Երևան, 09.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչին դիպչում են՝ մահ, ավեր, կորուստ. «Փաստ» Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում լռությունը. «Փաստ» Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին. «Փաստ» Երբ դատարանը չգիտի, թե ինչպես են քվեարկել քաղաքացիները. Սահմանադրական դատարանը շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ. «Փաստ» Հարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր Կամենդատյան Այս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան


Կոտայքում «խոպանչի» ամուսինը տարիներ շարունակ խոշտանգել և հոգեկան տառապանք է պատճառել կնոջն ու երկու անչափահաս դստրերին

Հասարակություն

1in.am-ը գրում է․

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Շանթ Մ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գոռ Շահբազյանի նախագահությամբ:

36-ամյա Շանթ Մ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով:

Ըստ դատական ակտի՝ Շանթ Մ.-ն 2006 թվականին ամուսնացել է Երևանի բնակչուհի Համեստ (անունը փոխված է) Հ.-ի հետ: Ամուսնության երկրորդ ամսից սկսած՝ Շանթը, ըստ դատական ակտի, «դրսևորել է անբարյացակամ վերաբերմունք կնոջ նկատմամբ»:

Նրանք սկզբում բնակվել են Գեղարքունիքի մարզում, ապա տեղափոխվել են Կոտայքի մարզ: Սակայն բնակության վայրի փոփոխությունը չի նպաստել ամուսնու կողմից կնոջ նկատմամբ վերաբերմունքի դրական փոփոխությանը՝ Շանթ Մ.-ն շարունակել է մինչև 2016 թվականի դեկտեմբեր ամիսը «անհիմն պատճառներով՝ տարբեր պատրվակներ ստեղծելով՝ վիճաբանել կնոջ հետ», վեճերի ընթացքում Շանթը կնոջը պարբերաբար ծեծի է ենթարկել՝ դիտավորությամբ նրան պատճառելով ուժեղ ցավ ու հոգեկան տառապանք:

Ըստ դատական ակտի՝ 2008-2009 թվականներից սկսած՝ Շանթ Մ.-ն, շարունակել է իր հանցավոր վարքագիծը, ընտանիքի հանդեպ դրսևորել է անբարյացակամ վերաբերմունք և, հաշվի առնելով, որ կինն ու երկու անչափահաս դուստրերը բնակության այլ վայր ու գնալու տեղ չունեն, իրենից նյութական կախվածության մեջ են, պարբերաբար ծեծել է ոչ միայն կնոջը, այլ նաև անչափահաս դուստրերին, ինչպես նաև նրանց «հոգեկան տառապանքն ավելի ուժեղ դարձնելու նպատակով» կնոջը պարբերաբար ծեծել ու խոշտանգել է երեխաների ներկայությամբ:

Այս գործով տուժող են ճանաչվել ինչպես Շանթի կինը, այնպես էլ երկու անչափահաս դուստրերը: Նրանց մայրը ոչ միայն տուժող է, այլև՝ անչափահաս տուժողների օրինական ներկայացուցիչ: Երեխաներին նույնպես խոշտանգելու հանգամանքն ի հայտ է եկել գործի քննության ընթացքում:

Քրեական գործը հարուցվել է 2017 թվականի մարտի 11-ին՝ Շանթ Մ.-ի կողմից կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու, նրան ծեծի ենթարկելու մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով: Սակայն գործի քննության ընթացքում մեղադրանքն ընդլայնվել ու խստացվել է: 2018 թվականի հունիսի 28-ին Շանթ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել կնոջն ու անչափահաս դուստրերին խոշտանգելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով: Երկու անչափահաս աղջիկները մոր հետ միասին ճանաչվել են որպես տուժող:

Նախաքննության ընթացքում Շանթ Մ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել մեղսագրված արարքների համար, սակայն դատարանում մեղավոր է ճանաչել լիովին, միջնորդել է գործը քննել արագացված կարգով:

Մեղադրող դատախազը միջնորդության դեմ չի առարկել, իսկ տուժող և անչափահաս տուժողների օրինական ներկայացուցիչ Համեստ Հ.-ն ու նրա ներկայացուցիչ փաստաբանը առարկել են ամբաստանյալի միջնորդության դեմ՝ պնդելով, որ գործը քննվի ընդհանուր կարգով ու հարցաքննվեն բոլոր վկաները:

Դատարանն արձանագրել է, որ Շանթ Մ.-ի մեղադրանքի հիմքում դրվել են տուժողի ցուցմունքներն ու այլ ապացույցներ, որոնք նույնական են տուժողի ցուցմունքներին՝ նման պայմաններում «տուժող կողմի մոտ գործի փաստական հանգամանքների դեմ փաստարկված առարկություն լինել չի կարող»:

Դատարանն արձանագրել է, որ արագացված դատաքննության դեմ տուժողի առարկությունների հիմքում դրվող փաստական հանգամանքները պետք է ողջամտորեն վերաբերեն տուժողի՝ արդար դատաքննության իրավունքի պաշտպանությանը կամ վկայեն տուժողի այլ իրավունքների ու օրինական շահերի վտանգման մասին:

Դատարանը եկել է եզրահանգման, որ արագացված դատաքննության դեմ տուժողի ու նրա ներկայացուցչի առարկությունները հիմնավոր չեն, և այդ պայմաններում ամբաստանյալի՝ արագացված կարգի կիրառմամբ դատաքննություն անցկացնելու իրավունքի սահմանափակումն անթույլատրելի է:

Դատարանի գնահատմամբ՝ տվյալ քրեական գործը արագացված կարգով քննելու դեպքում չեն վտանգվում տուժողի օրինական շահերը, չի խախտվում տուժողի՝ «արդարության բոլոր պահանջների պահպանմամբ» գործի քննության իրավունքը:

Դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալ Շանթ Մ.-ն դրական բնութագիր ունի, նախկինում դատված չի եղել, թեև չունի հիմնական աշխատանք, բայց «ամեն տարի պարբերաբար մեկնել է արտագնա աշխատանքի, գումար է վաստակել ու այդ կերպ հոգացել է ընտանիքի ապրուստը»:

Դատարանն արձանագրել է, որ պատիժ նշանակելու պահին ամբաստանյալի խնամքին մինչև 14 տարեկան անչափահաս երեխա առկա չէ, քանի որ քրեական գործով ձեռք բերված տվյալներով՝ գործով տուժող ճանաչված անչափահաս երեխաները «բնակվում են իրենց մոր, ոչ թե ամբաստանյալի հետ»:

Դատարանն արձանագրել է նաև, որ դատական քննության ընթացքում դատարան չեն ներկայացվել փաստական տվյալներ, դատական ակտ կամ իրավասու մարմնի կողմից կազմված փաստաթղթեր, որ ամբաստանյալի նկատմամբ սահմանված է երեխաներին ապրուստի միջոցներ, այդ թվում՝ալիմենտ վճարելու պարտավորություն: Հետևաբար, անչափահաս երեխաներ ունենալու հանգամանքը տվյալ դեպքում չի գնահատվել որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք:

Տարակուսելի կլիներ, իհարկե, եթե անչափահաս երեխաների խոշտանգման համար մեղադրվող տղամարդու պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք դիտվեր հենց նրա կողմից խոշտանգվող երեխաների առկայությունը…

Դատարանը Շանթ Մ.-ին մեղավոր է ճանաչել կնոջն ու անչափահաս երեխաներին խոշտանգելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով, ու դատապարտել է 4 տարի ազատազրկման:

Շանթ Մ.-ի նկատմամբ կիրառվել է Համաներման ակտի համապատասխան դրույթը, և նա ազատվել է պատժի կրումից:

Գործով քաղաքացիական հայցի պահանջ չի ներկայացվել, դատարանն այդ հարցը համարել է լուծված:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել գործով տուժող և անչափահաս տուժողների օրինական ներկայացուցիչ Համեստ Հ.-ն՝ խնդրելով բեկանել դատավճիռը, գործն ուղարկել ընդհանուր իրավասության դատարան՝ ընդհանուր կարգով նոր քննության, կամ՝ դատավճիռը բեկանել ու փոփոխել պատժի մասով՝ Շանթ Մ.-ի նկատմամբ նշանակել ավելի խիստ պատիժ:

Ինչին դիպչում են՝ մահ, ավեր, կորուստ. «Փաստ»Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ»Ինչի՞ մասին է խոսում լռությունը. «Փաստ»Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին. «Փաստ»Երբ դատարանը չգիտի, թե ինչպես են քվեարկել քաղաքացիները. Սահմանադրական դատարանը շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ. «Փաստ»Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. Փրկարար ծառայությունԶելենսկին հաստատել է Բաշկորտոստանի վրա հարվածըԱրման Ծառուկյանը վերադառնում է գորգ. Թբիլիսիում կկայանա RAF Georgia ըմբշամարտի լիգայի մրցաշարըDomus-ն ու EGGER-ը ներկայացնում են հատակի ծածկույթների նոր սերունդըԹուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Ֆրանսիայում համարձակ կողոպուտ. Lalique թանգարանից գողացել են 5 միլիոն դոլարի գլուխգործոցներ Թուրքի պահանջով Վեհափառի վրա հարձակվողները բռնվել են․ Նարեկ ԿարապետյանԻրանի հետ hրադադարն ինձ համար ավարտված է. Թրամփ Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան նշանակվել է Լոնդոնի «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ«Կյանքը միշտ չէ, որ հեշտ է եղել, բայց այն ինձ սովորեցրել է գնահատել ամեն մի օրը»․ Անդրեն նշում է ծննդյան տարեդարձըԵրևանում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած անչափահաս հետիոտնիՀայաստան է հասել հերթական նվերը ԵՄ–ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականшզերծման մեքենա. ՀՀ կառավարությունԻրանը Բահրեյնում և Քուվեյթում hարվածել է ԱՄՆ 85 ռшզմական օբյեկտի ուղղությամբ. ԻՀՊԿՓաշինյանն այլևս ոչ մեկի տուն չի գնում, քարտեզ ու քաղցրավենիք չի՛ բաժանում. Հրայր ԿամենդատյանԱվետիքի խոսքով՝ բանտում ավելի շատ նորմալ մարդիկ կան, քան դրսում. Անահիտ ԱդամյանՎախեցնելnւ և շnրթման դարաշրջանն ավարտվել է, այն ոչ մի տեղ չի տանում, մենք չենք ընկրկnւմ. ՂալիբաֆՈրքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. Հրայր ԿամենդատյանՌուսական գազին այլընտրանք այդ նույն էժան արժեքով չկա. այդ մարդիկ սուտ են խոսում. Արմեն ՄանվելյանԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. տեսանյութ Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. տեսանյութ Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկերԱկցիզային հարկը, ընտրությունից անմիջապես հետո բարձրացրեց. սպասելի՞ էր. հարցումՄեր ԱՀԾ-ն դեռ շատ բան ունի սովորելու. Աննա ՂուկասյանՄեր դպրոցներում տարրական դասարանի աշակերտներն անբավարար գիտելիքներ ունեն հայոց լեզվից և մաթեմատիկայից. Ատոմ ՄխիթարյանԻնչպես ընտրվեց Նիկոլ Փաշինյանը և ինչ կարող ենք մենք անել. Էդմոն ՄարուքյանԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարն ո՞վ է որ քիթը մտցնի Հայ Եկեղեցու գործերի մեջ. Շարմազանով Թուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Թվերը լավագույնս պատմում են Քաջարանի հանքավայրի հզորության, պաշարների և նշանակության մասինՄենք չպետք է մեզ մեր պատմությունից, ազգային երազանքներից ու նպատակներից զրկենք. Ցոլակ ԱկոպյանՀարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը Ֆասթ բրենդը ֆինանսական ծառայություններ կմատուցի Եվրամիության երկրներում «ՀայաՔվեի» մեծ թիմը շարունակում է համառ ու հետևողական պայքարը` հանուն մեր բանտարկված համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՎենեսուելայում երկրաշարժերի զnhերի թիվը հասել է 3,685-ի Հանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում․ Աբրահամյան Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեuիային. Իրանի ԶՈւ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Հզոր սառնարանային տնտեսություն պետք է ունենա հայ գյուղմթերք արտադրողը, որը Հայաստանում չկա. Հրայր ԿամենդատյանՔաղբանտարկյալները Հայաստանում (1995–2026). երեք տասնամյակի քաղաքական հետապնդումների պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱնգամ այսքան ընտրախախտումներից հետո ՔՊ-ին չհաջողվեց ստանալ ժողովրդի մեծամասնության քվեն․ Նարեկ Կարապետյան