Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն Հովասափյան Եթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Երևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար. Տիգրան Աբրահամյան Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի. Էդուարդ Շարմազանով Երբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ»


«Զատ­կին հա­ջոր­դող հի­շա­տա­կու­թյան օրը պետք էր դարձ­նել ոչ աշ­խա­տան­քա­յին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս «Փաստ» օրաթերթն անդրադարձել էր Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիները ոչ աշխատանքային օր սահմանելու և դրանք որևէ շաբաթ օր տեղափոխելու թեմային: Այս հարցի շուրջ մշտապես տարակարծություն կա: Խնդիրն, իհարկե, բազմաշերտ է: Մի կողմից՝ պետության վերաբերմունքն ավանդույթներին, մյուս կողմից էլ կարծիքը, որ ոչ աշխատանքային օրերն ավելորդ շռայլություն են երկրի համար: Բայց նշենք, որ գոնե հիշատակության օրերի դեպքում խոսքը բացառապես աշխատանքային օրերը տեղափոխելու մասին է: Արդեն իսկ պարզ է, որ նոր իշխանություններն արդեն երկրորդ տաղավար տոնի պարագայում ձեռնպահ են մնում Մեռելոցը ոչ աշխատանքային սահմանել:

Հայաստանյայց առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ հիշատակության օրերը պետք է պահպանվեն:

«Ես պնդում եմ, որ Զատկին հաջորդող մեռելոց-հիշատակության օրը պետք է պահպանվեր, և այդ կերպ, տարվա մեջ գոնե մի քանի անգամ, հասարակությանը հնարավորություն պետք է տրվեր, որ հիշեն և հարգեն իրենց ննջեցյալներին: Ազգային ավանդույթները պետք է ավելի զորացնել, պանծացնել և ոչ թե մեր կենցաղավարությունից դուրս մղել: Ի վերջո, եկեղեցական և ազգային ավանդույթները մեր ինքնության բաղկացուցիչներն են: Մենք, մոռանալով այդ արժեքները, կուրանանք մեր ինքնությունը», - ասում է Սեպուհ սրբազանը:

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի հետ զրույցում անդրադարձանք հարցի տնտեսական կողմին, թե արդյոք մի քանի աշխատանքային օրերի տեղափոխումը կարո՞ղ է պարալիզացնել տնտեսությունը:

«Իմ սուբյեկտիվ կարծիքով, մեր տիպի երկրների համար որքան քիչ լինեն ոչ աշխատանքային, տոն օրերը, այնքան ավելի լավ, որ տնտեսությունն աշխատի, հավել յալ արդյունք ստեղծի, զարգանա: Այդ առումով կարևոր է՝ որքան հնարավոր է քիչ ոչ աշխատանքային օրեր ունենալը: Իսկ կոնկրետ տաղավար տոներին հաջորդող երկուշաբթի օրը ոչ աշխատանքային լինել-չլինելու հարցը կդժվարանամ մեկնաբանել: Բայց պետք է նշել, որ նախկինում ոչ աշխատանքային օրը շաբաթ օր տեղափոխելով, փաստացի, տարվա մեջ աշխատանքային օրերի քանակը չէր փոխվում, ուղղակի երկուշաբթի օրը տեղափոխվում էր շաբաթ՝ հնարավորություն տալով քաղաքացիներին առանց անհարմարությունների այցելել ննջեցյալներին: Այժմյան կառավարությունը հարցի հետ կապված ուրիշ դիրքորոշում ունի և որոշել է այս երկուշաբթին աշխատանքային թողնել:

Շաբաթ օրը ֆինանսական, տնտեսական բոլոր ինստիտուտները լիարժեքորեն աշխատում են, այս դեպքում աշխատանքի պարալիզացման խնդիր չեմ տեսնում: Չեմ կարծում, որ աշխատանքային մի քանի օրվա տեղափոխումը կարող է վնաս հասցնել տնտեսությանը», - ասում է տնտեսագետը:

Հ. Գ. Պետությունը պետք է հարգի ազգային ավանդույթները, հավատացյալ ժողովրդի զգացմունքները: Մի քանի աշխատանքային օրերի փաստացի տեղափոխությունը առանցքային նշանակություն չի ունենա, հատկապես այն դեպքում, երբ, միևնույն է, անխափան աշխատում են շտապօգնությունը, փրկարար ծառայությունը, ոստիկանությունը, հերթապահություն է սահմանվում մաքսային ծառայությունում: Բայց մեկ դիտարկում ևս. ոչ պետական համակարգում աշխատող մարդիկ հաճախ աշխատում են առանց շաբաթ-կիրակի և տոն օրերի: Այս դեպքում արդեն պետք է բարեխիղճ լինեն տնտեսվարողները՝ հնարավորություն տալով իրենց աշխատակիցներին այցելելու հարազատների շիրիմներին: Ի վերջո, ննջեցյալների հիշատակության օրերն աշխատանքային դարձնելն արտահայտում է պետության վերաբերմունքը եկեղեցու և հավատացյալ ժողովրդի նկատմամբ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպը