Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»


Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը բարոյական հարթությունից պետք է տեղափոխել գործնական դաշտ

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ ապրիլի 24-ը հայերիս համար ոչ միայն պատմական հիշողության շարունակականության, Եղեռնի զոհերի հիշատակի օր է, այլ նաև անցած տարիների ընթացքում իրականացրած ու չիրականացրած գործերը հանրագումարի բերելու օր: Այսինքն՝ ամենևին էլ պարտադիր չէ, որ տարին Նոր տարվա օրերին ամփոփվի, այլ ժամանակն է, որ հայերիս համար ապրիլի 24-ը նույնպես տարին ամփոփելու ժամանակաշրջան դառնա:

«Ապրիլի 24-ը նախորդ տարվա արածը, չարածն ու անելիքը հասկանալու օր պետք է լինի: Այն նաև համայն հայության մոբիլիզացիայի, միմյանց սատարելու օրի խորհուրդ պետք է ունենա: Ինչ վերաբերում է պետական քաղաքականությանը և քայլերին, ապա ապրիլի 24-ը երկրի ռազմավարության ճշգրտման օր պետք է լինի, ինչը, ցավոք, այդպես չէ: Ժողովրդի մի ստվար զանգված պատմական հեռանկարի գիտակցում չունի և վերածվել է իրադարձություններով ապրող, օրվա ընթացքում հարց լուծող ժողովրդի, բայց եթե հեռանկարի գիտակցումը չկա, ապա դա որևէ հաջողության չի կարող հանգեցնել: Հիշեք անցած երեսուն տարիները, երբ ժողովուրդն ամեն օր իր օրվա հարցն էր լուծում, որի ընթացքում մեծ հաշվով յուրաքանչյուր օրը տանուլ տալիս: Եվ զարմանալին այն է, որ ինչքան շատ է տանուլ տվել, այնքան ավելի պոռոտախոս է դարձել»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց Լ. Շիրինյանը:

Ինչ վերաբերում է Հայոց Ցեղասպանության ճանաչմանը, ապա այն ալիքը, որն այսօր կա, ըստ էության, որևէ արդյունքի չի հանգեցնում, քանի որ տարբեր երկրներ թեև Ցեղասպանությունն ընդունում են, բայց դա անում են իրենց շահերից ելնելով, ինչպես Իսրայելը և մյուս երկրները, ասաց քաղաքագետը: Շիրինյանի խոսքով՝ այդ ամենով հանդերձ կարևորագույն գործը տեղափոխում են օրենսդիր մարմիններ, որտեղ «ո՛չ շիշն է վառվում, ո՛չ էլ խորովածը», այսինքն՝ ցույց են տալիս, թե գործ են անում և հայության պահանջն են բավարարում, բայց իրականում իրենց շահերն են սպասարկում:

Ինչ վերաբերում է հատուցմանը, ապա, ըստ նրա, ներկայում դա մի փոքր ֆանտաստիկայի ժանրից է, ուստի մեր պայքարը պետք է տեղափոխվի իրավաքաղաքական դաշտ և հարկավոր է ոչ թե Սևրի պայմանագրի կետերի կատարման վրա կենտրոնանալ, այլ՝ Վ. Վիլսոնի իրավարար վճռի կատարման:

«Սա առաջինը և երկրորդ՝ եթե աշխարհը չկազմակերպի Նյուրեմբերգյան դատավարություն, ապա մենք պետք է դա կազմակերպենք: Բացի այդ, պետք է հիշել, որ 1915 թվականի մայիսի 24-ին երեք գլխավոր դաշնակիցներ Ռուսաստանը, Ֆրանսիան և Անգլիան նույն օրը Սանկտ-Պետերբուրգում, Փարիզում և Լոնդոնում հատուկ հայտարարություն են հրապարակել, որում ասվում է, որ՝ «Հայաստանի քուրդ և թուրք ազգաբնակչությունը նախճիր է գործում տեղի հայ ազգաբնակչության հանդեպ: Պատերազմի ավարտին դաշնակից երկրները դա կդիտեն որպես մարդկության և քաղաքակրթության դեմ ուղղված ոճիր և ինչպես Օսմանյան Թուրքիայի ողջ կառավարությունը, այնպես էլ նրա առանձին-առանձին նախարարներ, այնպես էլ թուրք ժողովուրդը պետք է պատասխանատվություն կրեն այդ նախճիրի համար»:

Այս ամենը մենք պետք է վերցնենք որպես ստրատեգայի հիմք և այն շարունակենք: Բացի այդ ես առաջարկում եմ ողջ հայությանը դատական գործընթաց կազմակերպել՝ հայկական նյուրեմբերգյան դատավարություն Անտանտի գլխավոր պետության՝ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում և հանրային հիմունքներով ողջ աշխարհի աչքի առաջ դատել Ցեղասպանության կազմակերպիչներին, Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի հանդեպ իրականացրած Ցեղասպանության համար և այն վերածենք դատական ակտի:

Պետք է հիշել նաև, որ նույն Անգլիան է Հայաստանի առաջին հանրապետությանը մեծ օգնություն ցուցաբերել՝ բանակը զինել, սննդով ապահովել և այլն: Այսինքն՝ ճանաչման վրա ծախսվող ռեսուրսը պետք է տեղափոխել այս գործընթացի իրականացման վրա և իմ համոզմամբ Հայոց Ցեղասպանության հանդեպ ողջ աշխարհ վերաբերմունքը կփոխվի: Այսինքն, եթե աշխարհը նման բան չի անում, ապա դա պետք է մենք կազմակերպենք»,- ասաց Լ. Շիրինյանը:

 

Արմինե Գրիգորյան

Անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ»Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ»«Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԻնչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ»Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան»