Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն Հովասափյան Եթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Երևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար. Տիգրան Աբրահամյան Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի. Էդուարդ Շարմազանով Երբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ»


Խճճված ու խառ­նաշ­փոթ իրա­վի­ճակ՝ՀՊՏՀ-ի և բու­հի ռեկտորի ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տա­րի շուրջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շուրջ նոր ինտրիգներ են ծավալվում: ՀՊՏՀ-ում, ըստ համալսարանին մոտ կանգնած աղբյուրների, նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանի պաշտոնանկությունից ու կառավարման ամբիոնի վարիչի ժ/պ Ռուբեն Հայրապետյանին ռեկտորի պաշտոնակատար նշանակելուց հետո լարված իրավիճակ է: Մինչ այդ իրավիճակին անդրադառնալը, նշենք, որ լուրեր են շրջանառվում, թե Ռ. Հայրապետյանի ատենախոսությունն արտագրված է: Վկայակոչում են նաև այն, թե Ռ. Հայրապետյանը ՀՊՏՀ կայքում հրապարակված իր կենսագրականում չի տեղադրել այն ինֆորմացիան, ինչպես նաև գիտական հրապարակումներին վերաբերող այն տեղեկատվությունը, որը, ըստ որոշ շրջանակների, կարող է ոչ ցանկալի զարգացումներ ունենալ նրա համար: 

Տնտեսագիտական համալսարանի և ռեկտորի ժ/պ-ի շուրջ տեղեկությունների հետքերով մենք փորձել ենք մի շարք պարզաբանումներ ստանալ: Նախ, հաշվի առնելով, որ ատենախոսությունների բաց մատչելիության, ինչպես նաև ԲՈԿ-ի կայքից բացակայում էր Ռ. Հայրապետյանի ատենախոսությունը, խոսեցինք ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հետ: Նա պարզաբանեց, որ ԲՈԿ-ը չունի ատենախոսություններ հրապարակելու գործառույթ, ինչպես նաև ռեսուրսներ: Նա նաև շեշտեց, որ նշված պահոցում տեղադրվում են միայն այն ատենախոսությունները, որոնք թվայնացվել են. «Մենք ազգային գրադարանին օգնում ենք թվայնացնել: Բացի այդ, կա ևս մի հանգամանք՝ հեղինակները պետք է իրենց համաձայնությունը տան ատենախոսությունը բաց հասանելիությամբ դնելու համար, քանի որ իրենց մտավոր սեփականությունն է: Մարդը կարող է հրաժարվել: Քանի որ իր պաշտպանության ժամանակ ես չեմ եղել, չեմ կարող ասել՝ հրաժարվել է, թե ուղղակի չի թվայնացվել, բայց, ամեն դեպքում, ատենախոսության օրինակ Ազգային գրադարանում կա»: 

Ս. Գոգյանը խորհուրդ տվեց հասանելիության հարցը ճշտել ռեկտորից, բայց հավելեց, որ իրեն ևս որոշ լուրեր են հասել. «Ինձ շշուկներ եկել են, որ իր մոտ արտագրություն է, այսկողմ, այնկողմ… Բայց ասել եմ՝ ինձ փաստ բերեք, ոչ թե ասեք՝ գնա գտի: Ասում են՝ գիտենք որտեղից ու ոնց է արտագրել, բայց չենք կարող գտնել այդ հիմքերը: Ես լուրջ չեմ վերաբերվում այդ ամենին: Ինչ նա նշանակվել է ռեկտորի ժ/պ, կան նման շշուկներ, բայց որևէ փաստ չեմ տեսել»:

Այս և մի շարք հարցերի շուրջ պարզաբանում ստանալու համար փորձեցինք կապ հաստատել նաև ռեկտորի ժ/պ-ի հետ: ՀՊՏՀ-ից մեզ խնդրեցին գրավոր հարցում ուղարկել:

Նախ, Ռ. Հայրապետյանին խնդրել էինք պարզաբանել, թե ո՞րն է պատճառը, որ իր դոկտորական ատենախոսությունը բացակայում է ատենախոսությունների բաց մատչելիության պահոցից: Ի պատասխան՝ նա նշել է. «Դոկտորական ատենախոսությունը ազատ կերպով հասանելի է Ազգային գրադարանում, որտեղ յուրաքանչյուր անձ անխոչընդոտ կարող է ծանոթանալ ատենախոսությանը: Այն նաև տեսանելի է Հայաստանի ատենախոսությունների բաց մատչելիության պահոցում, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://etd.asj-oa.am/6104/?fbclid=IwAR2Vp8TdWxfWJo_MdT2hfLS1J8bq0yuyA 60e12riMMv22MRSmEXNoIxTGjg: Ընդ որում, ատենախոսության գրեթե ամբողջ տեքստը բաշխված է համապատասխան հրապարակումներում»: Չվիճարկելով Ազգային գրադարանում ատենախոսության առկայության հարցը՝ այդուհանդերձ, նշենք, որ այս հղումով ո՛չ ատենախոսությունը, ո՛չ էլ սեղմագիրը տեսանելի չեն: Տեսանելի են միայն վերնագիրն ու ընդհանուր տվյալները: 

Ինչևէ, երկրորդ հարցը վերաբերում էր որոշ շրջանակների այն դիտարկումներին, թե ատենախոսությունն արտագրված է: Դիտարկմանը, թե չե՞ք պատրաստվում արդյոք այն հրապարակել՝ դրանով իսկ փարատելով կասկածներն ու վերջնականապես հերքել վերոնշյալ լուրերը, Ռ. Հայրապետյանը պատասխանել է. ««Որոշ շրջանակներին» հրավիրում եմ իմ ատենախոսության թեմայով բաց քննարկման՝ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, որտեղ հավել յալ կներկայացվեն և կմեկնաբանվեն գիտական նորույթ պարունակող արդյունքները: Սակայն պետք է խնդրեմ, որ զուգահեռաբար քննարկենք նաև իրենց ատենախոսությունների գիտական արդյունքները։ Սովորաբար, դրանք այն մարդիկ են, ովքեր իրենց ամբողջ կյանքում պատվերով այլոց ատենախոսություններն են գրել՝ անօրինական կերպով գումար վաստակելով։ Բնական է, որ տարեկան մի քանի ատենախոսություն գրելու համար պետք է արտագրություններով զբաղվեն, և արդեն չեն էլ պատկերացնում, որ այլ կերպ ևս հնարավոր է՝ ենթադրելով, որ ես ևս իրենց նման պետք է աշխատած լինեմ։ Ինչ վերաբերում է ատենախոսության հրապարակմանը, արդեն իսկ նշվեց, որ այն հասանելի է Ազգային գրադարանում, այն հրապարակային է, ուստի հավել յալ անգամ հրապարակելու անհրաժեշտություն չկա»:

Իսկ դիտարկմանը, թե, մեր տեղեկություններով, իր դոկտորական ատենախոսությունը ԲՈԿ-ի կողմից ուղարկվել է կարծիքի (черный оппонент) և երկու անգամ ստացել է բացասական եզրակացություն, ոչ հերքելով, ոչ հաստատելով, նա արձագանքել է. «Մենք չենք տիրապետում նման տեղեկությունների և սիրով կընդունենք ձեր կողմից բացահայտված փաստերն այդ առնչությամբ»:

Նշենք, որ մինչ հարցում ուղարկելը, ըստ մեր դիտարկման, ՀՊՏՀ կայքում Ռ. Հայրապետյանի կենսագրականին կցված չէին գիտական հրապարակումները, մենագրությունները: Այդուհանդերձ, Ռ. Հայրապետյանը, պատասխանելով դրանց բացակայության վերաբերյալ հարցադրմանը, շեշտել է, որ ՀՊՏՀ կանոնադրությամբ դրանք պարտադիր հրապարակելու վերաբերյալ որևէ դրույթ չկա. «Եվ, այնուամենայնիվ, քանի որ գիտական աշխատանքները հրապարակելու որևէ սահմանափակում չկա, դրանց ցանկը հավել յալ կցվել է իմ կենսագրականին՝ ներառյալ հղումները: Իսկ այն մենագրությունները, որոնք էլեկտրոնային ձևաչափով հասանելի չեն, սիրով կնվիրեմ ձեզ՝ իմ կողմից մակագրությամբ և լավագույն մաղթանքներով»,-հավելել է նա:

Նայեցինք: Իրոք կար: Գուցե այդքան անուշադիր ենք եղել, բայց մինչ մեր գրավոր հարցում ուղարկելն այդ տողը բացակայում էր: Պատասխանը ստացանք՝ տողն էլ կար, հղումն էլ, ցանկն էլ:

Հիմա, ինչ վերաբերում է բուհում ստեղծված լարված իրավիճակին: Նշենք, որ քանիցս տեղեկատվություններ ենք ստացել, որ ռեկտորի ժ/պ-ն խորհրդակցություններ, քննարկումներ չի անցկացնում, այդ թվում՝ 3 պրոռեկտորների հետ:

Հարցի շուրջ փորձեցինք պարզաբանումներ ստանալ պրոռեկտորներից: ՀՊՏՀ պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այժմ բյուլետենի մեջ է. «Ես բյուլետենի մեջ եմ: Ես էլ եմ լսել նման բաներ, բայց չգիտեմ՝ ճի՞շտ է, թե՞ ոչ, որովհետև ես անձամբ երկու-երեք անգամ գնացել եմ իր մոտ, և նա ընդունել է ինձ: Մնացածից ես տեղյակ չեմ»:

Բուհի պրոռեկտորներից Պարույր Քալանթարյանն էլ ընդգծեց, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

«Մեկի փոխարեն օրական մի քանի անգամ է լինում հանդիպում, դա ի՞նչ սխալ տեղեկություն է: Խորհրդակցություններ տարբեր խմբերի հետ տարբեր ժամկետներում լինում են: Օրական մեկ անգամ էլ է լինում, մի քանի անգամ էլ, այդ ինչպե՞ս չի անում խորհրդակցություններ: Կարող է առանձին մարդիկ կան, որոնք ցանկանում են հանդիպել և ժամանակ չի լինում, բայց ընդհանրապես այնքան զբաղված է, այնքան խորհրդակցություններ ու քննարկումներ է անում...»,-ասաց Պ. Քալանթարյանը:

Իսկ ահա մյուս պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը չի տեսել Ռ. Հայրապետյանին: 

«Չար լեզուներն ասում են, որ ռեկտորի պաշտոնակատարը սխալ է հասկացել պարոն Փաշինյանի՝ տնտեսական հեղափոխություն անելու վերաբերյալ հայտարարությունը, ինքը պետք է ուրիշ հեղափոխություն անի, և ստեղծել է «հեղափոխական կոմիտե» և այդ կոմիտեի մարդկանց հետ է միայն հանդիպում»,-ասաց նա՝ շեշտելով, որ Ռ. Հայրապետյանը, բացի այդ անձանցից, ընդհանարապես ոչ ոքի հետ չի շփվում:

«Ի դեպ, որոշ ժամանակ առաջ կառավարման ամբիոնի աշխատակիցները այդ մասին նամակ էին հղել: Ճիշտ է, այդ ժամանակ ես հորդորեցի չանել նման բան, և իրեն էլ խնդրեցի, որ աշխատակիցներին դավաճանի պիտակ չկպցնի, բայց, այդուհանդերձ, կպցրեց: Դե ֆակտո ինձ ազատել է աշխատանքից, դե յուրե ազատելու համար սպասում է՝ կառուցվածքային փոփոխություն անի, նոր ազատի: Բայց արդեն աշխատանքից ազատման ծանուցագրեր են հանձնվել պրոռեկտորների վարորդներին, որոնք ապրիլի վերջին կազատվեն աշխատանքից: Բացի այդ, նախարարին առաջարկություն է ներկայացվել, որ մեքենաները վաճառվեն: 

Խնդիրը այլ է: Խնդիրն այն է, որ ես նախարարի՝ պարոն Հարությունյանի հետ ավելի հեշտ եմ հաղորդակցվում, քան ռեկտորի պաշտոնակատարի: Նախարարն անգամ հետ զանգ է արել, բայց նույն բանը չի անում ռեկտորի ժ/պ-ն: Իսկ Թբիլիսի գնալուց առաջ օգնականին էր կանչել, ասել էր՝ եթե շտապ հարցեր կան, Վարդանյանին հաղորդեք, թող ղեկավարության հետ քննարկի: Բայց ես չգիտեի, որ պրոռեկտորը բուհի ղեկավարության կազմում չէ: Ես ո՞ւմ հետ քննարկեմ…»,ասաց նա:

Գագիկ Վարդանյանը մեզ հետ զրույցում նաև մի շարք հայտարարություններ արեց:

«Ես պաշտոնական գրություն եմ հղել նախարար Ա. Հարությունյանին՝ խնդրելով աջակցել, որ պետական վերահսկողական ծառայությունը գա ու այստեղ ուսումնասիրություն անի, պարզի, թե ինչպես են առերևույթ խաբեությամբ դրամաշնորհներ յուրացրել: Բացի այդ, իմ կաբինետից բացակայում են հիմնական ապացույցները, փաստաթղթերը, իմ կաբինետից տարել են այդ փաստաթղթերը, դրան ի՞նչ կասեք»,-ասաց նա՝ նշելով, որ հետազոտական թեմայի համար տրված դրամաշնորհները բուհի ներքին ռեսուրսների հաշվին են եղել:

Եզրափակելով՝ նա Ռ. Հայրապետյանի դոկտորական աշխատանքը որպես «մագիստրոսական թեզից ցածր մակարդակի աշխատանք» որակեց ու նշեց, որ հաշվի առնելով նաև Ռ. Հայրապետյանի դոկտորական աշխատանքին վերաբերող աշխատակիցների ներկայացրած տեղեկանքը, խնդրել է հետևյալը. «Խնդրել եմ նախարարին և ԲՈԿին պարզել, թե ի՞նչ հանգամանքներում են ԲՈԿ-ի աշխատակիցները փորձաքննություն կատարել, որ մագիստրոսական թեզի մակարդակի աշխատության հեղինակին շնորհել են գիտությունների դոկտորի աստիճան: Այդ դեպքում այս տարի բոլոր մագիստրոսներին կհորդորեմ, որ պահանջեն ու ստանան ոչ թե մագիստրոսի, այլ գիտությունների դոկտորի աստիճան: Աշխատանք չկա, բայց ինքը ստացել է դոկտորի աստիճան: Այդքան կարճ ժամկետում՝ 7 տարում, հնարավոր չէ երկու գիտական աստիճան ստանալ: Իհարկե, ես շատ կցանկանայի, որ Մերգել յանի նման երիտասարդ ունենայինք, նոր Մերգելյան լիներ, բայց չի կարելի անազնիվ ճանապարհներով ու կարիերիստական մղումներով այդպես առաջ գնալ»,-եզրափակեց նա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին