Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ» Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ» Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ. Տիգրան Աբրահամյան «Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»


Չի կարողացել ոչ ոք աշխարհում, մենք կլինենք առաջինը․ նախագահ Սարգսյանի ամանորյա ուղերձը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ամանորի առիթով հղել է շնորհավորական ուղերձ․

«ՀՀ հարգելի քաղաքացիներ, աշխարհասփյուռ սիրելի հայրենակիցներ, պատմություն դարձող 2018 թվականը մեծ փոփոխությունների, փորձությունների, սպասումների եւ հույսերի տարի էր։ Մենք ականատես եղանք մեր ժողովրդի լավագույն հատկանիշներին, միասնականությանը, համախմբվածությանը, բարձր բարոյական եւ քաղաքացիական ոգու դրսեւորումներին։ 

Շուտով ունենալու ենք նոր խորհրդարան եւ նոր կառավարություն, նրանց գործունեության հաջողությունը մեծապես կախված է լինելու Հայաստանի քաղաքացուց, քաղաքացու աջակցությունից եւ հասարակական, տնտեսական, քաղաքական, մշակութային կյանքին նրա մասնակցությունից։ Հայաստանն իրոք կարող է դառնալ երկրագնդի ամենապայծառ կետերից մեկը նորարարկան գաղափարների կիրառման, մշակույթի, տնտեսության, գիտության եւ այլ ոլորտներում, սակայն այդ ուղին հեշտ չի լինելու, կլինեն նաեւ դժվարություններ՝ հաճախ պայմանավորված մեզնից անկախ գործոններով, այդ թվում՝ աշխարհաքաղաքական իրողություններով, եւ ես բոլորիս մաղթում եմ սթափություն, կազմակերպվածություն, առողջ դատողություն, պատասխանատվություն եւ իհարկե հանդուրժողականություն․ սրանք են հաջողության հասնելու բանալիները։

Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը եւ ինքնիշխանությունը, Արցախի հիմնահարցի արդարացի լուծումը շարունակելու են գերակա լինել մեր կյանքում, մենք ապրում ենք այն խորին գիտակցումով, որ անկախ մեր ծննդյան վայրից ունենք մեկ հայրենիք, այդ հայրենիքը մենք պետք է ծաղկեցնենք համատեղ ուժերով, Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի միասնական ջանքերով, մենք պետք է հոգ տանենք ազգային ինքնության հենասյուների՝ մեր մշակույթի, կրթության, հոգեւոր եւ ընտանեկան արժեքների մասին, այս գործում իհարկե առանցքային դեր է կատարում մեր սուրբ եկեղեցին, պետք է ավելի հոգատար լինենք մեր պատմական եւ ազգային ժառանգության, մեր բնության, գյուղի, քաղաքի, եւ ընդհանրապես մեր ողջ երկրի նկատմամբ։

Սիրելի հայրենակիցներ, այս պահին հոգով եւ մտքով բոլորիդ հետ եմ, բոլորիդ կողքին, սահմանում կանգնած զինվորի եւ սպայի, շտապօգնության մեքենայում եւ հիվանդանոցում հերթապահող բժշկի, ծառայություն իրականացնող ոստիկանի, հրշեջի, հացթուխի, տաքսու վարորդի, գյուղացու եւ բանվորի, գիտնականի, արվեստագետի, ձեր բոլորի հետ, հատկապես մտահոգված եմ դժվար ապրող ընտանիքների համար՝ նրանց, որ դեռ տուն չունեն, նրանց, որ ապրում են սահմանամերձ բնակավայրերում, մտահոգ եմ վիրավորների, հիվանդների համար, մաղթում եմ հոգսերին թեթեւացում, թող գալիք տարում ձեզնից յուրաքանչյուրի առջեւ բացվեն հաջողության դռները, թող Հայաստանի յուրքանչյուր քաղաքացի զգա փոփոխությունների դրական շունչը։

Մեզ բոլորիս պետք է առաջնորդի հետւեյալ շատ պարզ նշանաբանը՝ «կարողացել են ուրիշները, կարող ենք նաեւ մենք, չի կարողացել ոչ ոք աշխարհում, մենք կլինենք առաջինը»։ Մեր հայրենիքին մաղթում եմ խաղաղություն, մեր ընտանիքներին առողջություն, հաջողություն, բարեկեցություն ու երջանկություն, մանուկներին՝ ծիծաղ ու խինդ, տարեցներին՝ արժանապատիվ հանգիստ, թող գալիք տարում ձեզնից յուրաքանչյուրը՝ ձեր հարազատները, ընտանիքները, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, աշխարհի յուրաքանչյուր հայ կարողանա երազել եւ իրականացնել իր երազանքը, իրականացնել մեր բոլորի երազանքները։ Շնորհավոր Նոր տարի»։

 

Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ»Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ»Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ»Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ. Տիգրան Աբրահամյան Դիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր Կամենդատյան«Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ»«Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ»Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են