Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն Հովասափյան Եթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Երևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար. Տիգրան Աբրահամյան Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի. Էդուարդ Շարմազանով Երբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ»


Քա­ղա­քա­ցու օր՝քա­ղա­քա­ցու հաշ­վին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր Հայաստանում առաջին անգամ պաշտոնապես նշվում է Քաղաքացու օրը։ Տոնի շուրջ, ըստ ամենայնի, չկա քաղաքական կամ հասարակական կոնսենսուս, ու դա բնական է, որովհետև ակնհայտորեն գործ ունենք մեկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները ֆետիշացնելու ձգտման հետ, ինչը չի կարող միանշանակ ընկալվել նույնիսկ այն մարդկանց կողմից, որոնք ակտիվորեն մասնակցել են հեղափոխությանը։

Նախ՝ սկզբունքորեն հասկանալի չէ, թե ինչ բովանդակություն է ունենալու այսօրվա տոնը։ Եթե իրերը կոչենք իրենց անունով, ապա Քաղաքացու օր ձևակերպումն ինքնին անհեթեթ է։ Քաղաքացին որևէ նորմալ, ժողովրդավարական պետության հիմնական սուբյեկտն է, նույնիսկ ավելի կարևոր կատեգորիա, քան՝ խորհրդանիշները։ Համենայն դեպս, այդպիսի ընկալում կա քաղաքակիրթ աշխարհում, որին ինտեգրվելու ցանկություն ունի Հայաստանը։

Այդ տրամաբանությամբ՝ քաղաքացու համար արժևորված պետք է լինեն տարվա բոլոր օրերը, որովհետև պետության, իշխանության ֆունկցիոնալության հիմնական նպատակը հենց քաղաքացին է։ Այս հարթության վրա առանձին տոն արձանագրելն իրապես հիմնավորված չէ, մանավանդ, որ ժողովրդավարական հասարակություններում քաղաքացիական հստակ հատկանիշ ունի Սահմանադրության օրը։

Սահմանադրության օրը հենց քաղաքացու օրն է, ու ամենևին էլ հարկ չկար պետական տոնացույցը ծանրաբեռնել լրացուցիչ տոնով, ինչն ավելի շատ թելադրված էր ոչ թե ռացիոնալ փաստարկներով, այլ քաղաքական նպատակահարմարությամբ, նույնիսկ սուբյեկտիվիզմով։ Ավելին՝ Հայաստանի թերևս հիմնական տոնը՝ Անկախության օրը, նույնպես քաղաքացիականության ընդգծված ենթատեքստ ունի. Երրրոդ հանրապետությունը ստեղծվել է, կամ Հայաստանի անկախությունը վերականգնվել է ինքնորոշման ճանապարհով, Հայաստանի քաղաքացիները մասնակցել են հանրաքվեին ու ձևավորել են պետություն՝ դառնալով դրա հիմնական սուբյեկտները։

Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ չի կարելի տպավորություն ստեղծել, թե Երրորդ հանրապետության պատմությունը սկսվել է թավշյա հեղափոխությամբ։ Հաստատապես անցած քսանութ տարիներին եղել են քաղաքացիական դրսևորման բազմաթիվ դրվագներ, որոնք նշանակալի դերակատարություն են ունեցել մեր երկրի կյանքում։ Առավել ևս՝ չի կարելի ֆետիշացնել այն իրադարձությունը, որն, ըստ էության, դարձել է գործող իշխանության ձևավորման հիմքը։ Տոները սկզբում արմատավորվում են հասարակական գիտակցության մեջ, դառնում են նրա մշակույթի, նույնիսկ կենցաղի մի մասը, այնուհետև՝ ֆորմալիզացվում, պաշտոնականացվում են պետության կողմից։ Մեր պարագայում հիմա գործում է հակառակ տրամաբանությունը, երբ պետությունը հռչակում է մի տոն, որի առաքելության ու բովանդակության մասին պատկերացում չունեն անգամ իշխանությունները։ Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանի թիմը պատմականացնում է այն իրադարձությունը, որի շնորհիվ եկել է իշխանության։ Շատ ավելի տրամաբանական կլիներ, որ Հայաստանում անցած տարի տեղի ունեցած հեղափոխության քաղաքական, պատմական, սոցիալական նշանակությունը գնահատվեր տարիներ անց, երբ հասարակությունն իրապես, առանց էմոցիաների հնարավորություն կունենար գանահատել դրա հետևանքները՝ համապարփակ, ամբողջության մեջ։ Ու շատ ավելի տրամաբանական կլիներ, եթե անցյալ տարվա իրադարձությունները քաղաքական, պատմական հարթության վրա արժևորվեին այլ իշխանության օրոք, որն օրգանապես կապ չէր ունենա հեղափոխական հարթակի հետ։ Հավատացեք՝ այդ դեպքում Քաղաքացու օրը, եթե դրա անհրաժեշտությունն, այնուամենայնիվ կա, իր մնայուն, հաստատուն տեղը կգտներ Հայաստանի պետական տոնացույցում։

Շատ կարևոր նշանակություն ունի խնդրի, այսպես կոչված, գեղագիտական կողմը։ Այսօրվա տոնին նվիրված «Միտքդ վառ պահի՛ր» կարգախոսով պաստառները, մեղմ ասած, համահունչ չեն օրվա խորհրդին, էլ չեմ խոսում դրանց գեղարվեստական որակի մասին, այն կոնտրաստի մասին, երբ գեղջկական, տարազային պատկերներով արժևորվում է քաղաքացիականությունը՝ մեզ ավելի շատ տանելով անցյալ ու չարտացոլելով ապագայի տեսլական։

Մե՞ծ է արդյոք այսօրվա տոնի համար պետբյուջեից դուրս գրված գումարի չափը։ Որևէ մասշտաբային սոցիալական խնդրի լուծման համար 124 միլիոն դրամը ոչ մի կերպ բավարար գումար չէ. այս հարցում ես սկզբունքորեն համաձայն եմ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի տեսակետի հետ։ Մյուս կողմից՝ նույնիսկ մեկ դրամն է շռայլություն, եթե այն ծախսվում է տոնի համար, որը չունի բովանդակություն ու բացառապես քաղաքական կոնյուկտուրայի արդյունք է։ Խնդիրն ունի մեկ այլ սկզբունքային ենթատեքստ. այսօրվա տոնի կազմակերպման հարցում բոլոր առումներով պետք է նվազագույնի հասցվեր պետության մասնակցությունը ու շեշտը դրվեր ինքնաբուխ միջոցառումների վրա, եթե, իհարկե, մեր քաղաքացիները տոնն իրենցն են համարում։

Մի խոսքով՝ այսօր վերածնվեց կոմունիստական անցյալի ևս մեկ բաղադրիչ, այսպես կոչված «գաղափարականացված» տոները։ Այսօր նոր իշխանության «նոյեմբերի 7»-ն է։ Շնորհավոր:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Հայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանԵրևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար. Տիգրան Աբրահամյան Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի. Էդուարդ Շարմազանով Սպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան