Երևան, 29.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վերականգնեք գյուղատնտեսության նախարարությունը․ ոլորտը 15% անկում է գրանցել. Հարություն Մնացականյան Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե՝ կազմված սփյուռքի եւ Հայաստանի հեղինակավոր գործիչներից 50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի. Արեգա Հովսեփյան Խաղաղություն բոլորս ենք ուզում, բայց այն պիտի հիմնված լինի գործուն երաշխիքների վրա. Անուշ Միրզոյան Հայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն Մանվելյան Քաղաքականությունն անձնական հաշիվներ պարզելու հարթակ չէ. սա ինձ համար կարմիր գիծ է. Իրինա Յոլյան Ձեր ցուցամատը ձեզ պահեք, Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրը նվեր արեցիք՝ բանտարկեցիք Արցախի նախագահին. Էդգար Ղազարյան Նունչակու. ինչպես թագավորի «արգելքը» ստիպեց ինքնապաշտպանության նոր միջոց ստեղծել. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 օգոստոսի). Ինը բալանոց երկրաշարժ, հրդեհ «Օստանկինո» հեռուստաաշտարակում. «Փաստ» Ո՞ւր են տանում անշարժ գույքի շուկայի նոր «բումի» սուր կողմերը. «Փաստ»


Արդյո՞ք գլուխը սափրելն ապահովում է «երազանքի» մազեր ունենալը

Lifestyle

Մենք գիտենք, որ...

Երբ երեխան դառնում է մեկ, երկու կամ երեք տարեկան, նրան պետք է գոնե մեկ անգամ «քաչալացնել», որպեսզի ապագայում փարթամ և խիտ մազեր ունենա։ 

Իրականում այդպես չէ։

Պարզվում է, որ այսպես, թե այնպես, բնությունը ինչ մազ տվել է, այդպիսին էլ ունենալու է երեխան: Արհեստական բոլոր մեթոդներն այստեղ անզոր են: Ի վերջո, մազերն աճում են մաշկի հաստության մեջ՝ մազային ֆոլիկուլներում, և այն, ինչ դուք կանեք մաշկից դուրս գտնվող մազի հետ, ոչ մի նշանակություն չունի մազի աճման համար։ Երեխայի մազերը սափրելու ժողովրդական հավատալիքը իրականում շատ տարածված համոզմունք է։ Շատ ծնողներ են համոզված, որ երեխայի գլուխը սափրելը հետագայում կհանգեցնի նրա մազերի բուռն աճին, բայց դա ոչ միայն չի լինում , այլ անգամ նման «էկզիկուցիան» կարող է բերել երեխայի համար տարբեր անցանկալի հետևանքների։ Առաջին հերթին երբեմն երեխայի գլուխը սափրելը բերում է նրան, որ մազերը ավելի վատ են սկսում աճել, և երկար ժամանակ նրանց նորմալ աճը չի վերականգնվում՝ կապված սափրման ընթացքում գլխի մաշկի վնասվածքների առաջացման հետ։ Չպետք է մոռանալ նաև այս դեպքում տարբեր մաշկային վարակների առաջացման հնարավորությունը։ Երկրորդ հերթին՝ սափրումից հետո երեխայի գլխին առաջացող կարճ մազերը կարող են երեխայի համար անհարմարավետության զգացում առաջացնել, օրինակ՝ գլխարկ հագցնելիս, և, ի վերջո, առանց մազերի երեխայի գլուխը հնարավոր է, որ ավելի շուտ մրսի ցրտից։ Երրորդ հերթին՝ սափրման նման գործողությունը կարող է երեխայի համար դառնալ իսկական հոգեկան վնասվածք՝ մանավանդ եթե երեխան տարիքով մեծ է և ամեն ինչ հասկանում է։ Իսկ նման սթրեսը զարգացող օրգանիզմի համար անթույլատրելի է։ Ընդհանրապես կյանքում շատ մարդիկ որոշակի գործողություններ կատարում են միայն այն պատճառով, որ «բոլորն էլ այդպես են անում»։

Շատ ժողովուրդների մշակույթում է ընդունված որոշակի հասակում երեխաներին «քաչալացնելը» ըստ ժողովրդական ավանդույթի, կա՛մ կրոնական հավատալիքի, կա՛մ էլ ընդամենը համոզմունքով։ Օրինակ, Հնդկաստանում նորածինների գլուխը սափրում են այն համոզմունքով, որ նրանք բաժանվում են իրենց նախորդ կյանքից և շարժվում են դեպի ապագա (հինդուիզմը համարում է, որ ամեն մարդ մի քանի կյանք է ունենում)։ Մոնղոլիայում փոքրիկի առաջին ճաղատացնելը տոն է (ինչպես, օրինակ, ատամնահատիկը հայերի մոտ), և այդ առիթով հրավիրվում է ամբողջ բարեկամությունը։ Յուրաքանչյուր հյուր սեփական ձեռքով կտրում է մի փունջ մազ, նվեր է մատուցում փոքրիկին և որոշակի բարի ցանկություն հղում նրան։ Իսրայելում չի կարելի մինչև երեք տարեկանը կտրել երեխայի մազերը, և այդ կարգին հետևում են անգամ ոչ հավատացյալ մարդիկ։ Սլավոնների մոտ ևս մինչև մեկ տարեկանը պետք չէ «ձեռք տալ» երեխայի մազերին, քանի որ հավատալիք կա, որ եթե երեխայի մազերը կտրել մինչև մեկ տարեկանը, նա կզրկվի ուժից, կլինի թույլ և հիվանդոտ, կյանքում հաջողակ և հարուստ չի լինի և այլն։ Իսկ մեկ տարեկանից հետո երեխային «քաչալացնելը» համարվել է նոր կյանքի անցում և չար հոգիների հեռացում փոքրիկից։ Անգամ ավանդույթ է եղել երեխայի խոպոպները չորս տեղում կտրելը, որի արդյունքում ստացվել է խաչ։ Ընդ որում, չգիտես ինչու, այդ միջոցառումը պետք է կատարվեր լիալուսնի շրջանում, և անգամ այդ նպատակների համար հատուկ օրացույցներ կային ստեղծված։

Երեխայի մազածածկույթը սկսում է զարգանալ դեռևս ներարգանդային կյանքում, և այդ իսկ պատճառով նորածինները ծնվում են ամբողջ մարմնի և գլխի վրա առկա աղվամազով։ Կյանքի առաջին մի քանի ամսվա ընթացքում այդ աղվամազը թափվում  է, և սկսում է զարգանալ ավելի հաստ և հասուն մազածածկ, որը, ըստ գույնի և ձևի, կարող է տարբերվել աղվամազից։ Պետք չէ անհանգստանալ, որ աղվամազը թափվելուց հետո որոշ ժամանակ նոր մազեր չեն աճում. դա նորմալ է, ժամանակի հետ, միևնույն է, դրանք կզարգանան։ Ինչ վերաբերում  է նրան, որ ի վերջո պետք է երեխայի մազերը կտրել, երբեմն նույնիսկ՝ շատ կարճ, ապա դա էլ է նորմալ, հատկապես ամռանը, բայց երբեք մի սափրեք երեխայի գլուխը, դա իրոք վտանգավոր է։

Ի վերջո, այնպես չէ, որ երեխային «քաչալացնելու» ժողովրդական ավանդույթը ոչ մի իմաստ չունի։ Ժամանակները տարբեր են լինում։ Ներկայումս դա իրոք պետք չէ, բայց, օրինակ, միջնադարում և անգամ 20–րդ դարի սկզբին դա պարտադիր գործողություն է եղել։ Բանն այն է, որ գլխի ոջլի դեմ պայքարի արմատական մեթոդը հենց «քաչալացնելն» է եղել, որը իրոք ձերբազատում է այդ վարակից, բայց ներկայիս սանիտարահիգիենիկ պայմաններում այս վարակը հազվադեպ է հանդիպում, և անիմաստ է դառնում երեխայի գլուխը սափրելը։

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը

Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն«ՀայաՔվեի» անդամներն Էջմիածնի դատարանի բակում են՝ ի պաշտպանություն հայոց եկեղեցու և Վեհափառ ՀայրապետիԱյսօր ՀՀ Արմավիրի առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել Ամենայն Հայոց կաթողիկոսի ապօրինի գործը. Ավետիք ՉալաբյանԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԲանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր Կամենդատյան Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ Եռապատերազմի կուսակցությունը և 2.5 տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը՝ ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԻնչպե՞ս են փոխում հանքային հսկաների անվադողերը. տեսանյութ«Հայաքվե»-ն դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններինUcom-ը ներկայացնում է Green սակագնային պլանները՝ ամենօրյա կապը դարձնելով բնապահպանական ներդրումՄենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԵթե Տիգրանաշենը հանձնեն, պաշտպանական համակարգը Զանգակատնից մինչև Երասխավան փլվելու է. Չալաբյան ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվելՍամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց․ Գոհար ՄելոյանՈրքա՞ն է կազմում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը․ Տիգրան ԴումիկյանՆիկոլ Փաշինյանն այսօր փաստացի վերահաստատեց Տիգրանաշենի վերաբերյալ օրեր առաջ արած իր հայտարարությունը. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն իր իշխանությունը երկարաձգելու համար ենթարկվում է Ալիևի բոլոր պահանջներին. Ավետիք ՉալաբյանԿասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացելԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներՀայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանԴատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿՀարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոնԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրաԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներՀենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում կմրցի Տիգրան Բարսեղյանի դեմ