Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ» Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ» Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ» Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ» Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն Հովասափյան Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ»


Գալիլեյ. «գիտության տառապյա՞լ», թե՞ հարմարվող գիտնական

Մենք գիտենք, որ...

Գալիլեո Գալիլեյը ևս համարվում է «գիտության տառապյալ», ինչպես Ջորդանո Բրունոն, որին այրել են խարույկի վրա: Ընդ որում, ինկվիզիցիայի կողմից նրան դատելու ժամանակ, երբ պահանջում էին հրաժարվել կոպեռնիկյան հելիոցենտրիզմի տեսությունից՝ հօգուտ այն ժամանակ ընդունված Արիստոտել-Պտոլոմեյան տեսության (մի դեպքում Երկիրն է պտտվում Արեգակի շուրջ, իսկ մյուս դեպքում Արեգակն է պտտվում Երկրի շուրջ), նա արտաբերել է իր թևավոր խոսք դարձած արտահայտությունը. «Այնուամենայնիվ, այն (Երկիրը) պտտվում է»:

Իրականում այդպես չէ:

Ի՞նչ տառապյալ լինելու մասին կարող է խոսք լինել, եթե Գալիլեյը սուրբ ինկվիզիցիայի բանտում անցկացրել է ընդամենը 18 օր, այն էլ՝ ոչ թե մենախցում, այլ ծառայողական սենյակներից մեկում, ընդ որում, ըստ փաստաթղթերի, նրա նկատմամբ տանջանքներ չեն իրականացվել, այլ եղել են ընդամենը դրանք կիրառելու սպառնալիքներ: 1633 թվականին՝ Հռոմում Գալիլեյի նկատմամբ ինկվիզիցիայի հանրահայտ հետաքննության և դատավարության ժամանակ, երբ Գալիլեյը ստիպված էր հրաժարվել իր ուսմունքներից, նա ապրել է Վատիկանում գտնվող դեպի այգի բացվող տեսարանով երեք սենյականոց բնակարանում և ունեցել է անգամ սպասարկող անձնակազմ: Այո, նա արդյունքում հրաժարվել է հելիոցենտրիկ տեսությունից, սակայն իրականում առանց ինկվիզիցիայի ճնշման՝ թերևս միայն վերհիշելով Ջորդանո Բրունոյի ճակատագիրը: Գործընթացի ավարտից հետո Գալիլեո Գալիլեյին ամենևին էլ չեն աքսորել կամ բանտախուց նետել, ինչպես ներկայումս հաճախ են գրում այդ մասին: Սկզբում նա ապրում էր Ֆլորենցիայի արքեպիսկոպոսի առանձնատանը (որտեղ, որպես ապաշխարություն, դատարանի որոշմամբ, օրական երկու անգամ կարդում էր թողության յոթ սաղմոսները): Դրանից հետո նա մի քանի տարի ապրել է Տոսկանայի Մեծ թագավորի մոտ, այնուհետև արքեպիսկոպոս Սիենայի մոտ, իսկ կյանքի վերջին տարիները անցկացրել է Ֆլորենսիայի մոտ գտնվող Արցետրի փոքրիկ գյուղում: Այս ամբողջ ընթացքում նա հանգիստ զբաղվում էր իր գիտական աշխատանքներով (օրինակ՝ այդ ժամանակ գրել է աշխատություն, որը երկար ժամանակով կանխորոշեց ֆիզիկայի զարգացման ուղղությունը) և միաժամանակ պարբերաբար ուղերձներ է հղել Հռոմի պապին` հերքելով իրեն վերագրվող անհավատությունը: Այս ամբողջ պատմության մեջ ամենահետաքրքիրն այն է, որ Գալիլեո Գալիլեյի ամենավատ թշնամիները ոչ թե հոգևորականներն էին (Գալիլեոն գերազանց հարաբերություններ ուներ կաթոլիկ եկեղեցու շատ հայտնի դեմքերի, օրինակ՝ Ֆլորենցիայի արքեպիսկոպոսի հետ), ինչպես կարծում են շատերը, այլ իր համալսարանական գործընկեր դասախոսները: Պահպանողական գիտական համայնքը չէր կարող հավատալ, որ, օրինակ՝ Յուպիտերը արբանյակներ ունի, իսկ արևի վրա բծեր կան («Ինչ բծեր, Արիստոտելը այդ մասին ոչինչ չի ասել ...»): Իսկ Գալիլեյի առաջարկը նրանց՝ նայել աստղադիտակով, չէր ընդունվում, քանզի պրոֆեսորները վայրի բնության փորձերն ու դիտումները համարում էին ժամանակի ավելորդ վատնում: Հետաքրքիր է, որ ճիզվիտները, որոնց ցուցմունքով էլ հենց գործ էր հարուցվել Գալիլեյի նկատմամբ, բանավեճերից մեկի ժամանակ, ի տարբերություն համալսարանական դասախոսների, համաձայնել են աստղադիտակի օգնությամբ դիտել Յուպիտեր մոլորակը: 

Ինչ վերաբերում է Գալիլեո Գալիլեյի մասին ամենատարածված սխալ պատկերացումներից մեկին, որ նա 1633 թվականին ինկվիզիցիայի դատի ժամանակ ասել է, թե «այնուամենայնիվ, այն պտտվում է» (իտալերեն՝ E pur si muove! ), ապա այն առաջին անգամ հնչել է միայն ժողովրդական բանահյուսությունում, իսկ գրի է առնվել 1757 թվականին իտալացի լրագրող Ջուզեպպե Բարետտիի «The Italian Library» գրքում: Արդյունքում այս առասպելը առավել հանրահայտ դարձրեց 1761 թվականին Փարիզում լույս տեսած Querelles Litteraires գիրքը («Գրական նոթեր»), որտեղ կային նաև Բարետտիի գրքից թարգմանություններ: Նշենք, որ այս ամենը, այնուամենայնիվ, բոլորովին չի նշանակում, որ մեծ գիտնական Գալիլեո Գալիլեյը ամբողջովին հրաժարվել և չէր ընդունում հելիոցենտրիկ տեսությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը

Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ Ռյուտե«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԻնչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումԵրկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն Գրիգորյան«Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համար18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՀերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան