Նիկոլ Փաշինյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Սահմանապահ համայնքները հունվարի 1-ից կստանան արտոնություններ՝ սպառած բնական գազի, էլ. էներգիայի, ոռոգման ջրի մասով:
Բացի դա՝ գնդակոծությունների հետևանքնով օթևանից զրկված բնակիչները կստանան համարժեք օթևան՝ նույն համայնքի տարածքում, վիրավորված քաղաքացիների բուժումը կիրականացվի անվճար, զոհվածների ընտանիքներին կտրվի միանվագ օգնություն՝ հուղարկավորության ծախսերի համար:
Փոխհատուցման չափերը և համայնքների ցանկը սահմանելու է կառավարությունը: Հույս ունենանք՝ կառավարությունը կսահմանի փոխհատուցման շոշափելի չափաքանակներ, որ չի հիասթափեցնի Սահմանապահ համայնքների բնակիչներին»: