Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն Հովասափյան Եթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Երևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար. Տիգրան Աբրահամյան Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի. Էդուարդ Շարմազանով Երբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ»


ՏԿՏՏ նախարարությունը ստեղծում է միասնական երթուղային ցանց

Հայաստանի տրանսպորտային ցանցը կբարելավվի, ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն աշխատում է այդ ուղղությամբ և վստահեցնում, որ արդյունքները շատ շուտ տեսանելի կլինեն: Այս մասին նշեց Տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը:

«Նախարարությունը թույլ է տալիս կոնկրետ երթուղով իրականացնել ուղևորափոխադրում, սակայն կան անբարեխիղճ տնտեսվարողներ, որոնք առանց թույլտվության, սպիտակ պետհամարանիշերով սկսում են փոխադրումներ իրականացնել:  Ժամանակի ընթացքում կային այնպիսի նախադեպեր, երբ գործում էր այսպես ասած «էստի համեցեքի» կոնցեպտը: Սա բխում էր նրանից, որ ավտոկայանն ամբողջական չէր աշխատում, տեղի էին ունենում տարբեր ուղղորդումներ ուղևորներին ձեռքից ձեռք տանելու համար և այլն: Լինում էր նաև տրանսպորտի կայանելու տեղերի փոփոխություն և մարդը չէր հասկանում, վերջ ի վերջո, որտեղից պետք է նստեր: Եվ ահա այս և այլ խնդիրների լուծման համար կոնկրետ ծրագիր է իրականացվում»,-ասաց Արմեն Արզումանյանը: Նա նշեց, որ այժմ ավարտման փուլում է գործիքակազմի մշակումը, որը հնարավորություն կտա ռեալ հաշվարկել ուղևորահոսքը, որի միջոցով ստեղծվելու է միասնական երթուղային ցանց: Արդյունքում ամբողջ Հայաստանում լինելու է նոր որակի, նոր ձևաչափի տրանսպորտային համակարգ: Ուղևորի համար պարզ կլինի երթուղիների ցանցը, թե կոնկրետ տրանսպորտը որտեղից, երբ, ինչ ուղղությամբ է գնալու, հնարավորություն կընձեռվի տոմսերը ձեռքբերել օնլայն տարբերակով, իսկ տրանսպորտային ընկերությունների համար էլ հստակ կլինի, թե ինչ ուղևորահոսքի մասին է խոսքը:

Նախարարի տեղակալն անդրադարձավ Երևան-Արմավիր երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի վարորդների բողոքի ակցիային: Նրանք նշում են, որ այլ անձանց կողմից ապօրինի ուղևորափոխադրումներ են իրականացվում, ինչն էլ վնասում է իրենց գործին: Արմեն Արզումանյանը նշեց, որ ամենօրյա ռեժիմով զբաղվում են խնդրով և խիստ վերահսկողություն են իրականացնում բացառելու համար ապօրինի ուղևորափոխադրումները:

«Մենք տրանսպորտային խնդիրներին «կարկատանային» լուծումներ չենք տալու, այլ համընդհանուր ոլորտը համակարգող տարբերակ ենք առաջարկելու: Հասկացեք, տարիների կուտակված խնդիրը մեկ-երկու չի լուծվում»,- ասաց Արմեն Արզումանյանը:

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար տեղակալ Արտուշ Գրիգորյանը նշեց, որ վարորդների բողոքը մի քանի խնդիրների հետ է կապված:

«Կա Երևան-Արմավիր էքսպրես ուղևորափոխադրողը: Դա նշանակում է, որ ավտոմեքենան պետք է դուրս գա Արմավիր քաղաքից և վերջնակետը լինի Երևանի Կիլիկիա ավտոկայանը: Նույնիսկ Մեծամոր քաղաքից իրավունք չունի ուղևոր վերցնի կամ այնտեղ իջեցնի, սակայն մեր կողմից նման խնդիրներ բացահայտվել են: Դրան գումարվում է մինչև 7 տեղանոց ավտոմեքենաների խնդիրը, որոնք տաքսիների անվան տակ ուղևորափոխադրում են իրականացնում, ինչը կանոնակարգելու խնդիր ունի: Բացի այդ, խնդիր են նաև ապօրինի ուղևորափոխադրումները»,-ասաց նա:

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը նշեց, որ  ժամանակին Տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ենթակայության տակ գտնվող տեսչությունը և այլ տեսչություններ միացել են և ներկայանում են որպես մեկ մարմին: Առայժմ տեսչական մարմինը օրենքով իր ամբողջ լիազորությունները կիրառելու հնարավորություն չունի: Դրա համար անհրաժեշտ է մի շարք օրենքներում փոփոխություններ կատարել: Արդյունքում՝ վերահսկողական գործառույթը կլինի ավելի լիարժեք:

Փաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել են