Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Երևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար. Տիգրան Աբրահամյան Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի. Էդուարդ Շարմազանով Երբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ» Արտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ»


Երեմ Սարգսյան. ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Մհեր Արղամանյանն իր գործելաոճով «արտահաստիքային դատախազի» է հիշեցնում

Փաստաբան Երեմ Սարգսյանը  «Հետքին» ուղարկված գրությամբ բարձրաձայնել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի կողմից կատարված ենթադրյալ ապօրինությունների վերաբերյալ: Գրության մեջ, մասնավորապես ասված է.

«Ցանկանում եմ իրավաբանական հանրությանը և ընդհանրապես հանրությանը ծանոթացնել Վերաքննիչ դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի գլուխգործոցին, որից հետո կարծում եմ՝ կարիք կլինի պարզել, թե ի վերջո ինչու է 29 տարվա դատավորի ստաժ ունեցող անձը նման խայտառակ և ապօրինի որոշում կայացրել: Խոսքը վերաբերում է մի քրեական գործի, որով կոնկրետ անձը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ սպանելու նպատակով մեկ անգամ դանակով հարվածել է տուժողին, սակայն վերջինիս չի մահացել: Նախաքննական մարմինը մեղադրյալին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել առաջին ատյանի դատարան և դատարանը քննելով միջնորդությունը, իրավացիորեն եկել է այն եզրահանգման, որ քննիչի կողմից դատարան ներկայացված նյութերում առկա չեն բավարար տվյալներ, որոնք հիմնավոր կասկած կառաջացնեին, որ հենց այդ անձն է դանակով հարվածել տուժողին:

Դատարանը նշել է, որ մեղադրվողի ձեռքին դանակ լինելու կամ դանակով տուժողին հարվածելու վերաբերյալ փաստական տվյալներ առկա չեն, ուստի կայացրած որոշմամբ մերժել է քննիչի միջնորդությունը: Դատարանի նշված որոշումը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ: Հասկանալով, որ քրեական գործը մտել է փակուղի, նախաքննական մարմինը վաղուց ծանոթ շեղող հնարք է կիրառել և շուրջ 3 ամիս անց ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրած մեղադրանքին լրացրել է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասը՝ պատճառաբանելով, որ մեղադրյալի կողմից տուժողին դանակով հարվածելու գործողությունը նաև հանդիսանում է զենքի գործադրմամբ խուլիգանություն, որից հետո կրկին միջնորդություն է ներկայացրել առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Առաջին ատյանի դատարանն, այս անգամ արդեն այլ դատավորի նախագահությամբ, կրկին մերժել է քննիչի միջնորդությունը՝ կրկին հիմնավոր կասկածի բացակայությամբ և կրկին նշելով, որ քննիչի կողմից դատարան ներկայացված նյութերում առկա որևէ փաստական տվյալ դատարանին հնարավորություն չի տվել հանգելու այն հետևության, որ մեղադրյալը սուր, կտրող-ծակող գործիքի հարվածել է տուժողին, հետևաբար՝ նաև, որայդպիսի գործիքի գործադրմամբ կատարել է խուլիգանություն: Ընդ որում, հատուկ պետք է նշեմ, որ մեղադրյալի կողմից տուժողին դանակով հարվածելու հանգամանքը քննիչը 2-րդ անգամ դատարանում փորձել է հիմնավորել բացարձակապես նույն նյութերով, որոնք դատարան էր ներկայացրել առաջին անգամ և դատարանը մերժել էր միջնորդությունը:

Իսկ լրացուցիչ ներկայացված նյութերում միայն այնպիսի ցուցմունքներ էին, որոնց համաձայն դեպքի ժամանակ մեղադրվողի ձեռքին որևէ առարկա, այդ թվում՝ դանակ չի եղել և որ տուժողին այլ անձ է դանակով հարվածել: Այս անգամ դատախազի կողմից այս որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան: Նույնսիկ սկսնակ իրավաբանների համար է ակնհայտ, որ եթե առկա է ՀՀ դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշում, որում կոնկրետ փաստերի հիման վրա դատարանը եկել է եզրահանգման, որ հիմքեր չկան ենթադրելու, որ կոնկրետ անձը դանակով հարվածել է տուժողին, ապա նույն փաստերի հիման վրա որևէ այլ դատարան՝ կլինի դա վերաքննիչ, թե վճռաբեկ դատարանը, իրավասու չէ անտեսել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը և դրան ուղիղ հակասող այլ որոշում կայացնել:

Չեմ ուզում մտածել, որ վերաքննիչ դատարանի դատավոր Մհեր Արղամանյանն այդ պարզ իրավաբանության մասին չգիտի, քանի որ դատախազի բողոքի հիման վրա բեկանել է առաջին ատյանի դատարանի 2-րդ որոշումը՝ նշելով, որ հիմնավոր կասկած առկա է ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, այնպես էլ 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այդ ընթացքում նշելով աբսուրդի հասնող հիմնավորումներ: Մասնվորապես նշել է, որ առաջին ատյանի դատարանի 1-ին՝ օրինական ուժի մեջ մտած որոշումը, որում դատարանը հանգել էր, որ չի հիմնավորվում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը մեղադրյալի կողմից կատարելու հիմնավոր կասկածը, արգելք չէ, որ վերաքննիչ դատարանը հաստատված համարի այդ նույն հիմնավոր կասկածը:

Ակնհայտ էր, որ մեղադրանքի կողմը երկու անգամ անհաջող փորձ էր կատարել մեղադրյալին կալանավորելու, սակայն քանի որ իրենց ցանկալի դատավորները չեն եղել միջնորդությունները քննողները և չեն կարողացել հասնել իրենց անօրինական նպատակին, ուստի այս անգամ վերաքննիչ բողոք էին ներկայացրել այն հույսով, որ վերաքննիչ դատարանում դեռևս մնացած մոտ 2-3 »արտահաստիքային դատախազ» դատավորներից մեկը կքննի բողոքը և այս անգամ նրանց «բախտը բերեց»  և գործը քննեց Մհեր Արղամանյանը:

Հիմա հարց է ծագում, թե ի՞նչն է ստիպել Մհեր Արղամանյանին նման ապօրինի դսատական ակտ կայացնել. վախը դատախազությունից, թե այլ հանգամանքներ: Եվ այս դատավորը տարիներ շարունակ ստուգում է առաջին ատյանի դատարանների կայացրած որոշումների օրինականությունն ու հիմնավորվածությունը և մարդկային ճակատագրեր որոշում… Եվս մեկ անգամ դժբախտություն են ունեցել առնչվել այս դատավորի նմանատիպ որոշման հետ, երբ առաջին ատյանի դատարանը կրկին մերժել էր այլ մեղադրյալի կալանավորման միջնորդությունը, դատախազը վերաքննիչ բողոք էր ներկայացրել,  և Մհեր Արղամանյանը շտապում էր սովորականից շատ արագ քննել բողոքը և կալանավորել անձին, ինչն այնքան ակնհայտ էր, որ այդ մասին հայտարարեցի դատարանում և ինքնաբացարկ հայտնեցի նրան, ինչը, բնականաբար, չընդունեց և բավարարեց կալանավորելու վերաբերյալ դատախազի բողոքը: Իհարկե, որոշ ժամանակ անց հենց նախաքննական մարմինը քրեական գործով վարույթը  կարճեց՝ այդ անձի արարքում հանցակազմ չլինելու պատճառաբանությամբ»:

Ահազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանԵրևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար. Տիգրան Աբրահամյան Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի. Էդուարդ Շարմազանով Սպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան