Լուրջ հիմնավորումներ չունեն, իսկ սոսկ կասկածները բավարար չեն. «Փաստ»
Քաղաքական«Փաստ» օրաթերթը գրում է.
Հանրային ուշադրության կենտրոնում շարունակելու են մնալ Մարտի 1-ի գործով սպասվող առաջիկա դատական գործընթացները: Հետաքրքրականն այն է, որ դատական գործընթացը շուտով կմեկնարկի, բայց պատկան մարմիններն այդպես էլ չեն կարողանում ռուսական կողմից ՀՀ նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին արտահանձնման համաձայնություն ստանալ: Ըստ տեղեկությունների, հենց Հարությունյանն է համարվում ԶՈւ-երը այդ գործընթացներում ներքաշելու գլխավոր դերակատարը, բայց դեռևս նրա հետ կապված ոչ մի զարգացում չկա: «Փաստ» թերթի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները չեն դիմում ՌԴ պատկան կառույցներին Հարությունյանին հանձնելու համար, քանի որ, ըստ էության, լուրջ հիմնավորումներ չունեն, իսկ կասկածները բավարար չեն, ուստի դիմելու դեպքում կարող են անհարմար իրավիճակում հայտնվել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում