Երևան, 28.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արտոնյալ արդարադատությո՞ւն. երբ օրենքը նույնը չէ բոլորի համար. «Փաստ» ԱՄՆ-ը ցանկանում է տիրանալ «Հյուսիսային հոսք» գազատարներին. Լավրով Կյանքը հունիսի 7-ից. բանականությունը վերադարձնել իշխանություն. Վահե Հովհաննիսյան Դրսում խոնարհվում են ադրբեջանցիների առաջ, շարժվում նրանց թելադրանքով, իսկ ներսում՝ իրենց պատառոտում են՝ հայտարարելով, թե հաջողել են, թե իրենց դեմ խաղ չկա․ Տիգրան Աբրահամյան Հայ աշխատավորի կարծիքը. Հրայր Կամենդատյան Հայաստանի ազգային շահը ենթադրում է հարատև հայկական պետության կառուցում․ Ավետիք Քերոբյան Հայրենիքը արժեք է, որի համար պետք է ոչինչ չխնայել․ Ցոլակ Ակոպյան Ինչպիսի՞ն է հանրային տրամադրությունների պատկերն ընտրություններից առաջ. Արթուր Միքայելյանը սոցհարցման տվյալներ է ներկայացրել Հորս արև. ի՞նչ է անելու Բրյուսելը բացասական արդյունքի դեպքում. «Փաստ» Փորձում է պահպանել որոշակի չեզոք դիրքորոշում գոնե մինչև ընտրությունները. «Փաստ»


Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական «կիքսերը». «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ «Փաստ» օրաթերթը գրել էր, որ իշխանությունները հնարավոր բոլոր լծակներն օգտագործում են, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար որևէ պաշտոնական այցի հրավեր ստանան ԱՄՆից: Տեղեկությունն ինքնին տրամաբանական է, հատկապես, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ամերիկյան ուղղությունը, մեղմ ասած, արդյունավետ չէ։

Սակայն հայկական կողմի ցանկությունները հազիվ թե իրականություն դառնան, եթե նկատի ունենանք այն ակնհայտ բացթողումները, որ մեր իշխանության ներկայացուցիչները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, ունենում են արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցազրույցներում։ Ահավասիկ, նախօրեին հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ռուսական ազդեցիկ «Նեզավիսիմայա գազետա»-ում։ Նիկոլ Փաշինյանն, ըստ ամենայնի, խնդիր ունի Մոսկվայում վերականգնել իր հանդեպ վստահությունը, ինչի հետևանքով հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում անդրադարձել է նաև հայ-ամերիկյան հարաբերություններին։ Փաշինյանը մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանի իշխանությունների հասցեին հնչեցրած քննադատությունը՝ Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու հետ կապված, ասել է, որ նախորդ իշխանություններից որևէ մեկը նման քննադատության չէր ենթարկվել: «Կա և հակառակը: Հայաստանի որևէ կառավարություն ԱՄՆ-ին չի քննադատել այնպես, ինչպես ես»,- ասել է Փաշինյանը։

Այնքան էլ պարզ չէ, թե ինչու է Հայաստանի վարչապետը նման պարզունակ հնարքով փորձել սիրաշահել Մոսկվային, մանավանդ, որ վերջինս, պատկերավոր ասած, վաղուց չի հավատում «արցունքներին»։ Հետո՝ երբ նման ռևերանսները պարբերական բնույթ են կրում, Մոսկվայում ավելի մեծ կասկածանքով են սկսում վերաբերվել Հայաստանի իշխանության արտաքին քաղաքականությանը։ Հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերություններում առաջացել է խորքային ճգնաժամ, ինչը չհաղթահարվեց անգամ այն բանից հետո, երբ Փաշինյանը Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու վիճահարույց որոշում կայացրեց։

Ի դեպ, խիստ զարմանալի է, որ Նիկոլ Փաշինյանն այլ երկրների ղեկավարների է խորհուրդ տալիս՝ ինչպես շփվեն Պուտինի հետ։ РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նշել է, թե ինչպես պետք է Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Վլադիմիր Զելենսկին հարաբերություններ կառուցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Չեմ կարծում, թե նրա համար բարդ կլինի (Պուտինի հետ շփվելիս): Այստեղ մի պայման կա՝ լինել ուղիղ, ազնիվ, առանց որոգայթների. այդ դեպքում դժվար չի լինի: Պարզապես պետք է ուղիղ և ազնիվ շփվել», - ասել է Փաշինյանը: Շատ տեղին կլինի հարցնելը, թե Նիկոլ Փաշինյանի «անկեղծությունը» կոնկրետ ի՞նչ օրակարգ կամ առաջխաղացում է բերել հայռուսական հարաբերություններում։

Սակայն վերադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններին՝ նկատենք, որ Փաշինյանի վերը նշված հայտարարությունների համատեքստում գրեթե անհնար է պատկերացնել բովանդակային լուրջ երկխոսություն, օրակարգ Երևանի ու Վաշինգտոնի հարաբերություններում։ Հետո էլ՝ վարչապետը զարմանում է, որ Վաշինգտոնը գրեթե անարձագանք է թողել Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Պարզունակ, հնամաշ քարոզչական «հնարք». «Փաստ»Արտոնյալ արդարադատությո՞ւն. երբ օրենքը նույնը չէ բոլորի համար. «Փաստ»Մբապե. Մեզ համար սա ընկերական հանդիպում չէր 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Մարգարյանին այս պահին տանում են Սիլիկյան թաղամասի դատարան` խափանման միջոցը որոշելու համար․ ՀՃՇ անդամԹոշակառուների 10 000-ը խլում են, 4․6 մլրդ կրկին պարգևավճար տալիս․ ինչ մեխանիզմ է գործումՆիկոլը խունջիկ-մունջիկ է գալիս ռուսների մոտ, ասում՝ եղբայրներ ենք, մարդկանց էլ խաբում, որ հայհոյեն․ Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը համոզել է Ծոցի երկրներին, որ պաշտպանnւմ է միայն իրեն և Իսրայելին. Մեդվեդև Միասնությունն է, որ կուժեղացնի մեր երկիրը և մեր պառակտված ազգը․ Նարեկ ԿարապետյանՀարցրեք Անդրանիկ Քոչարյանին` ու՞ր էր իր տղան 44-օրյա պատերազմին․ Նառա ԳևորգյանԻրանի հետ hակամարտության երեք շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ը մինչև 2,9 միլիարդ դոլարի վնաu է կրելԱՄՆ-ը ցանկանում է տիրանալ «Հյուսիսային հոսք» գազատարներին. Լավրով Բարձր գնահատանք՝ պետական մակարդակով․ Թամարա Վարդանյանն արժանացել է ՌԴ նախագահի շնորհակալագրին (տեսանյութ)Իսրայելը hարվածել է Իրանում hրթիռների և ծովային ակшնների արտադրության կենտրոնական օբյեկտինՏուն՝ առանց կանխավճարի․ Ամերիաբանկի բացառիկ առաջարկը Toon Expo-ումՀավայան կղզիներում nւղղաթիռի կnրծանման հետևանքով երեք մարդ է զnհվել «Արևմտյան Ադրբեջան». Վերադարձի քողի տակ էքսպանսիա Կապանում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը․ կա տուժած Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը 282 օր ապօրինի կալանավորված է. Արամ ՎարդևանյանՍալվադոր Դալին զգեստապահարանում. Բացվում է Schiaparelli ցուցահանդեսը ԶՊՄԿ ներկայացուցիչների հանդիպումը ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողների հետԻ՞նչ կանի Նիկոլ Փաշինյանը, եթե հանրաքվեն իր ուզած արդյունքով չավարտվի. Էդմոն ՄարուքյանՎատիկանից մինչև էքսպանսիայի քաղաքականություն. Արևմտյան Ադրբեջանի նախագծի ակունքները ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` 113 մլն ՌԴ ռուբլի կանխիկ արտարժույթի ներկրման և ստվերային շրջանառության դեպքերԿյանքից հեռացել է Հայաստանի ականավոր պետական գործիչ Լևոն Սահակյանը«Մեկնարկեց «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը՝ միավորելով երիտասարդ տաղանդներին»Ջենիֆեր Լոպեսը Լաս Վեգասում կայացած համերգի ժամանակ ծաղրել է նախկին ամուսնուն՝ Բեն ԱֆլեքինԴատարանը մերժեց ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ մեր ներկայացրած հայցը, այսինքն ՀԷՑ-ի լիցենզիան կմնա դադարեցված․ Վարդան ԱլոյանՊատմական արդյունք․ առաջին անգամ Հայաստանը ներկայացնող սպորտային զույգը հայտնվել է Աշխարհի գեղասահքի առաջնության լավագույն տասնյակումՄիասնական լինելու դեպքում մենք այլևս թույլ չենք լինելու․ Նարեկ ԿարապետյանԳարունը Դոմուսում սկսվել է նվերներով․ շտապեք մասնակցել Կանանց միամսյակին նվիրված խաղարկությանը Ես ձեզ մեկ բան եմ խոստանում․ միասին մենք կկերտենք երկարատև և ուժեղ խաղաղություն՝ բաց ճակատով. Սամվել ԿարապետյանՎրաստանը և Հայաստանը միացնող գազատարի 5,5 կիլոմետրանոց հատվածը կտեղափոխվի Հայաստանի խնդրանքովԻնչո՞ւ ԱՄՆ-ն հարձակվեց Իրանի վրա. Մհեր ԱվետիսյանԻրականացնելու ենք մասսայական սպորտի զարգացմանն ուղղված ծրագրեր․ Հրայր ԿամենդատյանԱլիևն ու Հայաստանի իշխանությունները զուգահեռ ահաբեկում են հայ ժողովրդին․ Ավետիք Չալաբյան Դպրոցների փակումն ու համայնքների դատարկումը սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀՃՇ անդամ Աննա Ղուկասյանն է ահազանգումՀայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացուն եկամուտով ապահովելու հստակ ծրագիր ունենք․ Նաիրի Սարգսյան«Իրավական քաոսից դեպի իրավական պետություն»․ ստեղծվել է «Նոր Դարաշրջան» կուսակցությունը Փաշինյանը սրում է հակաարցախյան հիստերիան «Ուժեղ Հայաստանի» թիմը կրկին Մեղրիում էր. Արթուր ՄիքայելյանՍամվել Կարապետյանը կարող էր ապրել հանգիստ կյանքով, բայց նա կդառնա վարչապետ, որպեսզի հայ ժողովուրդը ունենա հանգիստ կյանք և տնտեսական բարեկեցություն. Ուժեղ Հայաստան Քպականները կենաց և մահու կռիվ են տալու սեփական ժողովրդի դեմ Երկաթուղու կոնցեսիան ուզում են հանձնել Ղազախստանին Եթե անվտանգությունը ապահովված չի, մարդիկ արտագաղթում են, ոչ թե հայրենադարձ լինում․ Ռոբերտ Քոչարյան Հարվարդի նորույթը. արևային սարք, որն ինքնուրույն փոխում է իր գործառույթը ՀՀ նախագահի իշխանությունը տարածվում է Հայաստանի ժողովրդի վրա, պատասխանատվությունը՝ ողջ հայության. Ռոբերտ ՔոչարյանՄենք եկել ենք խոնարհվելու նահատակների հիշատակին և խոստանալու՝ մենք այլևս երբեք թույլ չենք լինելու. տեսանյութԳյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն. Առաջարկ Հայաստանին 2026թ․ ընտրություններ․ պայքար ոչ թե աթոռի, այլ Հայաստանի լինել-չլինելու և պետական կարողության համար. Էդմոն Մարուքյան