղաքացիներին, մեր երեխաներին, նրանց, ովքեր այս տարի առաջին անգամ են հաղորդակցվում Ամանորի հեքիաթին: Մենք ամեն ինչ անելու ենք, որ ձեր հեքիաթը շարունակական լինի: Սիրելի երևանցիներ,  անցնող տարին պայքարի, հպարտության, հաղթանակի ու ցնծության տարի էր: Վստահ եմ, որ հաջորդ՝ 2019 թվականը նպատակասլացության, ստեղծագործ ու արդյունավետ աշխատանքի տարի է լինելու:  Բարձր տրամադրություն եմ մաղթում բոլորիս, թող հաջողությունն ու Աստծո օրհնությունը ուղեկցի մեզ ամբողջ տարվա ընթացքում: 

Ամեն ինչ լավ է լինելու:

Շնորհավորում եմ։

  Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ

Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա Կոստանյան