Երևան, 29.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իշխանությանը մեկ բան է հաջողվել՝ արցախցիների մեջ «ռազբոռկաներ» ու նրանց նկատմամբ թշնամnւթյուն հրահրելով՝ հետին պլան մղել վերջիններիս իրավունքներին և սոցիալական վիճակին վերաբերող խնդիրները. Աբրահամյան Ինչո՞ւ «ֆորմուլա» և ինչո՞ւ «1». ե՞րբ «մեր բակում էլ հարսանիք կլինի». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՕԳՈՍՏՈՍԻ).Առաջին էլեկտրական սղոցը, առաջին շուրջերկրյա թռիչքը, առաջին խորհրդային ատոմային ռումբը. «Փաստ» Բյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» Ի՞նչ նոր «գործիքներ» է պատրաստվում կիրառել Ռուսաստանը. սահմանափակումների ավելի խիստ փուլի շեմին. «Փաստ» Երևանը կորուստներ կկրի այդ քայլից. «Փաստ» «Բարի, ընկերասեր, խելացի տղա էր Համլետս». Համլետ Բադալ յանն անմահացել է նոյեմբերի 1-ին Նռնաձորում. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ. «Փաստ»


Կարծում եք՝ ստրկությունը վերացե՞լ է. եթե այո, ապա սխալվում եք

Lifestyle

Մենք գիտենք, որ...

Հին ժամանակներում աշխարհում տարածված է եղել ստրկությունը, իսկ ներկայումս նման բան չկա։

Իրականում այդպես չէ։

Պարզվում է, որ ներկայումս աշխարհում ավելի շատ ստրուկներ կան, քան եղել են նախկինում։ Ըստ վերջին տվյալների, այժմ կա մոտ 27 միլիոն ստրուկ, որոնցից 13 միլիոնը՝ երեխաներ: Իսկ ահա հին ժամանակներում երկրագնդի բնակչությունը քիչ էր, և չէր կարող այդ քանակի ստրուկ լինել (համեմատության համար ասենք, որ դարերի ընթացքում Աֆրիկայից Ամերիկա մայրցամաք է տեղափոխվել ընդամենը 12 միլիոն ստրուկ)։

Ներկայիս ստրուկների 80%-ը նախատեսված է սեքս-ինդուստրիայի համար, 19%-ը՝ աշխատանքային շահագործման համար , իսկ մնացած 1%-ը՝ այլ նպատակների համար (մասնավորապես, մարդկանց օգտագործելը օրգաններ ձեռք բերելու նպատակով)։ Ստրկության հաշվին հանցագործ արտազգային կորպորացիաները տարեկան ստանում են մոտավորապես 19 միլիարդ դոլար եկամուտ։ Ըստ Ազգերի լիգայի կողմից 1926 թվականին ընդունված «Ստրկության մասին» հռչակագրի, ստրկություն արտահայտության ներքո հասկանում ենք անձի կացությունը կամ վիճակը, ում հանդեպ իրականացվում են սեփականության իրավունքին բնորոշ բոլոր կամ որոշ լիազորություններ, իսկ ստրկավաճառության տակ հասկանում ենք այն բոլոր գործողությունները, որոնք կապված են առևանգման, ինչ-որ անձի գնման կամ նրան ստրուկի վերածելու հետ։ Մարդկանց առք ու վաճառքով զբաղվողները սովորաբար օգտագործում են սուդանյան արտահայտությունն այն մասին, որ պետք է օգտագործել ստրուկին, որպեսզի ունենաս այլ ստրուկներ, այսինքն՝ նրանք ուղարկում են «կոտրված աղջիկներին» սեքս-առևտրի համար նոր երիտասարդ աղջիկներ հավաքագրելու։ Նշենք նաև, որ սեքս-առևտուրը մեծ ազդեցություն ունի աշխարհում ՄԻԱՎ /ՁԻԱՀ-ի տարածման գործում։ Չինաստան փախչող հյուսիսկորեացիների 80%-ը կանայք են։ Նրանց մեջ ամեն 10-ից 9-ը դառնում է մարդկանց վաճառքով զբաղվողների զոհ՝ մեծամասամբ սեքսառևտրի համար։ Եթե կանայք բողոքում են՝ նրանց հետ են ուղարկում Հյուսիսային Կորեա, որտեղ նրանց սպասում է բանտ ու մահապատիժ։ Ըստ վերջին տվյալների, ամեն տարի մոտ 30 000 ստրուկ է մահանում հիվանդությունների, կտտանքների և ոչ պատշաճ վերաբերմունքի պատճառով։ Սեքսստրկության մեջ գտնվողների 80%-ը մինչև 24 տարեկան է, կան անգամ մինչև 6 տարեկաններ։ Ըստ մարդկանց առևտրի համար դատապարտված Լյուդվիգ Ֆայնբերգի («Տարզան»), կարելի է 10 000 դոլարով գնել կին և մեկ շաբաթից այդ ամբողջ գումարը հետ ստանալ, եթե նա լինի երիտասարդ և սիրունատես, իսկ արդեն նրա հետագա աշխատանքը քո մաքուր շահույթն է։ 2003 թվականին Հոլանդիայում իրականացված մի հետազոտությամբ պարզվել է, որ միջինը մեկ սեռական ստրուկը իր կավատի համար տարեկան բերում է 250 000 դոլար եկամուտ։ Չնայած նրան, որ մարդկանց առևտուրը գաղտնի է, համարվում է հանցագործություն ու ճշգրիտ վիճակագրական տվյալներ չկան, բայց հետազոտողների և մասնագետների կարծիքով, մարդկանց առևտրի զոհերի ավելի քան 80%-ը կանայք են, ընդ որում՝ 50% դեպքերում դրանք երեխաներ են։ Ներկայումս աշխարհում սառը պատերազմի ավարտը նշանավորվել է տարբեր տարածաշրջանային հակամարտությունների առատությամբ։ Մեծ թվով հակամարտող խմբեր ռազմական գործողությունների ֆինանսավորման և զինվորների հավաքագրման համար գումար են ձեռք բերում մարդկանց վաճառքով։ Օրինակ, Թալիբան շարժումը գնում է 7 տարեկան երեխաներ և նրանցից պատրաստում մահապարտներ։ Այդ երեխաների գինը տատանվում է 7 000-ից 14 000 դոլարի սահմաններում։

