Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն Հայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ» Ինչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ» «Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ» «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»


Սադ­րանք Ար­ցա­խի դեմ. ի՞նչ «երև­ա­նյան սցե­նար­նե­րի» մա­սին են խո­սում. «Փաստ»

TV

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերին «Սասնա ծռեր» կուսակցությունը հետևողականորեն հանդես է գալիս Արցախում ներքաղաքական լարվածությունը մեծացնելու օրակարգով։ Ուշագրավ է, որ Սեֆիլ յանի թիմի կողմից թիրախավորվում են ինչպես Արցախի իշխանությունն առհասարակ, այնպես էլ՝ ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ մասնավորապես։ Հատկապես վերջին հանգամանքը հուշում է, որ գործ ունենք «Ծռերի» ակտիվացման նախընտրական բաղադրիչի հետ, որովհետև գեներալ Բալասանյանը համարվում է Արցախի նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդներից մեկը հաջորդ տարվա ընտրություններում։

Ենթադրելի է, որ Սեֆիլյանի կուսակցությունը, պարտություն կրելով Հայաստանի խորհրդարանական ընտրություններում, փորձում է Արցախը հարթակ դարձնել իր քաղաքական հավակնությունների բավարարման համար։

Ամբողջ խնդիրն այն է, որ խիստ վտանգավոր, եթե չասենք արկածախնդրական է «Սասնա ծռեր» կուսակցության, այսպես ասած, արցախյան օրակարգը։ Կուսակցությունը ստորագրահավաք է նախաձեռնել , իսկ շուտով նաև Երևանից Ստեփանակերտ ավտոարշավ է իրականացնելու՝ Արցախը Հայաստանի մարզ դարձնելու պահանջով։ Ավելորդ է ասել, որ արտաքուստ հայրենասիրական թվացող նախաձեռնությունը իրականում խիստ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ ոչ միայն Արցախում հաջորդ տարի նշանակված նախագահական և խորհրդարանական ընտրությունների համատեքստում, այլ՝ առաջին հերթին բանակցային գործընթացում։ Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարգավորման գործընթացում իր քաղաքականության առանցք է դարձնում Արցախի սուբյեկտության վերականգնման թեզը, Սեֆիլյանի թիմը փաստորեն հանդես է գալիս նախաձեռնությամբ, որն ուղված է հենց Արցախի սուբյեկտության ոչնչացմանը։ Վստահաբար կարելի է ասել, որ Սեֆիլյանի թիմի արցախյան օրակարգն ու ակտիվացումը նման են սադրանքի, ինչն ավելորդ լարվածություն կարող է ստեղծել ոչ միայն Արցախի ու Հայաստանի քաղաքական էլիտաների միջև, այլև բաժանարար գծեր առաջացնել Արցախում։ Սա այն դեպքն է, երբ չհաշվարկված , չկշռադատված ներքաղաքական օրակարգը կարող է ռիսկեր ծնել նաև կարգավորման գործընթացում։ Արդյոք գործ ունենք Սեֆիլյանի թիմի մոլորությա՞ն, թե՞ կազմակերպված սադրանքի հետ։ Այս հարցին անուղղակի պատասխան է տալիս «Սասնա ծռեր» կուսակցության փաստացի առաջնորդ Ժիրայր Սեֆիլ յանի՝ նախօրեին արված ֆեյսբուքյան գրառումը։ Ըստ Սեֆիլյանի, «Արցախում ժողովուրդը դեռևս կեղեքվում է երևանյան նախկին ռեժիմի ստեփանակերտյան մնացորդի լծի տակ»։ Սեֆիլյանը նաև լուծում է առաջարկում. «Այս աղետը կանխելու ամենակարճ միջոցը Ստեփանակերտում երևանյան սցենարով փոփոխությունն է»։

«Սասնա ծռեր» կուսակցության առաջնորդն, ըստ էության, առաջարկում է հայաստանյան հեղափոխությունը արտահանել Արցախ, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով։ Նախ՝ առնվազն տարակուսելի է, որ արցախյան պատերազմի հայտնի հրամանատարներից մեկը չի գիտակցում, որ առաջնագիծը հեղափոխական էքսպերիմենտների փորձադաշտ չէ։ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո, բարեբախտաբար, թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանությունները դրսևորեցին համարժեք քաղաքական վարքագիծ՝ Արցախը էվոլ յուցիոն ճանապարհով Հայաստանի հետհեղափոխական իրականությանն ադապտացնելու համար։ Այդ համատեքստում խիստ կարևոր են 2020 թվականին տեղի ունենալիք նախագահական ընտրությունները, որոնց, ինչպես հայտնի է, Բակո Սահակյանը չի մասնակցելու։ Այլ խոսքով, հաջորդ տարի Արցախում փաստացի տեղի է ունենալու իշխանափոխություն՝ ընտրությունների միջոցով, ու այս համատեքստում առնվազն տարակուսելի է, որ Սեֆիլյանի թիմը առաջարկում է հեղափոխություն իրականացնել, ըստ էության, հեռացող իշխանության դեմ։ Ի՞նչն է խանգարում «Ծռերին» իրենց ծրագրերը իրականություն դարձնել ընտրությունների միջոցով, թե՞ հայաստանյան ընտրությունների փորձը Սեֆիլյանի թիմին հուշում է, որ լեգալ ճանապարհով իրենք իշխանության չեն կարող գալ նաև Արցախում։

Այնպիսի տպավորություն է, որ «Ծռերը» հետևություններ չեն արել 2016 թ. դրամատիկ իրադարձություններից, միայն թե նրանց այսօրվա թիրախը ոչ թե ՊՊԾ գունդն է, այլ Արցախը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը «Կապիտուլյացիոն» գրիչներ. ինչպես աղքատ ուսուցիչը դարձավ խոշոր բիզնեսի հեղինակ. «Փաստ»Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԻՆԻՍԻ). Ստեղծվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն, առաջին անգամ իրականացվել է մարդկային ուղեղի փոխպատվաստում. «Փաստ»Հայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ»75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանԻնչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ»«Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»«Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ»«Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ»Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»Երկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանԱշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՀիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունը«Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԻ՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ ԿարապետյանՄեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար ՄելոյանԵս գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա ՀովսեփյանՍիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է․ նա չի հաղթել ընտրություններում․ Անուշ ՄիրզոյանԸնդամենը երկու լուր` օրվա լրահոսից որ հետևություներն ինքներդ արեք. Մարիաննա ՂահրամանյանՔաղաքական հետապնդման տակ գտնվող անձանց թիվը մի քանի տասնյակով չի սահմանափակվում. Աբրահամյան Երիտասարդական ներուժից մինչև իրական լուծումներ․ ԶՊՄԿ-ի մասնակցությունը CaseKey-ինՀասարակությունը հաշտ չէ ստեղծված իրավիճակի հետ․ Ատոմ ՄխիթարյանՄենք ուղղակի պետք է փորձենք պատմությունից դասեր քաղել, ուսումնասիրել մարդկության պատմության քաղաքական միտքը՝ սխալներից խուսափելու համար․ Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՀայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը Սպասվում է առանց տեղումների եղանակ. առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Քիչ առաջ ջրասուզակներն և փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ 17 տարվա դադարից հետո վերադառնալով II խումբ 8-րդ օրն է՝ Փամբակ գետում որոնում են 13-ամյա աղջկան34 միլիոն եվրո՝ ձախողումները քողարկելու համար. ո՞ւր հասցրին հայկական արտահանումը «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Ո՞ւր կորավ 1988-ի միասնական և հայրենասեր հայ ժողովուրդը․ Լիլիթ ԱրզումանյանԱյն մասին, թե ինչպիսի լեգիտիմության ճգնաժամ է առաջացել գործող վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանՄբապեն նշել է աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներին