Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ» Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ» Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ. Տիգրան Աբրահամյան «Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»


Ընդդիմության իրական և ֆորմալ ուժը. փոխխոսնակության «փորացավ»

Վերջին շրջանում ակնհայտորեն պասիվ ներքաղաքական քննարկումների ֆոնին հատկապես աչքի է զարնում նորընտիր Ազգային ժողովում երրորդ փոխխոսնակի ընտրության հարցը: Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, երրորդ փոխխոսնակը պարտադիր պետք է ներկայացնի ընդդիմությանը: Միաժամանակ, սակայն, որպես ընդդիմություն նոր ԱԺ-ում հանդես են գալիս թե՛ «Լուսավոր Հայաստանը», թե՛ ԲՀԿ-ն: Նախորդ գումարումների Ազգային ժողովներում երրորդ փոխխոսնակի պաշտոնը սովորաբար եղել է այն ընդդիմադիր ուժինը, որն ամենաշատ ձայներն է հավաքած եղել: Միաժամանակ այդ պաշտոնի հարցը լուծվել է ԱԺ-ում քվեարկության միջոցով, այսինքն, այն հանգամանքը, որ ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր ուժը պետք է ստանա երրորդ փոխխոսնակի մանդատը, սոսկ տեսական է:

Կարծես թե իշխող ուժը ևս հավատարիմ է մնում այս տրամաբանությանը և հավակնում է երրորդ փոխխոսնակի դերում տեսնել ԲՀԿ-ի թեկնածուին: Տեսնել ասելով՝ նկատի է առնվում ԲՀԿ առաջադրած թեկնածուի օգտին քվեարկելը: Այս հանգամանքը էական անհանգստություն է առաջացրել «Լուսավոր Հայաստան» կուսակցության մոտ: Վերջիններս, շարունակելով հետընտրական շրջանում սկսված մարտավարությունը, համառորեն պայքարում են թիվ մեկ ընդդիմության տեղի համար: Այդ դեպքում այդ մարտավարությունը կանգ է առել փոխխոսնակի հարցի շուրջ: Մի դեպքում նրանք հորդորում ու միաժամանակ խնդրում են իշխող կուսակցությանը՝ իրենց թեկնածուին աջակցել փոխխոսնակի տեղի ընտրության համար, մեկ այլ դեպքում էլ առաջարկում են, որպեսզի իշխանությունը փոխխոսնակի իր երկու տեղերից մեկը զիջի ընդդիմությանը ՝ այդպիսով առաջարկելով ոչ-ոքի՝ իրենց ու ԲՀԿ-ի միջև:

Փոխխոսնակության շուրջ տեղի ունեցող այս քննարկումները ուղեկցվում են նոր խորհրդարանում և նոր քաղաքական իրավիճակում ընդդիմության դերակատարության վերաիմաստավորման մասին հիմնավորումներով: Զուգահեռ հասարակական քննարկումներում կարծիքներ են հնչում, որ իշխանությունները պարտավոր են դասեր քաղել անցյալի սխալներից, և օրինակ, փորձեն հնարավորինս շատ լծակներ տալ ընդդիմությանը:

Այն հանգամանքը, որ ստեղծված քաղաքական դիսբալանսի իրավիճակում Հայաստանը կարիք ունի ընդդիմության և հակակշռող ուժի, աներկբա է: Աներկբա է նաև, որ նախորդ իշխանությունները այդ դիսբալանսը թոթափելու որևէ քայլ չէին անում: Բայց միաժամանակ հարկ է նշել, որ քաղաքականության մեջ հակակշիռների հարցը չի լուծվում բացառապես ֆորմալ դրսևորումներով: Ասել է թե, եթե ԼՀԿ-ն կամ ԲՀԿ-ն, կամ տեսականորեն ցանկացած ուժ հավակնում է լինել հակակշիռ քաղաքական սուբյեկտ, ապա փոխխոսնակությամբ չէ, որ պետք է այդ հակակշիռը ձևավորվի:

Իհարկե, լավ կլինի, որ քաղաքական համակարգի բովանդակային և ֆորմալ մասերը ներդաշնակվեն ու իսկապես հակակշիռ ներկայացնող ուժերը, այդ ուժերի ու իշխող ուժերի միջև հարաբերակցությունը ներդաշնակ կերպով արտացոլվեն պետական գործառույթների, հատկապես խորհրդարանի գործառույթների բաշխման ժամանակ: Սակայն իրավիճակի իրական գնահատականը հուշում է, որ ո՛չ ԼՀԿ-ն, ո՛չ ԲՀԿ-ն և ո՛չ էլ որևէ այլ քաղաքական միավոր այս պահին չունեն այնպիսի բովանդակային ուժ, որպեսզի դրան հարիր մանդատներ պահանջեն: Իհարկե, չի բացառվում, որ ինչ-որ մանդատներ իշխանությունն ամեն դեպքում կզիջի՝ կանոնակարգ օրենքից ելնելով կամ, այսպես ասած, դեմոկրատական պատկերը չխաթարելու համար: Բայց դա որևէ կերպ չի նշանակի, թե ընդդիմադիր ուժերը դարձան հակակշիռ:

Այս իմաստով շատ կարևոր է արձանագրել, որ քաղաքականության ֆորմալ կողմն ինչքան էլ կարևոր, բայց միաժամանակ առաջնային չէ ուժերի բալանսը վերականգնելու և հակակշիռներով հագեցած քաղաքական դաշտ ունենալու համար: Կլինի ԼՀԿ-ն, ԲՀԿ-ն, թե մեկ այլ ուժ, օրինակ՝ խորհրդարանից դուրս, քաղաքական հակակշիռ, ընդհանրապես քաղաքական կշիռ ձեռք բերելու միակ ճանապարհը իսկապես բովանդակային, խորքային քաղաքական ասելիք ու անելիք ունենալն է, ոչ թե ֆորմալություններն ու դրանց դիմած դրվող «ծիտիկները»: Հետևաբար առնվազն այս պահին փոխխոսնակության մասին քննարկումները ոչ այլ ինչ են, քան միջկուսակցական դիվիդենտներ շահելու և բովանդակային դատարկությունը ֆորմալություններով քողարկելու փորձեր:

Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ»Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ»Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ»Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ. Տիգրան Աբրահամյան Դիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր Կամենդատյան«Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ»«Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ»Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն Հովասափյան