Երևանում կայացել է ԵԱՏՀ խորհրդի նիստը
ՔաղաքականԵրևանում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը: Ապրիլի 29-ին կայացած նիստին մասնակցել են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների փոխվարչապետերը:
Նիստին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն, Ղազախստանի վարչապետի առաջին տեղակալ, ֆինանսների նախարար Ալիխան Սմայիլովը, Ղրղզստանի փոխվարչապետ Ժենիշ Ռազակովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Դրանից առաջ ԵԱՏՀ խորհրդի նիստը մարտի 29-ին կայացել էր Մոսկվայում, որը նախագահելէր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Երևանում Եվրասիական միջկառավարականխորհրդի նիստը՝ կառավարությունների ղեկավարների մակարդակով կկայանա ապրիլի 30-ին։