Նոր քաղաքական ուժ՝ ֆեյսբուքյան ակտիվի հենքի վրա. «Փաստ»
Քաղաքական«Փաստ» օրաթերթը գրում է.
Ինչպես երևում է՝ նախկին իշխանությունները որոշել են ՀՀ քաղաքական դաշտում տարբեր ռակուրսներով պրոյեկտվել: Ըստ մեր տեղեկությունների՝ դրա դրսևորումներից մեկը կլինի ՖԲ–ում ակտիվ, ներկայումս ընդդիմադիր հատվածում որոշակի լուրջ մոբիլիզացիա ունեցող ներկայացուցիչների շուրջ կայուն քաղաքական թիմ ձևավորելը: Նշված ուժը տանելու է այլ գիծ, և ավելի կոշտ քաղաքական հռետորաբանությամբ է աչքի ընկնելու՝ ավելի արմատական դիրքերից հանդես գալով, ինչպես նաև երբեմն, «ձեռքի հետ» քննադատելով ՀՀ նախկին իշխանություններին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում