Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ»


«Տրոց­կիզ­մի» ստվե­րը Հա­յաս­տա­նում.ո՞րն է չա­փա­նի­շը և ո՞ր տա­րեթ­վից սկսել

eadaily.com-ը ««Մեղավորության կանխավարկած» և «ճշմարտության հանձնաժողովներ». «տրոցկիզմի» ստվերը Հայաստանում» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը կարող է ձգձգվել: Հետհեղափոխական Հայաստանի իշխանությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, ցանկանում են զգալիորեն արագացնել «ապօրինի հարստացման միջոցով ժողովրդից և պետությունից գողացված միջոցները» վերադարձնելու գործընթացը: Որոշ ընդդիմադիր ուժերի կողմից «մեղավորության կանխավարկած» և «տրոցկիզմ» անվանված այս նոր «իրավական» մեխանիզմի նշանակետում, ամենայն հավանականությամբ, կհայտնվեն միլիոնավոր դոլարներ աշխատած նախկին պետական ծառայողները, նրանց մոտ հարազատները և փոխկապակցված անձինք ու զուգահեռ հարստացած գործարարները: Վերջերս տեղի ունեցած մի ասուլիսում այդ միտքը հնչեցրել է ոչ թե որևէ մեկը, այլ անձամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Եթե օրինական ճանապարհով գնանք, կոռուպցիայի դեմ պայքարը կարող է երկար տարիներ ձգձգվել: Այս համակարգի քննադատները չեն մտածում ներդրումների մասին, այլ մտածում են այն մասին, թե ինչ տեղի կունենա իրենց ամառանոցի, Հյուսիսային պողոտայում գտնվող տան և այլնի հետ: Այս ամենը առգրավվելու է»: Փաստորեն, հեղափոխական քաղաքական գործընթացների միջոցով իշխանության եկած Փաշինյանին արդյունքներ են պետք, և կոռուպցիայի դեմ պայքարի դանդաղումը ոչ մի կերպ չի նպաստում դրան: Փաշինյանը մի քանի անգամ ասել է. «Վերջին գողացված կոպեկը պետք է վերադարձվի ժողովրդին»: Սկզբում իշխանությունները հասկացան, որ ապօրինի ձեռք բերված գույքի վերադարձի մասին դատավարությունները կարող են տևել ամիսներ, նույնիսկ տարիներ, և սկսեցին խոսել «անցումային արդարադատության» համակարգի մասին: Ավելին, որպես «անցումային արդարության տարր»՝ առաջարկվում է ստեղծել անօրինական ձեռք բերված գույքի բռնագանձման համար օրենսդրական նախադրյալներ՝ առանց դատարանի որոշման: Փաշինյանի «հեղափոխական կառավարության» աշխատանքի արդյունավետությունը, որը կոռուպցիայի դեմ պատերազմ է հայտարարել, մինչ օրս չի տպավորել ո՛չ նրա կողմնակիցներին և ո՛չ էլ ընդդիմախոսներին: Վարչապետը նույնպես դժգոհ է: Մինչ օրս Հայաստանի իշխանությունները կարողացել են պետական բյուջե վերադարձնել մի քանի տասնյակ միլիարդ դրամ և մեկ շքեղ հյուրանոց Ծաղկաձորում: Ինչպես պարզվում է, այդ վերադարձված գումարները ոչ թե Հայաստանի պետական բյուջե են մտնում, այլ իբր թեգնում են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակ: Իրականում շատ դժվար է ստուգել՝ այդ միջոցներն իրո՞ք փոխանցվել են բանակին, թե՞ սա ընդամենը աչքկապություն է և մեդիա-ցուցադրություն: Ըստ Փաշինյանի, այդ միջոցները չեն կարող արտացոլվել բյուջեի եկամուտների մեջ, բայց դրանք կկիրառվեն (արդյո՞ք կկիրառվեն) որոշակի ռազմական գնումների համար:

«Տրոցկի՞զմ», թե՞ ռումբ ժամցույցի մեխանիզմով: Ըստ Հայաստանի արդարադատության նախարարի նախկին տեղակալ Ռուբեն Մելիքյանի, առանց դատական որոշման գույքի բռնագրավման հնարավորության մասին Փաշինյանի հայտարարությունից «տրոցկիզմի հոտ» է գալիս: Նրա խոսքով, այս մեխանիզմի իրականացման վերաբերյալ կառավարության փաստարկները համոզիչ չեն, քանի որ դրանք չեն ներառում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) պրակտիկայի վերլուծությունը, և չեն համապատասխանում ՄԻԵԴ-ի չափանիշներին: Միևնույն ժամանակ, մարտի 1-ին Հայաստանի կառավարության ղեկավարը ստեղծել է աշխատանքային խումբ այս նոր հայեցակարգը իրականացնելու համար, իսկ Հանրապետության կենտրոնական բանկը ներկայացրել է իրավական հիմք նոր մեխանիզմի ներդրման համար՝ «հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագրավման մասին» հայեցակարգը: Հայաստանի արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը համաձայն չէ Կենտրոնական բանկի փաստարկներին: Ըստ նրա, ժողովրդինը ժողովրդին վերադարձնելու գաղափարը գովելի է, բայց ընտրված ուղին ճիշտ չէ, և այստեղ հարցեր կարող են առաջանալ ոչ միայն պոտենցիալ հանցագործների, այլ նաև նրանց հետ, որոնք երբևէ չեն ունեցել կապ հանցագործության հետ, և անհնար է մեկի գույքը անօրինական համարելը, քանի որ «այդ մարդը չէր կարող դա ունենալ»: Ըստ Հովհաննիսյանի, այս դեպքում ներդրողների մասին ընդհանրապես պետք է մոռանալ, քանի որ այս հայեցակարգը «ժամացույցի մեխանիզմով ռումբ է» ոչ միայն Նիկոլ Փաշինյանի հեղինակության, այլ նաև հայկական պետականության համար:

Ինչո՞ւ պետք է շրջանցվեն դատարանները: Ինչպես նշում են բարեփոխումների կողմնակիցները, «անցումային արդարադատությունը» տեսականորեն նոր և գերհզոր դատական ատյանի ստեղծում չէ, այլ մարդու իրավունքների հետ կապված մի շարք միջոցառումների ներդրում: Ըստ իշխանությունների, այս կերպ հնարավոր կլինի փոխհատուցում տրամադրել խախտումների զոհերին, ինչպես նաև ստեղծել «բռնության հիմքում ընկած կոնֆլիկտների և այլ պայմանների քաղաքական համակարգերի վերափոխման հնարավորություններ»: Անցյալի խախտումների քննության ժամանակ անցումային արդարադատությունը երկու նպատակ ունի՝ «զոհերին մատուցել արդարության որոշակի մակարդակ և ամրապնդել խաղաղության, ժողովրդավարության և հաշտեցման հնարավորությունները»: Փոխաբերական ասած՝ խոսքը անցյալի ռեժիմին և նրանց զոհերին հաշտեցնելու և խախտված իրավունքների վերականգնման հարթակ ստեղծելու մասին է: Գործընթացը ներառում է քրեական, վերականգնողական և սոցիալական արդարության տարրեր: Այսինքն, գործընթացի նպատակը հաշտությունն է և ոչ թե պատիժը, իսկ պատժամիջոցները գործիք են, այլ ոչ թե գործընթացի նպատակ: Ըստ Հարվարդի համալսարանի իրավաբան Արտյոմ Գեղամյանի, որը անցումային արդարադատության փորձագետ է, այդ մեխանիզմների ներդրումը երկու կարևոր մտքերի է բերում. կա՛մ ներկայիս դատական համակարգը չի կարողացել լուծել անցյալում տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումների հետ կապված խնդիրները, կա՛մ նրան չի վստահում նոր կառավարությունը: Մյուս կողմից, նրա կարծիքով, դեռևս պարզ չէ, թե ժամանակակից Հայաստանի պատմության մեջ որ ժամանակագրությամբ պետք է հաշվի առնել դեպքերը՝ սկսած վերջին 10, 20, թե 30 տարիներից: Ո՞րն է չափանիշը և ո՞ր տարեթվից սկսել: Հայաստանում, այսպես կոչված, անցումային արդարությունը լոբբինգ է արվում Ջորջ Սորոսի կառույցների, ինչպես նաև Հատուկ քննչական ծառայության կողմից, որի ղեկավար կազմում «թավշյա հեղափոխությունից» հետո հայտնվել են այդ կառույցների սաները: Նպատակն է հայկական էլիտայից ակտիվների և փողերի բռնագանձումը: Այնուամենայնիվ, ամբողջ աշխարհում անցումային արդարադատության միջոցները հարմարեցվել են նախկին համակարգված անարդարությունների փոխհատուցմանը: 

Միջոցների շարքում հաճախ օգտագործվել է նաև ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձումը, սակայն գրեթե երբեք հնարավոր չէ գողացված փողերը վերադարձնել մինչև վերջին կոպեկը: Օրինակ, Համաշխարհային բանկի գնահատականներով, մոտ 35 մլրդ դոլար է դուրս բերվել Ինդոնեզիայից, մոտ 5 մլրդ՝ Կոնգոյից և նույնքան՝ Ֆիլիպիններից: Այս բոլոր երկրները անցել են անցումային արդարադատության ուղիով, բայց վերջնական արդյունքում կարողացել են վերադարձնել նախատեսված գումարներից տասնյակ անգամ քիչ գումարներ:

Կամո Խաչիկյան

Զարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԱկբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանՆույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութՁերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանՎաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՕդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՉհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերՖասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՄի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալ