Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ» Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ» Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ» Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ» Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն Հովասափյան


Հնարավո՞ր է, արդյոք, ապրել առանց գլխի. պարզվում է՝ այո

Մենք գիտենք, որ...

Անգլուխ ձիավոր չի լինում, ինչպես և չի լինում անգլուխ որևէ կենդանի արարած: Գլխատումը անխուսափելի մահ է: 

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Եղել է դեպք, որ գլխատված կենդանին առանց գլխի ապրել է ամբողջ երկու տարի: 1945 թվականի սեպտեմբերի 10-ին ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Ֆրուտա քաղաքի մի աքաղաղ կացնի հարվածի հետևանքով զրկվել է գլխից, բայց կենդանի է մնացել: Կնոջ պատվերով երեկոյան ընթրիքի համար ֆերմեր Լլոյդ Օլսենը բռնում է 5,5 ամսական աքաղաղին և կացնով գլուխը կտրում: Ի զարմանս ֆերմերի, գլխատված թռչունը մի կարճ ժամանակ չշարժվելուց հետո կանգնում է և սկսում է քայլել այնպես, կարծես ոչինչ էլ չի եղել: Զարմացած Օլսենը որոշում է պահել թռչնին և սկսում է կերակրել նրան ջրի և կաթի խառնուրդով ու եգիպտացորենի մանր հատիկներով: Աքաղաղի կերակրափողը հաճախ պատվել է լորձով, որը տերը մաքրում էր ներարկիչով: Արդյունքում այս աքաղաղը ոչ միայն կենդանի մնաց, այլ նաև հանրահայտ դարձավ՝ շրջելով ամբողջ Ամերիկայով և երևալով այնպիսի ամսագրերում, ինչպես, օրինակ, «Թայմսը» և «Լայֆը»: Իհարկե, պարզ է, որ իր այդ շրջագայությունների ընթացքում նա ոչինչ էլ չի տեսել, քանի որ գլուխ չուներ: Այս հանրահայտ աքաղաղին անվանել են Մայք: Նրա տերը՝ Լլոյդ Օլսենը, շրջելով ամբողջ ԱՄՆ-ով, «անգլուխ հրաշք-աքաղաղին» նայելու համար հետաքրքրասերներից 25 ցենտ էր վերցնում: Ցուցադրությունը հրաշալի էր, սկզբից Մայքը հայտնվում էր բեմում աքաղաղի չորացրած գլուխ կպցրած, որը հետո հանվում էր: Պարզ է, որ այդ գլուխը Մայքինը չէր, քանի որ նրա սեփական գլուխը վաղուց Օլսենի կատուն կերել էր: Իր փառքի գագաթնակետին բեմի այս «անգլուխ» աստղը ամիսը վաստակում էր 4 500 դոլար, իսկ այդ թռչնի արժեքը գնահատվում էր 10 000 դոլար: Այս շշմեցուցիչ արդյունքը առաջ բերեց մի շարք նմանակողների փորձերի, մարդիկ փորձում էին գլխատել թռչուններին, բայց երկու օրից ավելի նրանք կենդանի չէին մնում: Օլսենը Մայքին կերակրում էր կաթոցիչով: Իր անգլուխ կյանքի երկու տարիների ընթացքում Մայքը գիրացել էր 3 կիլոգրամով: Նա մշտապես իր վզով մաքրում էր փետուրները և փորձում չեղած կտուցով վերցնել կերի մնացորդները: Մի անգամ անշրջելի դժբախտություն է պատահում: Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքի հյուրանոցի համարում Մայքը շնչահեղձ է լինում: Նրա տերը՝ Օլսենը, մոռացել էր վերցնել կաթոցիչը և ներարկիչը՝ Մայքի կերակրափողը մաքրելու համար, և Մայքը սատկում է: Պաթանատոմիական հերձումը ցույց է տվել, որ Մայքին գլխատած կացինը երջանիկ պատահականությամբ չէր վնասել քներակը, այլապես Մայքը արյունաքամ կլիներ: Բացի դա, չնայած կտրված էր գլխուղեղի մեծ մասը, բայց պահպանված էր ուղեղի ցողունը, որը իրականացնում է կենսական ֆունկցիաների կարգավորումը՝ շնչառություն, արյան շրջանառություն և այլն: 

Նշենք, որ սկսած 1999 թվականից՝ Կոլորադո նահանգի Ֆրուտի քաղաքում մայիսի երրորդ ազատ օրերին նշվում է «Մայք-անգլուխ հրաշք-աքաղաղի» օրը: Միջոցառումները բազմազան են լինում, ներառյալ ձվերի նետում մրցույթը: Մայքը դարձել է այդ քաղաքի այցեքարտը, և դա ճիշտ է, քանի որ այն ժամանակ բոլորը գիտեին, որ Մայքն անգլուխ է, և միայն ինքը՝ Մայքը չգիտեր դա, քանի որ ուղեղ չուներ մտածելու համար: 

Իսկ ընդհանրապես, ինչպես երևում է, անգլուխ կարելի է ապրել: Սա ապացուցել են նաև մարդիկ: Բոլորիս շրջապատում էլ կան, չէ՞, այնպիսիք, որ ուղղակի այդպես էլ բնութագրվում են՝ «անգլուխ»:

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը

«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ Ռյուտե«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԻնչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումԵրկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն Գրիգորյան«Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համար