Երևան, 10.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իշխանությունները որոշեցին զոհաբերել ԱԺ-ի լեգիտիմությունն իրենց դիրքերն ամրապնդելու համար. «Փաստ» «Սաքս ընկերասեր էր, բարի, բոլորին ձեռք մեկնող». հրետանավոր Սարգիս Թոմբուլ յանն անմահացել է Կարմիր շուկայում նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ զինադադարի ստորագրումից հետո. «Փաստ» Ոչ թե իրավիճակային, այլ երկարաժամկետ և ինստիտուցիոնալ համագործակցություն. «Փաստ» «Նա ավելացնելու է ռեպրեսիաները, բայց դրանք ունենալու են հակառակ՝ հանրային դժգոհությունների բարձրացման էֆեկտ». «Փաստ» Փոփոխություններ սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործընթացում. ո՞ր դեպքերում կարող է բացասական եզրակացություն տրվել. «Փաստ» Ինչին դիպչում են՝ մահ, ավեր, կորուստ. «Փաստ» Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում լռությունը. «Փաստ» Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին. «Փաստ» Երբ դատարանը չգիտի, թե ինչպես են քվեարկել քաղաքացիները. Սահմանադրական դատարանը շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ. «Փաստ»


Կառավարությունն ընդլայնում է մատչելի պայմաններով ուսանողական վարկեր ձեռք բերելու հնարավորությունները

Հասարակություն

 Հայաստանի Հանրապետության կառավարության  հերթական նիստը տեղի է ունեցել մարտի 21-ին, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է «Արմատ» լաբորատորիաների խմբակավարների աշխատավարձերի խնդրին. «Այսօր նամակ եմ ստացել, համաձայն որի՝ «Արմատ» լաբորատորիաների շուրջ 260 խմբակավարներ, որոնք վարում են 350 խմբակներ, արդեն երեք ամիս է, ինչ վարձատրություն չեն ստացել: Ուզում եմ հասկանալ, այսպիսի բան հնարավո՞ր է Հայաստանում 21-րդ դարում, որ պետական համակարգի աշխատողները երեք ամիս աշխատավարձ չստանան»:

Հարցի առնչությամբ պարզաբանումներ են ներկայացրել շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները, ծավալվել է մտքերի փոխանակություն:

«Երեք ամիս է անցել, պետք է ժամանակին այդ որոշումները քննարկել, կայացնել և ընթացք տալ: Ամեն ինչ վերջին րոպեին անելու սովորությունից էլ պետք է հրաժարվել, պետք է հստակ իմանալ ինչ աշխատանք է պլանավորվում, ինչ է պետք անել առաջիկա մեկ ամսվա, երկու ամսվա, երեք  ամսվա մեջ և այդպես գնալ առաջ։ Ոչ թե վարչապետը նամակ ստանա, գա ասի՝ սա ինչ է, ասեն՝ լավ բերեք որոշումը նիստում քննարկեք»,-ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը հանձնարարել է հարցը քննարկել և ողջամիտ ժամկետում որոշում կայացնել: «Ուրիշ որևէ գերատեսչության հետ կապված այսպիսի դեպք ես չունենամ ընդհանրապես: Պլանավորեք, ժամանակին արեք բոլոր գործերը, ոչ թե վերջին պահին բերեք»,- հավելել է  Նիկոլ Փաշինյանը:

Անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը՝ գործադիրը հավանություն է տվել «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ  կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  2018 թ. ապրիլին ՀՀ-ում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրավիճակով: Ըստ այդմ՝ առաջարկվում է ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր՝ ի նշանավորումն 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հաղթանակի: Նախագծով ամրագրվել է նաև, որ այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա ՀՀ քաղաքացու օրը կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը:

Գործադիրը հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի  նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքի ընդունումը կապահովի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակում տարկետումների կամ ազատումների տրման, պայմանագրային զինվորական ծառայության և պահեստազորային պատրաստության կազմակերպման գործընթացի պատշաճ կազմակերպումը: Օրինագծի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք է նախատեսվում միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող և 18 տարին լրանալու օրվա դրությամբ ուսումնառությունը չավարտած անձանց համար՝ մինչև 19 տարեկանը լրանալը, նախատեսվում է կառավարության որոշմամբ բացառիկ դեպքերում քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու գործընթացում իրավասու պետական մարմնի կողմից քաղաքացու դիմումը մերժելու հնարավորությունը: Սահմանվում է, որ պարտադիր զինվորական ծառայության միաժամանակ զորակոչվող եղբայրների կողմից նույն զորամասում ծառայության նշանակվելու ցանկության դեպքում վիճակահանությանը մասնակցում է միայն մեկ եղբայրը, իսկ ծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող զորակոչիկը եղբոր ծառայության վայր կարող է նշանակվել՝ եթե բավարարում է տվյալ զորամասում ծառայության նշանակվելու պայմաններին (օրինակ՝ առողջական վիճակ, պատվո պահակային վաշտ, նվագախմբեր և այլն): Պայմանագրային ծառայությունը հրապուրիչ դարձնելու նպատակով հնարավորություն է ընձեռնվում պայմանագիր կնքել նաև 2 տարի ժամկետով: Վերականգնվում է նախկինում գործող պայմանագրային զինվորական ծառայության ընդունվելու տարիքը և կադրերի տրամադրության տակ թողնելու ժամկետը: Հնարավորություն է ընձեռնվում մատչելի և երկարաժամկետ հիպոթեկային վարկավորման ծրագրում ընդգրկվել նաև ավագ ենթասպայական կազմի զինծառայողներին: Մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու գործընթացը նախատեսվում է իրականացնել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, իսկ այդ կարգավիճակի շնորհումը՝ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով, զինծառայողների և հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների բնակարանային ապահովության իրավունքի իրացման շրջանակում վերացվում է թերկարգավորումը, քանի որ բնակարանային ապահովությունն ընդգրկում է ոչ միայն սեփականության իրավունքով անհատույց բնակարանի տրամադրումը, այլ նաև անհատույց պետական ֆինանսական աջակցության և տնամերձ հողամասով ապահովման ձևերը:

Հավանության է արժանացել  «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին»  և հարակից մի շարք ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարողական վարույթի արդյունավետության բարձրացում, այդ թվում՝ կատարողական թերթ տալու կարգի և ժամկետների հստակեցում, պարտապանին պատկանող գույքի հայտնաբերման, պարտապանին պատկանող գույքի հայտարարագրման, չգրանցված իրավունքների գրանցման և դատական ակտերի կամավոր կատարման խթանման գործիքակազմի ներդնում: Օրինագծերով կարգավորվել են կատարողական թերթ տալու կարգի, կատարողական թերթ տալու ժամկետների, կատարողական թերթ տալու դիմումի քննության արդյունքում կայացվող որոշումների,  ինչպես նաև  դրանց բողոքարկման հետ կապված հարցերը: Նախատեսվել են, մասնավորապես,  դատական ակտի եզրափակիչ մասի մի մասով կատարողական թերթ ստանալու համար դիմում ներկայացնելու, կատարողական թերթը դատական ակտի կատարված մասով մերժելու և չմերժված մասով տրամադրելու հնարավորություններ, հստակեցվել են հարկադիր կատարման փուլում որոշումների ուղարկման և ծանուցման ընթացակարգերը: Նախատեսվել է նաև գրավի առարկան հայտնաբերելու անհնարինության դեպքում պարտապանի այլ գույքի վրա բռնագանձում տարածելու հնարավորություն միայն կատարողական թերթում այդ մասին նշված լինելու դեպքում: Սահմանվել է պարտապան-ֆիզիկական անձի դեպքում մինչև 100 000 դրամ բռնագանձման ենթակա գումարի պահանջով հարուցված կատարողական վարույթով գույքագրում չիրականացնելու մասին դրույթ, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված հարցումների արդյունքում պարտապանին պատկանող գույք չի հայտնաբերվել կամ հայտնաբերված գույքը բավարար չէ պարտավորությունների կատարման համար.

Հավանություն է տրվել «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքի նախագծի ընդունումը կնպաստի ջրաէկոհամակարգի պահպանությանը և հավասարակշռության ապահովմանը: Նախագծով առաջարկվել է ՀՀ ջրային օրենսգրքի 30.1 հոդվածը լրացնել նոր մասերով, որոնցով ամրագրվել են ՓՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար արգելված գոտիները և, ելնելով բնապահպանական առանձնահատկություններից՝ նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժման հիմքերը:

Գործադիրը հավանություն է տվել  «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» և հարակից մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Հիմնավորման համաձայն՝ խնդրին այն է, որ ԿԲ կողմից լիցենզավորվող որոշ սուբյեկտների համար նախատեսված չեն դրանց ղեկավարների և նշանակալից մասնակիցների նկատմամբ հանցագործության համար դատվածություն չունենալու վերաբերյալ պահանջներ: Օրինագծերի  նպատակն է կանխարգելել հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձանց մուտքը  ֆինանսական կազմակերպություններ: Փոփոխությունների արդյունքում գրավատան, վճարահաշվարկային կազմակերպությունների, ապահովագրական միջնորդների,  արժութային գործառնություններ իրականացնող անձանց նշանակալից մասնակիցներն ու ղեկավարները չեն կարող լինել հանցագործության համար դատվածություն ունեցող անձինք:

Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ:

Մասնավորապես, համաձայն լինելով ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի  ընդհանուր գաղափարին (գյուղացիական տնտեսություններին աջակցությանը), այնուամենայնիվ կառավարությունը գտնում է, որ նախագծի հիմնավորման մեջ նշված նպատակին անհրաժեշտ է հասնել այլ՝ առավել արդյունավետ ուղիներով և առաջարկում է գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ՝ ներկայացնելով  մի շարք դիտողություններ: Վերջին տարիներին կառավարության համապատասխան որոշումներով կատարվել է բնակլիմայական աղետների հետևանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցում հողի հարկի զիջման, ոռոգման ջրի վարձի մասնակի փոխհատուցման կամ սերմացուների տրամադրման ձևով:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարությունը ներկայացրել է դրական եզրակացություն:  Օրինագծին կից  ներկայացված հիմնավորման համաձայն՝ վերջին շրջանում ակտիվանում են կազմակերպությունները եւ ֆիզիկական անձինք, ովքեր քաղաքացիներին առաջարկում են վարկային միջնորդային ծառայություններ, այսպես ասած՝ «վարկ ստանալու օգնություն»: Նշված առաջարկներն ակտիվ գովազդվում են սոցիալական ցանցերում, փողոցներում: Այդ  գործընթացի վերաբերյալ իրենց բացասական դիրքորոշումն են հայտնել  նաև բանկերը և վարկային կազմակերպությունները, որոնք հորդորում են չօգտվել նշված անձանց կողմից առաջարկվող ծառայություններից: Ներկայումս հարցը չի կարգավորվում որևէ օրենքով, չկան պատժամիջոցներ՝ տվյալ արարքն արգելելու մասով: Ըստ այդմ՝ օրինագծով  սահմանվում է, որ խնդրո առարկա գործունեությունը վարչական իրավախախտում է և նախատեսվում է համապատասխան սանկցիա նման գործունեություն ծավալելու համար: 

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև վարկերի իրական տոկոսների հարցին  և նշել. «Մենք Կենտրոնական բանկի հետ կարևորել ենք քաղաքացիների ֆինանսական գրագիտության բարձրացումը։ Մի բանում վստահ ենք՝ մենք պետք է պետական ծրագրեր իրականացնենք՝ քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու առումով»:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ  այս ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում և մանրամասներ է ներկայացրել դրանց ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ։

Եվս մեկ անգամ ընդգծելով քաղաքացիների ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման կարևորությունը՝ կառավարության ղեկավարը նշել է.  «Ոչ միայն ֆինանսական, այլև բոլոր հարաբերություններում ամենակարևոր արձանագրումը հետևյալն է՝ ամեն մարդ, ի վերջո, ինքն է պատասխանատու իր գործունեության հետևանքների համար: Ցավոք, սա մի բան է, որ Հայաստանի Հանրապետությունում շատ դեպքերում արձանագրված չէ: Ես նամակներ եմ ստանում, օրինակ՝ մարդը մարդ է սպանել, բայց, գիտեք, այնպիսի վատ վիճակում է, սոցիալական խնդիր ունի, երեխաներ  և այլն: Մարդն ինքն իր արարքից առաջ չի՞ մտածել երեխաների  և այդ ամենի  մասին: Հիմա փորձ է արվում իր կատարած արարքի պատասխանատվությունը դնել ուրիշի վրա:  Սա, կարծում եմ, գիտակցական ամենակարևոր այն փոփոխություններից մեկն է, որ մենք պետք է ունենանք: Մեզնից յուրաքանչյուրն անձամբ ինքն է պատասխանատու իր որևէ գործողության և դրա հետևանքների համար: Սա չի նշանակում, որ կառավարությունը քաղաքացիներին մենակ է թողնում: Ո՛չ, կառավարությունն ուզում է քաղաքացիների հետ այս երկխոսությունն ունենալ, որպեսզի մեկս մյուսի համար հնարավորինս քիչ վատ իրավիճակներ ստեղծենք, հետո մեկս մյուսի վրա գցենք իրավիճակի պատասխանատվությունը»:

Նիկոլ Փաշինյանը հորդորել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու և դրանից ածանցվող խնդիրները պահել  ուշադրության  կենտրոնում:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունն առաջարկել է   մարտի 26-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո գումարել ԱԺ արտա­հերթ նիստ: 

 

Կընդլայնվեն մատչելի պայմաններով ուսանողական վարկեր ձեռք բերելու հնարավորությունները

Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որը կնպաստի բուհերի  ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի մատչելիության բարձրացմանը:  Հիմնավորման համաձայն՝ ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի ենթածրագիր շրջանակում ներկայումս վարկավորմամբ զբաղվում են 10 առևտրային բանկեր: 2019 թ. հունվարի 15-ի դրությամբ ծրագրի շրջանակում արդեն իսկ տրամադրվել է 14.231 վարկ՝ 4 մլրդ 258 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով: Ներկայումս ՀՀ մի շարք պետական ուսումնական հաստատություններում ուսման վարձերն ավելի բարձր են, քան գործող որոշմամբ սահմանված վարկավորման տարեկան առավելագույն գումարը, ուստի ծրագրում նախատեսվող փոփոխություններով ստեղծվում են նոր հնարավորություններ ուսանողական վարկերի հասանելիության տեսանկյունից։ Մասնավորապես, նախատեսվում է ավելացնել տրամադրվող վարկի տարեկան առավելագույն գումարը մինչև 700.000 ՀՀ դրամ, գործող 450.000 ՀՀ դրամի փոխարեն։ Արդյունքում՝ ուսումնառության չորս տարիների ընթացքում ձևավորվող 1.8 մլն ՀՀ դրամ վարկի ընդհանուր ծավալը կավելանա՝ կազմելով 2.8 մլն ՀՀ դրամ։ Նախատեսվում է նաև  նվազեցնել վարկավորման առավելագույն տոկոսադրույքը մինչև 9 տոկոս տարեկան, գործող 12 տոկոսի փոխարեն, որի արդյունքում բարձր առաջադիմությամբ ուսանողների համար 3 տոկոսային կետով սուբսիդավորվելուց հետո վարկերը հասանելի կլինեն տարեկան առավելագույնը 6 տոկոս տոկոսադրույքով, իսկ մնացած ուսանողների համար՝ 2 տոկոս սուբսիդավորումից հետո վարկերը հասանելի կլինեն տարեկան առավելագույնը 7 տոկոս տոկոսադրույքով: Բացի մագիստրատուրայի ուսանողներից, նախատեսվել է նաև կլինիկական օրիդինատուրայի ուսանողների ուսման վարձերի համար ուսանողական վարկավորման այս ծրագրից օգտվելու հնարավորություն։

Կարևորելով ընդունված որոշումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Սրանով մենք փաստորեն բարձրացնում ենք վարկի վերին սահմանաչափը և երեք տոկոսային կետով իջեցնում ենք ուսանողական վարկի տոկոսը: Սա միանշանակ բարենպաստ փոփոխություն է մեր ուսանողների համար»:

 

Կավելանան «Հայֆիլմ» կինոստուդիայի ֆինանսական մուտքերը, կբարելավվեն շենքային պայմանները

ՀՀ կառավարությունը որոշել է հավանություն տալ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայության «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ  ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Աշտարակի խճուղի 30 հասցեում գտնվող անշարժ գույքի մի մասը`  վարձակալության հիմունքներով «Կինոկետ Փրոդաքշնս» ՍՊԸ-ին  տրամադրելուն:  Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը մեկամսյա ժամկետում պետք է ապահովի ընկերությունների միջև ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրի կնքումը: «Հայֆիլմ» կինոստուդիան 2017թ. ընդգրկվել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկերում: Ընկերության լրացուցիչ ֆինանսական մուտքերի ավելացման և շենքային պայմանների բարելավման նպատակով առաջարկվում է  անշարժ գույքի մի մասը տրամադրել վարձակալության 15 տարի ժամկետով «Կինոկետ Փրոդաքշնս» ՍՊԸ-ին, որը պարտավորվում է 3-5 տարվա ընթացքում կատարել 3,5 մլն եվրոյին համարժեք ՀՀ դրամի ներդրումներ, որից 2.5 մլն եվրոն անբաժանելի բարելավումներ:

 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսուհետ նման որոշումների նախագծերում որպես պարտադիր սկզբունք՝ հստակ սահմանվի ներդրումների ժամանակացույցը:

 

Այլ որոշումներ. արտոնություն է տրամադրվել հերթական ներդրումային ծրագրին

 

Կառավարությունն ընդունել է որոշում, որով  «Եվրոստան-ույուտ» ՍՊԸ-ին տրվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել  մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջերմա և ձայնամեկուսիչ կոնստրուկցիաների արտադրության մեջ։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 700 000 000 ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում՝  ծրագրի շրջանակում կստեղծվի  40 նոր աշխատատեղ՝ 260 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 19 000 000 000  ՀՀ դրամ, որից 13 300 000 000 ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 1 900 000 000 ՀՀ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 3 800 000 000 ՀՀ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է  5 890 000 000 ՀՀ դրամ։ Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 605 000 000 ՀՀ դրամ:

 

Գործադիրի որոշմամբ Վահագն Վերմիշյանը նշանակվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահ: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է կոմիտեի նորանշանակ նախագին և մաղթել հաջողություններ:

 

Նիստի ավարտին, անդրադառնալով ոչ աշխատանքային, մասնավորապես,  ամանորյա տոներին հաջորդող օրերի կրճատմանը վերաբերող հարցադրմանը, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այդ գաղափարը բավական հին է, և կարծում եմ՝  կարիք կա այդ թեմայով քննարկում ունենալու և հասկանալու, թե ինչ անելիքներ կան այդ տրամաբանության շրջանակում: Դա մի հարց է, որ պետք է ոչ միայն կառավարության մակարդակով, այլ նաև հանրային լայն քննարկում ունենա, ունենանք կոնսենսուսային կամ դրան մոտ լուծում»:

Հերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում»․ Գոհար ՄելոյանՀայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան․ Արեգա Հովսեփյան Հպարտ եմ, որ պաշտպանել եմ եկեղեցին. Սամվել Կարապետյան Ռուսաստանը խոցել է սեփական ուղղաթիռըԹրամփը կարծում է, որ ինքը կլիներ աշխարհի ամենամեծ կոմունիստըՄեր սպասումն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները. Ջեյհուն ԲայրամովԺամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. ԶախարովաԱբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnրIDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասինChanel-ի նոր հեքիաթ. Մաթյո Բլազին մոդելներին պոդիում է ուղարկել գրքերով և կարապի տեսքով կոճակներովԴատարանի բակը` Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը երկարձգելու որոշման հրապարակումից հետո ԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան«Ապրես, որ ծնվել ես, թե չէ՝ չէի ունենա սիրելի դերասանուհի». Մարջան Ավետիսյանը նշում է ծննդյան տարեդարձըԵկեք Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն սովորենք․ Արմեն Մանվելյան «Ինտեր»-ը հայտարարեց նոր դարպասապահի ձեռքբերման մասին. պաշտոնական Դելիմիտացիայի անվան տակ, որ անկլավները տա, կարող ա ձեր հայաթն էլ ասֆալտի. մտածե՛ք․ Արշակ ԿարապետյանԱդրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք. ԲայրամովՀորմուզի նեղուցը կբացվի միայն Թեհրանի պայմանների կատարումից հետո, այլ ոչ թե Վաշինգտոնի uպառնալիքների ներքո. ՂալիբաֆՀանքերևակումը հանքարդյունաբերության ամենակարևոր փուլերից մեկն է․ Mendia Resources«Հրազդան ցեմենտը» ոչնչացրեցին, հիմա էլ կոչնչացնեն «Արարատցեմենտը». Սամվել Կարապետյան Ես ու Քոչարյանը երկար ենք բանտում եղել, դրանով մեզ չի վախեցնի, պետք է նոր բան մտածի. Կարապետյան Փաշինյանն օր օրի ավելի է ձախողվելու, շատ ակտիվ գործելուց շատ սխալներ են թույլ տալիս. Սամվել Կարապետյան ԵԱՀԿ-ն 1 տարի օգնում է Փաշինյանին՝ պայքարելու թե՛ եկեղեցու, թե՛ մեր դեմ. Կարապետյան Իմ ու իմ եղբոր տղաներն այնքան բան են արել բանակի համար, քան Սուրեն Պապիկյանը 5000 տարի ապրելուց հետո. Սամվել Կարապետյան Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը` ուղիղ Իշխանությունները մեր պետության արտաքին քաղաքական տեսլականը կապում են միայն «Խաղաղության պայմանագրի» հետ. Արեգ ՍավգուլյանՄեր պաշտոնյաների 7, 8 հատ ծիրանը գրպաններում Եվրոպա գնալը խայտառակություն է. Հրայր Կամենդատյան Ցանկացած բռնապետություն հիմնված է վախի, այլ ոչ թե լեգիտիմության վրա, և ի վերջո դատապարտված է տապալման Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ Ընտրության օրը Հանրային հեռուստաընկերությունը հակաքարոզ էր իրականացնում. Արամ Պետրոսյան Հայաստանի բանտերը լցված են քաղբանտարկյալներով. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը կաշվից դուրս եկավ, ամեն ինչ արեց, բայց իր գլխավոր խնդիրը չլուծեց` չապահովեց սահմանադրական մեծամասնություն. Մարիաննա ՂահրամանյանՄեր շփումներից հասկացել եմ, որ Ծառուկյանն ազգային արժեքները գնահատող, հայրենասեր հայ մարդ է. Արշակ ԿարապետյանԱպարան քաղաքից քիչ հեռու 2․1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զnhերի թիվը հասել է 3,811-ի Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով Ընտրական ցուցակում ընդգրկված այն կուսակցականները, որոնք չեն հայտնվել անցողիկ տեղերում, կօգտագործեն կուսակցաշինության աշխատանքներում․ Ուժեղ Հայաստան Այն, ինչ հնարավոր չէ «արտադրել» գործարանում. ինչպե՞ս է վստահությունը դառնում իրական մրցակցային առավելություն Ինչպես ի հայտ եկան ձեռքի ժամացույցներն, ու ինչպես դրանք դարձան «մոդայի տարր». «Փաստ»Ավետիք Չալաբյանը միշտ եղել է Արցախի և արցախցիների կողքին. մենք մեր աջակցությունն ենք հայտնում նրան. Սայիդա Պողոսյան8 տարի է իրավապահները փորփրում է Սերժ Սարգսյանի կյանքի ու գործունեության մի քանի տասնամյակը, բայց կոտրած տաշտակ. Աբրահամյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ՀՈԻԼԻՍԻ). Գյումրիում շահագործման է հանձնվել 1000-ից ավելի նոր բնակարան. «Փաստ»Անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին. Գագիկ Ծառուկյան Իշխանությունները որոշեցին զոհաբերել ԱԺ-ի լեգիտիմությունն իրենց դիրքերն ամրապնդելու համար. «Փաստ»Իսպանիան գործարկել է առաջին լողացող ծովային արևային էլեկտրակայանը Շարունակում ենք աննկուն և համառ պայքարը` հանուն «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման«Սաքս ընկերասեր էր, բարի, բոլորին ձեռք մեկնող». հրետանավոր Սարգիս Թոմբուլ յանն անմահացել է Կարմիր շուկայում նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ զինադադարի ստորագրումից հետո. «Փաստ»Ոչ թե իրավիճակային, այլ երկարաժամկետ և ինստիտուցիոնալ համագործակցություն. «Փաստ»«Նա ավելացնելու է ռեպրեսիաները, բայց դրանք ունենալու են հակառակ՝ հանրային դժգոհությունների բարձրացման էֆեկտ». «Փաստ»