Շարունակվում է զինծառայողների ժամանումը Հայաստանի ռուսական ռազմակայան, որոնք Հարավային ռազմական օկրուգի զորամասերից և ուսումնական մասերից զորակոչով ծառայություն են անցնում զորացրվածների փոխարեն: Մինչև դեկտեմբերի սկիզբը նրանց ընդհանուր քանակը կգերազանցի 2500-ը: Զորամաս ժամանելուց հետո նորակոչիկներին զննում են 1602-րդ զինվորական կլինիկական հոսպիտալի կառուցվածքային ստորաբաժանման և ռազմակայանի բժշկական ստորաբաժանման բժիշկները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, մեկամսյա ադապտացման շրջանում բժիշկները նորակոչիկներին կպատվաստեն գրիպի, կարմրախտի, հեպատիտ «Ա»-ի, պնևմոկոկային վարակի և ջրծաղիկի դեմ: Այս միջոցառումները կանոնավորապես անցկացվում են զինծառայողների շրջափոխման ժամանակ՝ սեզոնային հիվանդությունները կանխարգելելու և տեղանքի բարձրլեռնային ու միջին լեռնային կլիմայի պայմաններին ընտելանալու նպատակով: