Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ընտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա Սողոմոնյան Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն Հայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ» Ինչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ» «Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ» «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»


Ադրբեջանը կարող է Հայաստանում գաղտնալսում իրականացնել. Սամվել Մարտիրոսյան

Հայաստանը կիբեռանվտանգության տեսանկյունից խոցելի է' ոչ միայն ընդհանուր կիբեռտարածքի մաս լինելով, այլև հարևան-թշնամի պետության կողմից թիրախ լինելու հանգամանքով: Այս մասին ԱԺ-ում խորհրդարանական լսումների ժամանակ հայտնեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նա ողջունելի համարեց այն փաստը, որ փորձ է կատարվում պետական մակարդակով միասնական մոտեցում ձևավորել:   Կիբեռանվտանգության ոլորտում վտանգները շատ արագ են առաջանում, քան երկրները կարող են դրանք ընկալել կամ դրանց դեմ քայլեր ձեռնարկել: Մեր դեպքում մենք ոչ միայն ընդհանուր կիբեռտարածքի մաս ենք, այլ երկիր ենք, որը կոնկրետ թիրախ է հարևան պետության կողմից: Այսինքն' ավելի ռիսկային գոտում ենք»,-ասաց փորձագետը:   Նա նկատեց, որ պետական ցանցային սեգմենտում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բավականաչափ գործողություններ է կատարում, որի արդյունքում իրավիճակը բարելավվել է: «Սակայն գոյություն ունեն այլ հանրույթներ, որոնք պետական չեն, բայց դրանց խոցելությունը կարող է խնդիրներ առաջացնել պետական մակարդակով: Խոսքը գնում է, օրինակ, բնական մենաշնորհների մասին, որոնք պետք է ակնհայտորեն ենթարկվեն աուդիտի, որպեսզի իրենց անվտանգության մակարդակը լինի համապատասխան առկա ռիսկերին: Բացի դրանից, հասարակությունը պետք է իրազեկ լինի այդ ոլորտներից: Նման հ ամակարգեր են էլեկտրացանցերը, ջրամատակարարման համակարգը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց Սամվել Մարտիրոսյանը:   Մասնագետի խոսքով' վերջին երկու տարիներին Հայաստանը պարբերաբար DDos հարձակումների է ենթարկվել' ընդհուպ մինչև համացանցի խափանում: «Փաստ է, որ մեզ, մեր հնարավորությունները ստուգում են, ու մենք դրան պատրաստ չենք»,-հավելեց Սամվել Մարտիրոսյանը:   Մյուս խնդիրը կիբեռանվտանգության տեսանկյունից, որ մատնանշեց փորձագետը, հասարակության իրազեկվածությունն է: «Մարդիկ չեն գիտակցում, որ իրենք իրենցով հանդիսանում են թիրախ: Միանշանակ է, որ մարդկանց կրթելու պահանջ կա»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը' կարևորելով ոչ միայն կրթական հաստատություններում նմանատիպ կրթության ապահովումը, այլև ավելի բարձր տարիքի անձանց շրջանում իրազեկվածության բարձրացումը: «Ողջունելի կլիներ, եթե ավելի անվտանգ օպերացիոն համակարգերի ու ծրագրերի կիրառումը ներմուծվեր դպրոցներ ու պետական կառուցներ»,-ասաց փորձագետը:   Սամվել Մարտիրոսյանը նկատեց, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ կիբեռհանցագործություն իրականացնելու առումով յուրահատուկ միտումներ են նկատվում: Նրանք սկսել են օգտագործել կիբեռվարձկաններին, որոնք ոչ միայն ադրբեջանական խմբավորումներ են, այլև հաքերներ Ռուսաստանից և Ուկրաինայից, բայց մասնագետը հորդորեց վերջին փաստը չքաղաքականացնել:   «Ադրբեջանցիներին օժանդակում են նաև թուրքական կազմավորումները, իսկ Թուրքիան այդ ներուժով աշխարհի առաջադեմ երկրներից է, եթե սա, իհարկե, առաջադիմության ցուցանիշ է»,-նշեց Մարտիրոսյանը:   Բացի այդ' փորձագետը մտավախություն հայտնեց, որ ադրբեջանցիները, բացի ներքին գաղտնալսումից, իրականացնում են Հայաստանի տարածքում գաղտնալսումներ հատուկ ծրագրի միջոցով, որը ներկայիս հակավիրուսային համակարգերը հեշտորեն չեն բացահատում: «Ադրբեջանն օգտվում է իտալական մի կազմակերպության ծառայություններից, որը հաքերային ծառայություններ է մատուցում երկրներին գաղտնալսումներ կատարելու համար: Հնարավոր է, որ այդ համակարգերը օգտագործվում են ոչ միայն Ադրբեջանի ներսում, այլ Հայաստանի տարածքում»,-նշեց Սամվել Մարտիրոսյանը:   Որպես եզրափակում փորձագետը նկատեց, որ պաշտպանությունը ենթադրում է նաև հարձակվելու հնարավորություն, առանց որի հավանական պատերազմի դեպքում շատ բարդ կլինի:   Նոյեմբերի 14-ին մեկնարկել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստը' «Կիբեռանվտանգության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում. սպառնալիքներ եւ մարտահրավերներ, արձագանքման եւ հակազդման մեխանիզմներ» թեմայով:
Ադրբեջանցին մնացել է նույնը՝ նենգ, ագրեսիվ, գլուխ կտրող, մարմին պղծող և անզեն մարդուն գնդակահարող Արմենն ամուր է ու անսասան, նա նույնիսկ կալանխվայրից ՀՀ անկախության իդեալներին հավատարիմ է ու պայքարում է այդ իդեալների համար. Էդուարդ Շարմազանով Այն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՓաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանԲագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը «Կապիտուլյացիոն» գրիչներ. ինչպես աղքատ ուսուցիչը դարձավ խոշոր բիզնեսի հեղինակ. «Փաստ»Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԻՆԻՍԻ). Ստեղծվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն, առաջին անգամ իրականացվել է մարդկային ուղեղի փոխպատվաստում. «Փաստ»Հայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ»75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանԻնչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ»«Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»«Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ»«Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ»Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»Երկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանԱշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՀիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունը«Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԻ՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ ԿարապետյանՄեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար ՄելոյանԵս գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա ՀովսեփյանՍիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է․ նա չի հաղթել ընտրություններում․ Անուշ ՄիրզոյանԸնդամենը երկու լուր` օրվա լրահոսից որ հետևություներն ինքներդ արեք. Մարիաննա ՂահրամանյանՔաղաքական հետապնդման տակ գտնվող անձանց թիվը մի քանի տասնյակով չի սահմանափակվում. Աբրահամյան Երիտասարդական ներուժից մինչև իրական լուծումներ․ ԶՊՄԿ-ի մասնակցությունը CaseKey-ինՀասարակությունը հաշտ չէ ստեղծված իրավիճակի հետ․ Ատոմ ՄխիթարյանՄենք ուղղակի պետք է փորձենք պատմությունից դասեր քաղել, ուսումնասիրել մարդկության պատմության քաղաքական միտքը՝ սխալներից խուսափելու համար․ Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք Չալաբյան