Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան «Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելու ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ Կարապետյան Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ» 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»


Փա­շի­նյա­նը՝ Տեր-Պետ­րո­սյա­նի ծու­ղա­կից դուրս.եթե վե­րա­նա­յել, ապա՝ ամ­բող­ջա­կան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«2008 թվականի Մարտի 1-ը, սակայն, այդ օրը առավոտյան ծագած երևույթ չէր պարզապես, այլ երկար տարիներ Հայաստանն ու նրա ժողովրդին կեղեքող ապօրինությունների, ընտրակեղծիքների, քաղաքական սպանությունների, հետապնդումների, ամենաթողության խտացված ժայթքում»: Սա Փաշինյանի մարտիմեկյան ուղերձից մի հատված է: Ուղերձում Փաշինյանը պետության անունից ներողություն խնդրեց մարտիմեկյան զոհերի հարազատներից ու քաղաքական բռնաճնշումների ենթարկված բոլոր հայաստանցիներից: Թե՛ ուղերձում, թե՛ մեր մեջբերած հատվածում ակնհայտ է, որ պատմությունը վերանայելու մեջ գոնե այս կոնկրետ դեպքով խտրականություն չկա, վերանավում է ոչ թե վերջին 20 տարին, ինչպես փորձում են համոզել որոշ շրջանակներ, այլ Հայաստանի նորանկախ պատմությունն ամբողջությամբ: 

Նույն օրը ուղերձից հետո Փաշինյանն ընդունեց Հանրային խորհրդի ներկայացուցիչներին՝ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: «Ուզում եմ ընդգծել, որ այդ ուղերձն ուղղված է նաև Ձեզ, պարոն Մանուկյան, որպես Հայաստանի Հանրապետությունում երկար տարիներ ընդդիմադիր քաղաքական ուժ ղեկավարած և ընտրակեղծիքների զոհ դարձած քաղաքական ուժի ղեկավար, քաղաքական գործիչ»: Վազգեն Մանուկյանին արված այս ռևերանսի տողատակում բնականաբար 1996թ. հայտնի իրադարձություններն էին: Սակայն Փաշինյանը գնաց ավելի հեռու, և բացի առաջին նախագահական և որոշ վերապահումներով 1999թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքները դրեց կասկածի տակ: 

Մեծ հաշվով Փաշինյանն ասում է այն, ինչ մտածում է հասարակության մեծամասնությունը, որի համար հավասարապես «կասկածելի էին» թե՛ 1996-ի, թե՛ 2002-ի, թե՛ 2008ի ընտրությունները: Ավելին, միայն, այսպես ասած, ակտիվ քաղաքական շրջանակներում է, որ կարելի է գտնել տարբերություններ այս կամ այն նախագահի, վերջինիս կառավարման տարիների շուրջ ունեցած պատկերացումներում: Հասարակության աչքերում մեծ հաշվով երեք նախկին նախագահները մնացել են «անարդյունավետ» պիտակի տակ: Անարդյունավետ էին, թե ոչ, դա այլ հարց է: Բայց փաստացի չեն կարողացել բավարարել այդ պահի սպասելիքները, կամ եթե բավարարել են, ապա չեն կարողացել ներկայացնել: Պատմությունն, իհարկե, ավելի օբյեկտիվ կորոշի ամեն մեկի վաստակը: 

Խնդիրը, սակայն, նույնիսկ այն չէ՝ ընտրությունները կեղծվել են, թե ոչ: Խնդիրն այն է, որ արդեն որոշ ժամանակ է՝ որոշակի շրջանակների կողմից հանրային օրակարգ է մտցվում մի մոտեցում, ըստ որի, պետք է պատմությունը վերանայել, սակայն 20 տարվա հետահայացով: Փաշինյանն իր ելույթով, այնուհետ էլ ՀԽ-ին ուղղված խոսքով փաստացի դուրս է գալիս այդ ծուղակից ու հավաստում, որ եթե պիտի վերանայել պատմությունը, ապա՝ ամբողջական:

Սակայն այս ուղերձը կարևոր է ոչ միայն կոնկրետ իրավիճակում, երբ կա կոնկրետ միտում կապված վերանայման 20 տարվա հետ: Նմանատիպ մոտեցումներ կան նաև այլ շրջանակներից: Մեկն առաջարկում է վերանայել առաջին և երրորդ տասնամյակները, իսկ երկրորդը հռչակել սուրբ, մյուսի կողմնակիցները կողմ են առաջին և երկրորդ տասնամյակների վերանայմանը, երրորդի սրբագրմանը: Ընդհանրապես, «վերանայենք այնպես, ինչպես մեզ հաճելի է» մոտեցումը բավական տարածված է: Եվ եթե իշխանությունը մնա Փաշինյանի ուղերձի շրջանակներում, ապա գոնե միառժամանակ կարելի կլինի այս ծուղակներից հրաժարվել: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՓաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԿորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»