Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն Հովասափյան Եթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Երևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար. Տիգրան Աբրահամյան Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի. Էդուարդ Շարմազանով Երբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ»


«Եթե հա­վա­սա­րակշռ­ված քա­ղա­քա­կա­նու­թյուն չվա­րեն, բյու­ջեի մուտ­քե­րը չեն ավե­լա­նա». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չնայած յուրաքանչյուր ապրանք իր տեղն ունի մարդու սննդակարգում, սակայն կարևոր է, որ մի ապրանքի թանկացմանը զուգահեռ մեկ այլ ապրանքատեսակի գինը նվազեցնելու քաղաքականություն էլ վարվի: Այդ ժամանակ գուցե հասարակությունը սկսի, օրինակ, գազավորված ըմպելիքի փոխարեն թան կամ կաթ խմել: Ի դեպ, խորհրդային տարիներին, լավ իմանալով, որ կաթն ու կաթնամթերքը հանդիսանում են առաջնային սպառում ունեցող ու օրգանիզմի համար կարևոր նյութեր պարունակող սննդատեսակներ, ամռան ամիսներին կաթնամթերքի գինն էժանացնում էին, որպեսզի մարդիկ կարողանային դրանք ավելի շատ օգտագործել: Սա՝ ի միջի այլոց, բայց որ առողջ սնվելու համար հարկավոր է բավականին բացատրական աշխատանքեր իրականացնել, միանշանակ է:

Առողջ սնվելն ավանդույթ դարձնելու համար հարկեր, տուրքեր բարձրացնելուց առաջ նախ իշխանությունները պետք է մտածեն, թե ինչ փափուկ մեթոդներ կարելի է կիրառել, որպեսզի սպառողներն ինքնակամ, ասենք, գազավորված ընպելիքը փոխարինեն մեկ այլ՝ ավելի անվնաս ըմպելիքով: Իշխանությունների գործն է նաև աշխատել գործարարների հետ, լսել նրանց կարծիքը և նոր միայն ինչ-որ եզրահանգման գալ, որպեսզի, ինչպես ժողովուրդն է ասում, ո՛չ խորովածն այրվի, ո՛չ էլ շամփուրը:

«Սպառողների խորհրդատվական կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանը «Փաստի» հետ զրույցում ընդգծեց, որ թեև հասարակության շրջանում նման լայնամասշտաբ բացատրական աշխատանքներից հետո անգամ, բնական է, խնջույքների ժամանակ դժվար թե մարդիկ որոշեին կաթով կամ թանով կենացներ խմել, բայց հաշվի առնելով այն փաստը, որ ողջ տարվա ընթացքում ընդամենը մի քանի օր են նման միջոցառումների մասնակցում, դրական էֆեկտն, այնուամենայնիվ, շոշափելի կլիներ և որևէ կողմի մոտ դժգոհություն չէր առաջացնի:

«Չնայած կան մարդիկ, ովքեր ամեն օր են ոգելից խմիչք ու գազավորված ըմպելիքներ օգտագործում, բայց հիմնականում դրանք ավելի շատ օգտագործում են տխրության կամ քեֆ-ուրախությունների ժամանակ: Այսինքն, այս ապրանքների սպառման ծավալները կաթնամթերքի սպառման հետ չես համեմատի: Ուստի, ես կարծում եմ, լավ կլինի, որ եթե ինչ-որ ապրանքի ակցիզային հարկը բարձրացվում է, մեկ այլ սննդամթերքի հարկը պակասեցվի»,- ասաց Կ. Չիլինգարյանը:

Կազմակերպության ղեկավարի կարծիքով, կառավարությունը պետք է ո՛չ թե մահակի, այլ այնպիսի հավասարակշռված քաղաքականություն վարի, որ ո՛չ սպառողը տուժի, ո՛չ ներկրողը և ո՛չ էլ տեղական արտադրողը:

«Հարկավոր է եղած հնարավորությունները ճիշտ համադրել և տեսնել, թե ո՞ր ուղղությունն է պետք կրճատել, ո՞րը զարգացնել, որպեսզի որևէ կողմ դրանից չտուժի: Հարկավոր է բալանսավորել ուժերը, և դա չպետք է կտրուկ շրջադարձերով կամ հավասարակշռությունը խախտելու ճանապարհով իրականացվի: Այսինքն, միայն տարբեր հարկեր բարձրացնելով՝ հնարավոր չի լինի պետական բյուջեի եկամուտներն ավելացնել»,- ասաց Կ. Չիլինգարյանը: 

Ի դեպ, սպառողների վարքագծի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ առանց բացատրական աշխատանքներ իրականացնելու, սովորաբար, մեծ հաշվով, ոչինչ էլ չի փոխվում: Ծխելուն սովոր մարդը շարունակում է նույն տեմպով ծխել, խմիչք օգտագործողն էլ՝ խմել՝ հարվածելով և՛ սեփական գրպանին, և՛ առողջությանը:

«Առանց հասարակության հետ բացատրական աշխատանքներ իրականացնելու, բնական է, որ ծխող կամ խմիչք օգտագործող անձինք ոչ թե կսկսեն ավելի քիչ օգտագործել, այլ կսկսեն ավելի էժան և անորակ ապրանք որոնել և գնել: Մի մասն, օգտվելով այդ առիթից, կսկսի մաքսանենգ ճանապարհով ապրանք «ներկրել», մյուսներն էլ, ասենք, տանը կամ սեփական պարտեզում թութուն աճեցնել, որպեսզի օրգանիզմի պահանջը լրացնեն: Այսինքն, վատ սովորությունները վերացնելու համար նախ հարկավոր է պետական քաղաքականություն մշակել, քարոզչություն իրականացնել և հասարակության հետ աշխատել: Ինչ վերաբերում է դժգոհություններին, բոլոր երկրներում էլ հասարակությունը մշտապես դեմ է լինում ցանկացած թանկացման: Ու երբ կարճ ժամանակահատվածում տարբեր ոլորտներում, տարբեր ուղղություններով են սկսում թանկացումներ նախատեսել, դա կարող է ազդել թե՛ արտադրության, թե՛ ներդրման և թե՛ սպառման ծավալների վրա, որից բյուջեն ոչ միայն չի շահի, այլև՝ կտուժի»,- ասաց Կ. Չիլինգարյանը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ռոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն է