Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն Հովասափյան Եթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Երևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար. Տիգրան Աբրահամյան Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի. Էդուարդ Շարմազանով Երբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ»


Երևանում կունենանք բոլորովին նոր տրանսպորտային համակարգ (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը հնգօրյա աշխատանքային այցով գտնվում էր Չեխիայի Հանրապետությունում: Նպատակը՝ Պրահայի տրանսպորտային համակարգն ուսումնասիրելն ու համագործակցության ընդհանուր եզրեր գտնելն էր: «Այցի ընթացքում հանդիպումներ ունեցանք Պրահայի հանրային տրանսպորտի ընկերության ներկայացուցիչների, մասնավոր օպերատորների հետ, ինչպես նաև այցելեցինք այլ քաղաքներում առկա ավտոբուսային հավաքակայաններ»,- նշել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

Այցի արդյունքները օրերս քննարկվել են քաղաքապետարանում: Չեխիայի մայրաքաղաքում ուղևորափոխադրումն իրականացվում է 3 տեսակի փոխադրամիջոցով: Հիմնականը մետրոն է, որն ապահովում է ուղևորափոխադրման 48%-ը, տրամվայը՝ 28 և ավտոբուսը՝ 24%-ը: Քաղաքային երթուղիների 70%-ը պատկանում է համայնքին, իսկ 30%-ը սպասարկում են մասնավոր  ընկերությունները: «Կառավարումն իրականացվում է կառավարման կենտրոնից, որը հնարավորություն է տալիս ցանկացած պահի տեսնել, ո՛ր ավտոմեքենան որտեղ է գտնվում, քանի րոպե է ուշացել, ինչ խնդիրներ ունեն: Տեսախցիկներ կային տեղադրված ինչպես ավտոբուսների դրսի հատվածում, այնպես էլ՝ սրահում, որը հավելյալ հնարավորություն էր տալիս ճիշտ կազմակերպել ուղևորափոխադրումը»,- ասել է Հրաչյա Սարգսյանը: Տրանսպորտային համակարգը Պրահայում աշխատում է համաձայն չվացուցակի և օրական սպասարկում է 3,3 մլն ուղևորի, գործում է միասնական տոմսային համակարգ:

«Կար երկու մոտեցում՝ կանխավճարային և հետվճարային: Տոմսերը վաճառում էին րոպեներով, կարող էին տոմս ձեռք բերել նաև ամսական կտրվածքով: Տարբեր սոցիալական խմբերի համար տարբեր արժեքներ էին: Համեմատական կարգով կարող եմ ասել, որ Երևանում տրանսպորտի համար վճարվող տոմսի սակագինը և Պրահայինը էականորեն տարբերվում են»,- ասել է նա:       

Ամփոփելով այցի արդյունքները՝ քաղաքապետի առաջին տեղակալը նշել է, որ տրանսպորտային համակարգում առկա խնդիրների լուծման մոտեցումները համանման են: «Այն պատկերացումները, որ մենք ունեինք WYG խորհրդատվական ընկերության հաշվետվության համաձայն, այս այցը մեզ հնարավորություն տվեց փաստացի տեսնել թե ինչպես է իրականացվում այդ գործընթացը: Դա բավականին վստահություն ներշնչեց, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ, որը մեզ հնարավորություն կտա մոտակա ժամանակում ունենալու տրանսպորտային լավ համակարգ»,- ընդգծել է քաղաքապետի առաջին տեղակալը: Տրանսպորտային համակարգի արմատական բարեփոխման ծրագրով Երևանի քաղաքապետարանը շարունակում է հանդիպում-քննարկումները ոլորտում հայտնի կազմակերպությունների հետ: Ավտոբուսների արտադրության ոլորտում հայտնի ընկերություններն իրենց առաջարկներն են ներկայացնում քաղաքային իշխանությանը՝ մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխման ծրագրին մասնակցելու վերաբերյալ: Քաղաքը բաց է՝ քննարկելու գործարար համագործակցությանը վերաբերող ցանկացած առաջարկ, որը միտված կլինի տրանսպորտի ոլորտի բարեփոխմանն ու կանոնակարգմանը:

Ջուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՇաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Նիկոլ ՓաշինյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան