Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Եվրամիությունն Ուկրաինայում տիրող իրավիճակով պայմանավորված' դիտարկում է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառումը' ֆինանսական հատվածում: «Ներկա իրավիճակն անբավարար է: Նոր դեմքերի ցանկը գտնվում է օրակարգում»,- «Ռոյթեր»-ի փոխանցմամբ' ավստրալական Բրիսբենում տեղի ունեցող G 20-ի գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Մերկելը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ' գագաթնաժողովի շրջանակներում Մերկելը շփվել է ՌԴ նախագահ Պուտինի հետ' փոխանակելով մի քանի նախադասություն: Ռուսաստանի և Գերմանիայի ղեկավարների ամբողջական ֆորմատով հանդիպումը կկայանա այսօր երեկոյան: