«Վաղը մենք այստեղ ունենք հարցապնդում, քննարկվելու է կրճատումների խնդիրը: Կարծում եմ՝ աշխատատեղերի ստեղծման լույսի ներքո կրճատումների հարցը կարող ենք մեկտեղել, եւ կառավարության զեկուցող ներկայացուցչից նաեւ դրա մասին տեղեկություններ ստանալ:
Հարցուպատասխանի ժամանակ այդ հարցը կտան եւ կտեսնենք, թե որտեղ են ստեղծվել, որ հիմնարկությունում այդ 50 աշխատատեղերը: Եթե չեմ սխալվում, դրանց մի մասը ստվերից դուրս եկած աշխատատեղերն են: Ես ոչ պաշտոնական տվյալներ ունեմ, որ 1000 դրամների հիմնադրամում մոտ 10 հազարով ավելացել են վճարողները, բայց կարող է այդ թվերն ավելի է»,-ասաց Մարուքյանը: