Լոնդոնի «Արսենալը» կարող է տրանսֆերի դուրս բերել հարձակվող Լուկաս Պոդոլսկուն։
Անգլիական ակումբը պատրաստ է ֆուտբոլիստից բաժանվել արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Նշվում է նույնիսկ, որ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի վաճառքից «Զինագործներն» ակնկալում են 5 մլն եվրո ստանալ, թեև վերջինիս պայմանագրի ժամկետն ավարտվում է 2016-ի ամռանը։