Կարելի է նշել նաև, որ հին ժամանակներում երբեմն ստրուկների վիճակը ավելի լավ էր, քան ներկայիս ստրուկներինն է։ Օրինակ, Հին Հունաստանում կային, այսպես կոչված, հասարակական ստրուկներ. սրանք պատկանում էին քաղաքին և ոչ թե կոնկրետ մեկ անձնավորությանը։ Նրանք սեփականության իրավունք ունեին, ավելին՝ նրանց մեջ անգամ մեծահարուստներ կային։ Բացի իրենց պարտականությունները կատարելը, մնացած դեպքերում նրանք ունեին այն բոլոր իրավունքները , ինչ ազատ մարդիկ։ Հենց նման ստրուկներից էր կազմավորվում քաղաքի ոստիկանությունը, նման ստրուկները աշխատում էին նաև որպես բանտապահներ, դահիճներ, գրագիրներ և անգամ հաճույքի ծառաներ՝ հասարակաց տների աշխատողներ։

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը

Շիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովԻշխանությանը մեկ բան է հաջողվել՝ արցախցիների մեջ «ռազբոռկաներ» ու նրանց նկատմամբ թշնամnւթյուն հրահրելով՝ հետին պլան մղել վերջիններիս իրավունքներին և սոցիալական վիճակին վերաբերող խնդիրները. Աբրահամյան Ռուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին Ինչո՞ւ «ֆորմուլա» և ինչո՞ւ «1». ե՞րբ «մեր բակում էլ հարսանիք կլինի». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՕԳՈՍՏՈՍԻ).Առաջին էլեկտրական սղոցը, առաջին շուրջերկրյա թռիչքը, առաջին խորհրդային ատոմային ռումբը. «Փաստ»770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ»Ի՞նչ նոր «գործիքներ» է պատրաստվում կիրառել Ռուսաստանը. սահմանափակումների ավելի խիստ փուլի շեմին. «Փաստ»Երևանը կորուստներ կկրի այդ քայլից. «Փաստ»Իշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա Սողոմոնյան«Բարի, ընկերասեր, խելացի տղա էր Համլետս». Համլետ Բադալ յանն անմահացել է նոյեմբերի 1-ին Նռնաձորում. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ»Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ. «Փաստ»ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ»Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ»Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ»Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ»Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ»«Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ»Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցել