ԱՄՆ նախագահն իր աշխատավարձի քառորդ մասը հատկացրել է ալկոհոլիզմի դեմ պայքարին
ՔաղաքականԴոնալդ Թրամփն իր աշխատավարձից 100 հազար դոլար է հատկացրել ալկոհոլիզմի հիմնախնդիրների ուսումնասիրության համար:
The Washington Post-ի տվյալներով, Սպիտակ տան սեփականատերը միջոցները փոխանցել է ալկոհոլի չարաշահման և ալկոհոլիզմի հարցերով զբաղվող ազգային ինստիտուտին:
WP-ն գրում է, որ ալկոհոլիզմի դեմ պայքարը Թրամփին առավել հետաքրքրող թեմաներից է: 1981թ.-ին, ալկոհոլային կախվածության դեմ երկարատև և արդյունքում ոչ արդյունավետ պայքարից հետո մահացել է Դոնալդի ավագ եղբայրը՝ Ֆրեդը:
Հետաքրքրական է, որ երդմնակալության արարողությունից առաջ, Թրամփը խոստացել էր հրաժարվել ԱՄՆ նախագահի պաշտոնի համար նախատեսվող աշխատավարձից: Սակայն, ըստ ամերիկյան օրենքների, նա չի կարող այդպես վարվել:
Արդյունքում, ամեն եռամսյակ Դոնալդը նախագահական գումարները պարզապես տրամադրում է տարբեր պետական կազմակերպությունների: