Ինչո՞ւ էր հենց Ալեն Սիմոնյանը բանակցում հավաքարարների հետ. «Փաստ»
Քաղաքական«Փաստ» օրաթերթը գրում է.
ԱԺ հավաքարարների թեման նոր զարգացումներ է ստանում: Երեկ տեղեկատվություն տարածվեց, որ նրանցից շատերն աշխատանքից ազատվելու դիմում են գրում արդեն: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս «բունտի» առեղծվածը նաև ուշագրավ այլ շերտեր ունի. ըստ լուրերի, այս քրենինգային բիզնեսով հետաքրքրված է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, և հենց Սիմոնյանի ընկերոջ ֆիրման է շահել ԱԺ-ում մաքրություն կազմակերպելու մրցույթը: Ավելին, մեր աղբյուրների հավաստմամբ, Սիմոնյանն անձամբ զանգահարել է նաև մի քանի խոշոր բուհերի ռեկտորների, որպեսզի այդ ընկերությունը շահի տվյալ բուհերի մաքրման աշխատանքների կազմակերպման մրցույթները: Դրա համար ռեկտորները նախ պետք է տարբեր պատճառաբանություններով չեղյալ հայտարարեն գործող պայմանագրերը և նոր մրցույթ հայտարարեն: Փաստորեն նաև այս հանգամանքով էր պայմանավորված, որ հավաքարարների հետ հենց Սիմոնյանն էր ոգևորված բանակցում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում