Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի (ԿՀԶՈՒ) պարտիզանները նոյեմբերի 16-ին առեւանգել են բրիգադային գեներալ Ռուբեն Դարիո Ալսատեին, որը գլխավորում Է «Տիտան» միացյալ հրամանատարությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Հարավային Ամերիկայի այս երկրի նախագահ Խուան Մանուել Սանտոսը:
«Առեւանգիչներից պահանջում ենք, որ նրանք հնարավորինս շուտ ազատ արձակեն (գեներալին)՝ ողջ եւ առողջ»,- նշել Է նա: Սանտոսն ազգային պաշտպանության նախարար Խուան Կառլոս Պինսոնին հանձնարարել Է մեկնել պատահարի վայր՝ պարզելու ստեղծված իրադրությունը:
Առկա տվյալներով՝ գեներալին առեւանգել են, երբ նա Ցամաքային զորքերի հատուկ ծրագրերի վարչության քաղաքացիական աշխատակիցներից մեկի եւ երկու զինծառայողների հետ գտնվել Է Լաս Մերսեդեսի (Չոկոյի դեպարտամենտ) քաղաքապետարանում: Պարտիզանների սարքած դարանի հետեւանքով նրանց գերության մեջ Է հայտնվել երեք մարդ, մի զինվորի հաջողվել Է փախչել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: