«Ուկրաինան այժմ աշխարհի ամենավտանգավոր վայրն է»: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Պյոտր Պորոշենկոյի՝ գերմանական Bild ամսագրին տված հարցազրույցը:
Նրա կարծիքով՝ ռազմական գործողությունները երկրի արևելքում «ավելի վտանգավոր են, քան «Իսլամական պետության» վտանգը և այն, ինչ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում»:
«Ուկրաինան չի ցանկանում պատերազմ, սակայն պետք է պատրաստ լինի գործողությունների ցանկացած զարգացումների»,- ասել է Պորոշենկոն: