Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ» Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ» Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»


Ատոմների, տիեզերքի ու դատարկության մասին ուշագրավ փաստեր

Մենք գիտենք, որ...

Նյութը կազմված է մոլեկուլներից, որոնք էլ իրենց հերթին կազմված են ատոմներից, իսկ ատոմը իրենից ներկայացնում է ատոմի միջուկ՝ իր շուրջը պտտվող մեկ և ավելի էլեկտրոններով: Այսինքն, ատոմը կազմված է միջուկից և էլեկտրոններից

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Պարզապես ատոմի հիմնական պարունակությունը դատարկությունն է: Այսինքն, ատոմի ներսում համարյա ոչինչ էլ չկա: Այս ամենը հասկանալու համար ընդամենը պատկերացնենք, որ ունենք մարզադաշտի մեծության ատոմ: Այս դեպքում կտեսնենք, որ մարզադաշտի տրիբունայի վերջին շարքում էլեկտրոններն են, որոնց մեծությունը մոտավորապես գնդասեղի գլխիկի չափ է, դաշտի կենտրոնում միջուկն է՝ ոլոռի չափով, իսկ մնացած մարզադաշտը ընդամենը դատարկություն է: Դարերի ընթացքում տեսականորեն համարվել է, որ ատոմները մատերիայի ամենամանրագույն մասնիկներն են, ընդ որում՝ անբաժանելի մասնիկները (հունարեն «ատոմ» նշանակում է «անբաժանելի»): Միայն 1897 թվականին է հայտնաբերվել բացասական լիցքավորված էլեկտրոնը, իսկ 1911 թվականին՝ ատոմի միջուկը: Ավելի ուշ՝ 1932 թվականին, հաջողվել է այդ «անբաժանելի» ատոմի միջուկը բաժանել՝ ճեղքել, որի արդյունքում էլ մարդիկ իմացան նեյտրոնների և այն մասին, որ ատոմի միջուկը կազմված է չեզոք նեյտրոններից և դրական լիցքավորված պրոտոններից: Հետագայում պարզվեց, որ այս իրոք մանրագույն մասնիկներն իրենց հերթին կազմված են էլ ավելի մանր էլեմենտներից, որոնք այնքան մանր են, որ նրանց կոչեցին ենթաատոմային մասնիկներ կամ քվարկներ: Մինչև 1950 թվականը հայտնաբերվեցին այնքան ենթաատոմային մասնիկներ (100-ից ավելի), որ անգամ որևէ գիտնական հազիվ թե դրանց անունները հիշի: Ասենք, որ ատոմները շատ փոքր են և նրանց չափը մոտ 100 պիկոմետր է (մեկ մետրի տասը միլիարդերորդը)։ Ընդ որում, ատոմի զանգվածի ավելի քան 99.94%-ը միջուկի զանգվածն է: Միջուկը կազմված է մեկ կամ ավելի պրոտոններից և սովորաբար գրեթե նույն քանակությամբ նեյտրոններից ։ Ատոմում պրոտոնների քանակով է պայմանավորված, թե ինչ քիմիական տարրի ատոմ է այն, օրինակ՝ պղնձի բոլոր ատոմներն ունեն 29 պրոտոն, իսկ նեյտրոնների թվով է պայմանավորված, թե քիմիական տարրի որ իզոտոպից է ատոմը։ Ռեզերֆորդը ժամանակին առաջարկել է ատոմի կառուցվածքի մոդել, որը հիշեցնում է արեգակնային համակարգը: Դա ստացավ մոլորակային մոդել անունը։ Ըստ այդ մոդելի, ատոմի կենտրոնում գտնվում է դրական լիցք ունեցող միջուկը, որի զանգվածը գրեթե հավասար է ատոմի զանգվածին։ Մի ջուկի շուրջ պտտվում են էլեկտրոնները (ինչպես մոլորակները Արեգակի շուրջը)։ Չլիցքավորված (չեզոք) ատոմում էլեկտրոնների թիվը այնպիսին է, որ նրանց գումարային բացասական լիցքը չեզոքացնում է միջուկի դրական լիցքը։ Ի տարբերություն մոլորակային համակարգում գործող ձգողության ուժի, ատոմում գործում է էլեկտրական՝ կուլոնյան ուժը: Ի դեպ, տիեզերքն էլ այնպիսին է, ինչպես ատոմը. տիեզերքի հիմնական մասը ևս դատարկությունն է, ինչպես ատոմի ներսում է դատարկություն: Պատկերացրեք՝ եթե տիեզերքի ամբողջ մատերիան հավասարապես բաժանենք, կստացվի, որ տիեզերքի մեկ խորանարդ մետրում կլինի ընդամենը նյութի մեկ-երկու ատոմ: Չնայած այդ դատարկությանը, երբեմն ձգողության ուժով որոշ ատոմներ մոտենում են իրար և վերածվում աստղերի, մոլորակների և այն ամեն ինչի, որը մենք կոչում ենք մատերիա:

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը

Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ»«Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ»«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ Ռյուտե«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԻնչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումԵրկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին