Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ»


ԱԺ նախագահն իր վերարկուն պետք է թողնի անվտանգության աշխատակիցների մոտ․ Արարատ Միրզոյանն արձագանքել է քննադատություններին

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սիրելի ընկերներ, բարեկամներ և չարեկամներ,

Անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ ձեր ուշադրությանն արժանացած մի քանի թեմայի և ներկայացնել մի քանի տեխնիկական մանրամասներ։

Այո, ԱԺ նախագահի համար օրենքով սահմանված է պետական պահպանության ռեժիմ։ Պարզվում է՝ ԱԺ նախագահը որևէ տեղ այցելելիս իր վերարկուն պիտի թողնի ոչ թե ընդհանուր հանդերձարանում, այլ իր անվտանգության աշխատակիցների մոտ։ Ահա թե ինչպես է իմ վերարկուն հայտնվել իմ անվտանգության պետի մոտ։

Կարո՞ղ էի ինքնուրույն հագնել վերարկուն։ Իհարկե։ Բայց մի շատ տեխնիկական, գուցե նաև տափակ նրբություն կա։ Համաձայնեք՝ տեսախցիկների առջև վերարկուի մյուս թևքը շոշափելով որսալը և ապա ծռմռված օձիք ուղղելը ևս այնքան էլ հրապուրիչ հեռանկար չի։ Մանավանդ որ, ինչպես տեսանյութում երևում է, արագ շարժվելու խնդիր կար՝ մյուս մեքենաներն էին հերթով մոտենում։

Կարիք կա՞ր մեքենա նստելուց առաջ վերարկու հագնել։ «Ինչ է, ցուրտ էր մեքենայում»,- հեգնում եք։ Սիրով տեղեկացնեմ։ Ցուրտ չէր, բայց բավականին սառն էր՝ իմ մեքենայի շարժիչը միացրած չենք պահում, մինչ ես որևէ միջոցառման եմ մասնակցում։

«Ինչու ինքը չի բացում իր մեքենայի դուռը»,- ասում եք։ Լավատեսորեն հավատացած եմ, որ տեսախցիկները զուտ պատահականորեն չեն ֆիքսում և ապա տարածում կադրեր բազմաթիվ դեպքերից, երբ ես ինքս եմ բացում դուռը։ Թեկուզ նույն օրը առավոտյան Եռաբլուրից հեռանալիս։

«Ջիպ ա տեսել»,- ասում են։ Ժպիտով հիշում եմ իմ սեփական ամենագնացը, որն իհարկե անհամեմատ ավելի համեստ դասի է։ Մեքենա վարելն, ի դեպ, շատ եմ կարոտում։ Սիրում էի։

Գռեհկություն, չտեսություն, ՀՀԿ-ացում։ Երբեմն անգամ այսպիսի որակումներ տրվեցին այս տեսարանին։ Իհարկե հաճելի չի լսելը, բայց գրողների և նրանց բարեվարքության գործն է, բարեբախտաբար ազատ երկրում ենք արդեն ապրում, և ես ուրախ եմ, որ շատերի թվում նաև հեռավոր 2004-ից իմ համեստ ներդրմամբ հնարավոր եմ դարձրել խոսքի ազատության այս աստիճանը։ Իսկ բովանդակային պիտի ասեմ միայն, որ չեմ կիսում այս որակումները։

Առաջ անցնելով ասեմ, որ առաջիկայում պիտի տեղափոխվեմ այսպես կոչված կառավարական ամառանոց՝ հեշտացնելու անվտանգության աշխատակիցների, ներկայումս մեր բակում սահմանված պահակակետն օրուգիշեր հսկող աշխատակիցների և իմ բազմամյա հարևանների կյանքը։ Ի դեպ, այնտեղ դեռ արագացված տեմպերով վերանորոգում չի ընթանում, ինչպես օրեր առաջ շտապել էր պնդել «հավաստի աղբյուրներից» տեղեկացված «լրատվամիջոցը»։ Ասեմ նաև, որ վերանորոգման կարիք լինելու է։ Եթե տեսնեիք, կհամաձայնեիք։

Ի դեպ, տեղափոխվելու եմ ափսոսանքով։ Ասեմ ինչու։ Բացի իմ հայրական տանից, մենք մի մեկսենյականոց բնակարան ունեինք, որը վաճառել էինք հեղափոխությունից քիչ առաջ։ Այդ գումարը որպես կանխավճար օգտագործելով՝ հիփոթեքով ավելի ընդարձակ բնակարան ենք ձեռք բերել մի նորակառույցում (ամենևին ոչ քաղաքի կենտրոնում և իհարկե ամենևին ոչ մի ամբողջ հարկաբաժին, ինչի մասին «տեղեկություններ ունի» մեկ այլ լրատվամիջոց), որը երազում էինք վերանորոգել և ուր պիտի տեղափոխվեինք ողջ ընտանիքով։ Հիմա ստիպված ենք լինելու պաշտոնավարմանս ժամկետով հետաձգել այդ երազանքի իրագործումը։

Փաստերի՝ արդեն հիշատակածս խիստ կամայական, երբեմն ազնիվ, բայց միամիտ, երբեմն հայտնի կենտրոններից անթաքույց արվող մեկնաբանությունները և գռեհիկ որակումները թևաթափ անու՞մ են։ Իհարկե ոչ։ Շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը։ Ես երդում եմ տվել։

Պիտի գրեի՞ սա։ Վստահ չեմ։ Կողքից ասում են՝ ոչ։ Բայց դժվար թեմաներից խուսափելու բնավորություն չունեմ, էդպես եմ դաստիարակվել տանը և բակում։ Ամաչելու կամ թաքցնելու բան էլ չունեմ։

Լավ եղեք, առողջ եղեք, հաճախ ժպտացեք ձեր սիրելիներին։

Հ․Գ․ Ի դեպ, այս «կարևոր» թեմաների կողքին մի «անկարևոր» տեղեկություն հայտնեմ։ ԱԺ-ում իրականացվող բենզինի չափաքանակի կրճատումների արդյունքում նախնական հաշվարկով կտնտեսվի ավելի քան 35մլն դրամ տարեկան։ Կրճատված ավտոմեքենաների տնտեսվելիք ընթացիկ սպասարկումը դեռ հաշվարկված չի։

Միանգամից ասեմ՝ այս գումարի մի մասը կարող է ուղղվել աշխատակիցների պարգևավճարներին, ինչի համար հատուկ գնահատման համակարգ կստեղծվի, այնպիսին, ինչպիսին կա բազմաթիվ ընկերություններում։ Պետծառայողներն, այո, պետք է աշխատանքի որակ ապահովեն, այդ թվում և քիչ թե շատ արժանապատիվ վճար ստանալով։ Սա պետություն է, ձեր ցավը տանեմ, ոչ թե որբի գլուխ, ինչպես կոպտորեն, բայց դիպուկ ասել էր դասականը»։

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանՆույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութՁերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանՎաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՕդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՉհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերՖասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՄի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ»Գավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՆիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան