Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ. Տիգրան Աբրահամյան «Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»


Վարչապետը հանձնարարել է ներկայացնել բժշկական ապահովագրական համակարգի ներդրման հայեցակարգային փաստաթուղթ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում  տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում  համապարփակ բժշկական ապահովագրական համակարգի ներդրման վերաբերյալ: 

«Սա ռազմավարական նշանակության հարց է Հայաստանի Հանրապետության և մեր կառավարության համար, որովհետև առողջապահության, բժշկական ծառայությունների հասանելիությունը քաղաքացիների բարեկեցության անկյունաքարային բաղադրիչներից է, և մենք «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում հստակ արձանագրել ենք, որ այս ուղղությամբ մինչև 2023 թվականը պետք է ունենանք շատ կոնկրետ արդյունքներ: Իհարկե, այս ուղղությամբ աշխատանքը նոր չի սկսվել. մեր նախորդ կառավարության ձևավորման առաջին օրից այս ուղղությամբ աշխատում ենք, և այսօր պետք է քննարկենք, թե ուր ենք հասել, ինչ ճանապարհով և ինչ ժամանակացույցով ենք գնալու առաջ», - խորհրդակցության սկզբում նշել է վարչապետը: 

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը զեկուցել է, որ աշխատանք է կատարվել անհրաժեշտ քայլերն ուրվագծելու ուղղությամբ, և մշակվել է համապատասխան վերլուծական փաստաթուղթ: Նա ներկայացրել է Հայաստանում համապարփակ բժշկական ապահովագրական համակարգի ներդրման նպատակները՝ բնակչության համար բժշկական օգնության և սպասարկման որակի ու մատչելիության բարձրացում, առողջապահության ոլորտի ֆինանսավորման նոր աղբյուրների ներգրավում, բուժօգնության որակի վերահսկման նոր մեխանիզմների ներդրում, ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացում և ստվերային դրամաշրջանառության վերացում և սկզբունքները՝ առողջապահության ոլորտում սոցիալական համերաշխության և արդարության երաշխավորումը, բնակչության տարբեր խմբերի բուժօգնության ֆինանսական ռիսկերի համախմբումը և մատուցվող ծառայությունների փաթեթների միասնականացումը:  Արսեն Թորոսյանը նաև ներկայացրել է  համակարգի ընդգրկման (ծածկույթի), ներդրման փուլերի, ապահովագրական բուժօգնության ծավալի, ապահովագրավճարների նախնական հաշվարկների, համակարգի ներդրման ինստիտուցիոնալ, ֆինանսավորման և կառավարման մեխանիզմների մասով կատարված վերլուծությունը, ինչպես նաև այս առումով միջազգային հաջող փորձը:

Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակում համապարփակ բժշկական ապահովագրական համակարգի ներդրմանն առնչվող մանրամասների վերաբերյալ: Մասնավորապես, քննարկվել են կառավարման ձևաչափին, ներդրման ժամկետներին, ընդգրկման ծածկույթին, ֆինանսավորման մեխանիզմներին, պետություն-մասնավոր հատված համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր: Խորհրդակցության մասնակից շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներն իրենց դիտողություններն ու նկատառումներն են հայտնել քննարկվող փաստաթղթի առնչությամբ, հանդես եկել առաջարկություններով: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քննարկման նպատակը, բոլոր հնարավոր սցենարները և տեսակետները հաշվի առնելով, համապարփակ բժշկական ապահովագրության համակարգի ներդրման ճանապարհային քարտեզի մշակումն է՝ հնարավորինս օպտիմալ լուծումների հասնելու համար:

Անդրադառնալով առողջապահության ոլորտում կառավարության քաղաքականությանը՝ վարչապետը նշել է. «Մեր քաղաքական դիրքորոշումը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունում առողջապահության ստանդարտները պետք է լինեն բարձր»:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև ապահովագրության համակարգի ներդրման շուրջ հանրային քննարկումների անցկացումը՝ ընդգծելով, որ հանրությանը պետք է պարբերաբար իրազեկել նախաձեռնվող բարեփոխումների մասին. «Սաղմնային մակարդակից հանրությունը պետք է տեղեկացված լինի, թե մենք ինչ ենք խոսում, ինչ տարբերակներ կան և ինչերի կարող ենք հանգել: Դա, ի վերջո, ցանկացած ռեֆորմի հաջողության համար շատ կարևոր բաղադրիչ է: Առկա գաղափարները, հնարավորությունները, այլ երկրներում կիրառված մոդելները կարող են քննարկման առարկա դառնալ: Մենք միանշանակ պետք է գնանք այդ ճանապարհով, որպեսզի կարողանանք ճիշտ մթնոլորտում խնդիրները լուծել», - նշել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներին՝ համատեղ աշխատել քննարկվող փաստաթղթի լրամշակման ուղղությամբ, հստակեցնել կոնցեպտուալ հարցերի շուրջ դիրքորոշումները և սեղմ ժամկետում ներկայացնել կոնկրետ միջոցառումներով և հստակ ժամակացույցով հայեցակարգային փաստաթուղթ:

Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ»Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ. Տիգրան Աբրահամյան Դիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր Կամենդատյան«Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ»«Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ»Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջ