«Էբոլայի և այլ վարակիչ հիվանդությունների բռնկումները սպառնալիք են հանդիսանում համաշխարհային տնտեսության համար»,- հայտարարել են G20-ի առաջնորդները՝ Բրիսբենում տեղի ունեցած գագաթաժողովի ժամանակ,-հայտնում է ORER.am-ը՝ հղում անելով Интерфакс գործակալությանը:
«Կոչ ենք անում, բոլոր երկրներին՝ միանալ ռեսուրսների մոբիլիզացմանը, որպեսզի ամրապնդենք վտանգին հակազդելու ազգային, տարածաշրջանային և գլոբալ պատրաստվածությունը : Վտանգ, որը վարակիչ հիվանդությունները ներկայացնում են համաշխարհային առողջապահության և կայուն, հավասարակշռված տնտեսական աճի համար», հայտարարել են G20-ի առաջնորդները:
«Տեղի ունեցած պոռթկումը ցույց է տալիս երկարաժամկետ համակարգային խնդիրների որոշման, վարակիչ հիվանդությունների տարածմանը արձագանքելու և կանխարգելելու կարևոորությունը: Մենք գիտակցում են վարակի հումանիտար , սոցիալական և տնտեսական բացասական ազդեցությունը այն երկրների վրա, որտեղ այն տարածված է » ,- ասված է երկրների ղեկավարների հայտարարության մեջ:
Նրանք նաև ողջունել են ՄԱԿ-ի գործունեությունը էբոլայի դեմ պայքարում և կոչ են արել այդ առաքելությունը իրագործել հնարավորինս սեղմ ժամկետներում: