Երևան, 09.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում լռությունը. «Փաստ» Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին. «Փաստ» Երբ դատարանը չգիտի, թե ինչպես են քվեարկել քաղաքացիները. Սահմանադրական դատարանը շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ. «Փաստ» Հարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր Կամենդատյան Այս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան Վենեսուելայում երկրաշարժերի զnhերի թիվը հասել է 3,685-ի


Ատրճանակը դրեցին գոտկատեղիս, տարան Վովա Գասպարյանի մոտ. Թևոսիկի եղբոր սպանության կազմակերպիչը նոր դրվագ հիշեց

Հասարակություն

Քրեական հեղինակություն «Կայարանցի Թևոսիկի» եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանությունը կազմակերպելու և սպանության կատարմանն օժանդակելու համար 25 տարվա ազատազրկման դատապարտած Իսրայել Սարգսյանն այսօր՝ ապրիլի 25-ին, Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց, որ իրեն քրեական հետապնդման ենթարկելու հետևում կանգնած է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Իսրայել Սարգսյանն, որ առավել հայտնի է Իսո անունով, Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկում է Երևան քաղաքի դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի՝ 2017թ. դեկտեմբերի 20-ի դատավճիռը, որով նա մեղավոր էր ճանաչվել քրեական օրենսգրքի մի քանի ծանր հոդվածներով և դատապարտվել 25 տարվա ազատազրկման: Սարգսյանը վերաքննիչից պահանջում է բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռն ու արդարացնել իրեն: Այս գործով բողոքի քննությունը մոտենում է ավարտին: Այսօրվա դատական նիստին Իսրայել Սարգսյանը հայտարարեց, որ ցանկանում է հանդես գալ վերջին խոսքով: Նախագահող դատավոր Ռուբիկ Մխիթարյանը սակայն նրան պարզաբանեց, որ վերաքննիչ ատյանում գործը քննվում է վճռաբեկության կարգով և որ նա կարող է ընդամենը հանդես գալ հայտարարությամբ:

«Ինձ տարել էին մի սենյակ և անընդհատ հարցնում էին, թե որտե՞ղ է գտնվում Մովսեսը (Արթուր Սաֆարյանի սպանությունը կատարած, ապա Իսրայել Սարգսյանի կողմից ենթադրաբար սպանված Մովսես Ներսիսյանը՝ խմբ․), ոչ սպանության մասին էին հարցնում, ոչ այլ բանի, միայն ստիպում էին ասել Մովսեսի տեղը. ես էլ ասում էի՝ չգիտեմ: Հետո ինձ մոտ եկան Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, ապա՝ ոստիկանության շտաբի պետ, գեներալ Արա Զաքարյանը. երկուսին էլ նույն հարցն էր հետաքրքրում: Ձեռնաշղթաներով էի, եկավ ոստիկանության աշխատակիցներից մեկը, «Բերետա» տիպի ատրճանակը դրեց գոտկատեղիս՝ ասելով, որ սա քոնն է, քանի որ տենց ա պետք»,- պատմեց նա:

Այնուհետև ըստ Սարգսյանի պատմածի՝ իրեն տարել են այն ժամանակվա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մոտ:

«Տարան մեկ այլ սենյակ, 5 րոպե անց այնտեղ մտավ Վովա Գասպարյանն իր շքախմբով: Կանգնեց դիմացս ու ասաց. «Էդ Գոռ Վարդանյանի հետ կինո՞ եք նկարում, հա՞, սաղ աշխարհով մեկ ցույց եք տալիս, հեսա ես քո վրա ընենց կինո եմ ասելու նկարեն, որ սաղ կյանքդ հիշես, արա՛»,- ասաց ու գնաց: Դրանից երկու օր հետո «02»-ի միջոցով ոստիկանությունը ցուցադրեց քրեական հեղինակություն Թևոսի եղբոր սպանության մասին ֆիլմն ու սաղ աշխարհով ցույց տվեցին՝ մարդկանց ուղեղը լվալով, թե իբր սպանությունը կատարել են Իսրայել Սարգսյանը և Մովսես Ներսիսյանը»,- ասաց նա՝ հայտարարելով, որ Արթուր Սաֆարյանի սպանության գործը մինչ այժմ բացահայտված չէ:

Ամբաստանյալը հայտարարեց, որ այս մասին նախկինում չի խոսել, քանի որ Վլադիմիր Գասպարյանը դեռ շարունակում էր պաշտոնավարել:

«Ուշ թե շուտ այս գործը կբացահայտվի, այս գործը խճճված ու խտացված գործ է, մարդիկ կան, ովքեր պատասխան են տալու»,-հայտարարեց ամբաստանյալը:

Սարգսյանը նշեց, որ այս ընթացքում իր գործի հետ կապված դիմումներ է ներկայսցրել նախկին և ներկա դատախազներին, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, Մարդու իրավունքների պաշտպանին :

«Ի՞նչ եք կարծում, ես գի՞ժ եմ , որ էդքան դիմում եմ գրել, եթե արած լինեի այդ հանցագործությունը՝ կդիմեի՞ նրանց: Հիմա նոր Հայաստանում ենք ապրում, հեղափոխություն է կատարվել, և իմ կարծիքով՝ մարդիկ պետք է ողջամիտ գտնվեն և ճիշտ որոշում կայացնելու համարձակություն ունենան»,- ասաց նա՝ հորդորելով բողոքը քննող Վերաքննիչ քրեական դատարանի երեք դատավորներին՝ արդարացի որոշում կայացնել:

Հիշեցնենք, որ Արթուր Սաֆարյանի սպանությունը տեղի էր ունեցել 2014-ի հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը: Համաձայն գործի նյութերի` Իսրայել Սարգսյանը կազմակերպել է Արթուր Սաֆարյանի սպանությունը, ապա սպանությունը կատարած Մովսես Ներսիսյանին սպանել է Դավթաշենում գործող «Մագնում» հյուրանոցում, դիակը տեղափոխել ու նետել Զովունի-Քանաքեռավան տանող ճանապարհին գտնվող կոյուղու դիտահորը: Ներսիսյանի դիակն այդպես էլ մինչ օրս չի հայտնաբերվել, իսկ ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը պնդում է, որ նա ողջ է, և ինքն է այնպես արել, որ նա հեռանա երկրից:

Իսրայել Սարգսյանը նախքան ձերբակալվելը եղել է «Դուքենդո» կարատեի ֆեդերացիայի անվտանգության ծառայության պետը, իսկ 1998-ին դատապարտվել է Արմեն Տեր-Սահակյանի հայտնի բանդայի կազմում սպանություն և սպանության փորձ կատարելու համար:

Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ»Ինչի՞ մասին է խոսում լռությունը. «Փաստ»Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին. «Փաստ»Երբ դատարանը չգիտի, թե ինչպես են քվեարկել քաղաքացիները. Սահմանադրական դատարանը շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ. «Փաստ»Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. Փրկարար ծառայությունԶելենսկին հաստատել է Բաշկորտոստանի վրա հարվածըԱրման Ծառուկյանը վերադառնում է գորգ. Թբիլիսիում կկայանա RAF Georgia ըմբշամարտի լիգայի մրցաշարըDomus-ն ու EGGER-ը ներկայացնում են հատակի ծածկույթների նոր սերունդըԹուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Ֆրանսիայում համարձակ կողոպուտ. Lalique թանգարանից գողացել են 5 միլիոն դոլարի գլուխգործոցներ Թուրքի պահանջով Վեհափառի վրա հարձակվողները բռնվել են․ Նարեկ ԿարապետյանԻրանի հետ hրադադարն ինձ համար ավարտված է. Թրամփ Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան նշանակվել է Լոնդոնի «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ«Կյանքը միշտ չէ, որ հեշտ է եղել, բայց այն ինձ սովորեցրել է գնահատել ամեն մի օրը»․ Անդրեն նշում է ծննդյան տարեդարձըԵրևանում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած անչափահաս հետիոտնիՀայաստան է հասել հերթական նվերը ԵՄ–ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականшզերծման մեքենա. ՀՀ կառավարությունԻրանը Բահրեյնում և Քուվեյթում hարվածել է ԱՄՆ 85 ռшզմական օբյեկտի ուղղությամբ. ԻՀՊԿՓաշինյանն այլևս ոչ մեկի տուն չի գնում, քարտեզ ու քաղցրավենիք չի՛ բաժանում. Հրայր ԿամենդատյանԱվետիքի խոսքով՝ բանտում ավելի շատ նորմալ մարդիկ կան, քան դրսում. Անահիտ ԱդամյանՎախեցնելnւ և շnրթման դարաշրջանն ավարտվել է, այն ոչ մի տեղ չի տանում, մենք չենք ընկրկnւմ. ՂալիբաֆՈրքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. Հրայր ԿամենդատյանՌուսական գազին այլընտրանք այդ նույն էժան արժեքով չկա. այդ մարդիկ սուտ են խոսում. Արմեն ՄանվելյանԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. տեսանյութ Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. տեսանյութ Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկերԱկցիզային հարկը, ընտրությունից անմիջապես հետո բարձրացրեց. սպասելի՞ էր. հարցումՄեր ԱՀԾ-ն դեռ շատ բան ունի սովորելու. Աննա ՂուկասյանՄեր դպրոցներում տարրական դասարանի աշակերտներն անբավարար գիտելիքներ ունեն հայոց լեզվից և մաթեմատիկայից. Ատոմ ՄխիթարյանԻնչպես ընտրվեց Նիկոլ Փաշինյանը և ինչ կարող ենք մենք անել. Էդմոն ՄարուքյանԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարն ո՞վ է որ քիթը մտցնի Հայ Եկեղեցու գործերի մեջ. Շարմազանով Թուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Թվերը լավագույնս պատմում են Քաջարանի հանքավայրի հզորության, պաշարների և նշանակության մասինՄենք չպետք է մեզ մեր պատմությունից, ազգային երազանքներից ու նպատակներից զրկենք. Ցոլակ ԱկոպյանՀարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը Ֆասթ բրենդը ֆինանսական ծառայություններ կմատուցի Եվրամիության երկրներում «ՀայաՔվեի» մեծ թիմը շարունակում է համառ ու հետևողական պայքարը` հանուն մեր բանտարկված համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՎենեսուելայում երկրաշարժերի զnhերի թիվը հասել է 3,685-ի Հանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում․ Աբրահամյան Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեuիային. Իրանի ԶՈւ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Հզոր սառնարանային տնտեսություն պետք է ունենա հայ գյուղմթերք արտադրողը, որը Հայաստանում չկա. Հրայր ԿամենդատյանՔաղբանտարկյալները Հայաստանում (1995–2026). երեք տասնամյակի քաղաքական հետապնդումների պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱնգամ այսքան ընտրախախտումներից հետո ՔՊ-ին չհաջողվեց ստանալ ժողովրդի մեծամասնության քվեն․ Նարեկ ԿարապետյանՓարաջանովյան ներկայացում՝ ֆրանսիացիների կողմից․ Կապան ֆեստի անակնկալներից մեկը