Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ» Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Ի՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»


Ի՞նչ է նշանակում SOS փրկության ազդանշանը. պարզվում է՝ ոչինչ

Մենք գիտենք, որ...

SOS ազդանշանը թարգմանաբար վերծանվում է «փրկեք մեր հոգիները» (անգլերեն՝ Save Our Souls)։ 

Իրականում այդպես չէ։

Հենց սկզբից ասենք, որ տագնապի SOS ազդանշանը (Մորզեի այբուբենով՝ «երեք կետ–երեք գիծ–երեք կետ») ոչ մի բան էլ չի նշանակում և չի վերծանվում։ Իրականում «փրկեք մեր հոգիներն» ուղղակի ամենատարածված վերծանումն է, բացի այդ, ոմանք ասում են, որ SOS նշանակում  է «փրկեք մեր նավը» (անգլերեն Save Our Ship), տարածված է նաև «լողալ կամ խեղդվելը» (անգլերեն Swim Or Sink), ամենայուրահատուկ վերծանումն է՝ «դադարեցրեք այլ ազդանշանները» (անգլերեն Stop Other Signals)։ Այն, որ այս տագնապի ազդանշանը՝ երեք կետ (S), երեք գիծ(O) և երեք կետ (S), Մորզեի այբուբենով է, նշանակում է, որ այն հայտնվել է անլար հեռագրի ժամանակաշրջանում, քանզի հենց այն ժամանակներում են սկսել օգտագործել Մորզեի այբուբենը։ Իրականում ով ծանոթ է Մորզեի այբուբենին, կարող է փաստել, որ հավաքել այս երեք տառերի կոմբինացիան շատ հեշտ է և հիշվող։ Հավանաբար հենց այդ պատճառով են տագնապի այս ազդանշանը սիրել նավերի ռադիստները։ Այնուամենայնիվ, նշենք, որ SOS տագնապի ազդանշանը զանգվածային և հասկանալի է դարձել բոլորի համար ոչ միանգամից։ Որոշակի տագնապի համընդհանուր ազդանշան մտցնել փորձել են դեռևս 1903 թվականին ։ Այն ժամանակ Բեռլինում ընթացող Ռադիոհեռագրորդների միջազգային առաջին գիտաժողովի ժամանակ համաձայնագիր ստորագրվեց, համաձայն որի, որոշվում էր, որ անկապ հեռագրի կայանները պետք է հնարավորության սահմաններում առաջնահերթություն տան ծովում լողացող նավերից ստացվող տագնապի ազդանշաններին ։ Որպես տագնապի համընդհանուր ազդանշան այն ժամանակ որոշվեց CQD (գիծ, կետ, գիծ, կետ, երկու գիծ, կետ, երկու գիծ, երկու կետ) ազդանշանը։ Պետք է նշել, որ այս տառերի կապակցությունը պատահական չէր։ բանն այն է, որ CQ–ն բոլոր հեռագրային կայանների ընդհանուր կանչի նշանն է, որին ավելացված է D–ն՝ «վտանգը» (անգլերեն danger): Այս իմաստով ազդանշանը վերծանվում է որպես «բոլոր հեռագրային կայաններին հայտնում եմ տագնապի մասին»։ Սակայն դժվար չէ նկատել, որ այս ազդանշանը արագ հավաքել դժվար է անգամ արհեստավարժ ռադիստի համար, մանավանդ պետք է հաշվի առնել, որ այդ ազդանշանը ուղարկողը պետք է գտնվի խորտակվող նավի վրա։ Արդյունքում այս ազդանշանը զանգվածային չդարձավ։ Այն օգտագործում էին միայն այն նավերը , որոնք օգտագործում էին Markoni ընկերություն հեռագրային սարքեր, իսկ այն նավերը, որոնք ունեին այլ սարքեր, չէին հասկանում այդ ազդանշանը։ Արդյունքում 1906 թվականին Բեռլինում Ռադիոհեռագրորդների միջազգային երկրորդ գիտաժողովի ընթացքում այդ հարցը դարձավ քննարկման առարկա։ Այս գիտաժողովին մասնակցում էր 29 երկրի ներկայացուցիչ։ Սկզբից Markoni ընկերության ներկայացուցիչները կրկին առաջարկեցին CQD ազդանշանը, բայց ԱՄՆ–ի ներկայացուցիչները առարկեցին դրան, քանի որ, ըստ նրանց տվյալների, այդ ազդանշանը հաճախ շփոթում են ընդհանուր CQ ազդանշանի հետ։ Բացի այդ, պարզվեց, որ նույն ազդանշանը օգտագործում են նաև ցամաքային ծառայությունները երկաթուղու վթարների և դժբախտ պատահարների դեպքում, որն էլ կարող էր խառնաշփոթ առաջացնել։ Հետո գերմանացի մասնագետները առաջարկեցին SOE ազդանշանը (երեք կետ, երեք գիծ, կետ), սակայն սա ևս շատերին դուր չեկավ, քանի որ համարվեց, որ մեկ կետով նշվող E–ն վերջում կարող է կորչել և չնույնականացվել հեռու տարածությունների և եթերի ծանրաբեռնվածության դեպքում։ Մերժվեց նաև անգլիացիների առաջարկը՝ դրոշակներով ազդանշանային համակարգում օգտագործվող NC–ն («աղետի եմ ենթարկվել, պետք է օգնություն») , քանի որ այն ևս դժվար էր հավաքել Մորզեի այբուբենով։ Արդյունքում գերմանացի ռադիստները գտան, որ ամենահարմարը այն է, որ SOE ազդանշանում մի տառ փոխվի։ Եվ այդպես ծնվեց SOS ազդանշանը։ Այն բոլորին դուր եկավ, քանի որ այն հեշտ է հավաքել, բացի դա, այն հեշտ է նաև ընդունել և նույնականացնել անգամ ծանրաբեռնված եթերի պայմաններում։

Ի դեպ, սխալ մոլորություն է նաև այն, որ SOS ազդանշանը առաջինը հնչել է խորտակվող հանրահայտ «Տիտանիկ» զբոսանավից։ «Տիտանիկը» խորտակվել է 1912 թվականին, իսկ SOS տագնապի ազդանշանը առաջին անգամ հնչեցվել է 1909 թվականի օգոստոսի 9–ին , երբ Նյու Յորքից Ջեկսոնվիլ լողացող ամերիկյան «Արապաոե» շոգենավը կորցրել էր ընթացքը և լողում էր ծովի հոսանքով։ SOS տագնապի ազդանշանը ընդունել է Հյուսիսային Կարոլինայի Խատտերաս կղզում գտնվող անլար հեռագրի Միավորված ընկերության կայանի կողմից և ուղարկել նավատիրոջ ընկերության գրասենյակ։ «Տիտանիկի» ուղարկած SOS տագնապի ազդանշանը եղել է թվով 8–րդը ազդանշան ուղարկած նավերի շարքում։

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը

 

Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն էՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ»Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ»Արտյոմ Պետրոսյան․ միջազգային կրթություն և ավելի քան 15 տարվա փորձ հանքարդյունաբերության ու կորպորատիվ կառավարման ոլորտներումԻ՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ»Եվրոպայի հայկական Միությունների ֆորումի նախագահության և «Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության» կոմիտեի նախագահության հայտարարությունըՆոր մեկնարկ, հզոր համայնք. Գավառում ընտրի´ր «Հայկական քվե» կուսակցությանը Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ»«Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ»«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ Ռյուտե«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութ