Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար. Տիգրան Աբրահամյան Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի. Էդուարդ Շարմազանով Երբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ» Արտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ» «Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»


ՀԷԿ-ը հանցավոր մեխանիզմներով օտարվել է 4 անգամ ցածր գնով. հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից մեծածավալ, համակողմանի ուսումնասիրության է ենթարկվել «ՁորաՀԷԿ» ՓԲԸ գույքի օտարման գործընթացը, ինչի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարությունից, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունից պահանջվել և ստացվել են անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկատվություն: Ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների հակազդման վարչություն՝ դրանում առկա առանձին տեղեկություններ ստուգման առարկա դարձնելու և ՀՀ քրեական դատավարության կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ:

Ուսումնասիրության և դրա հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ կառավարության 2001թ. մայիսի համապատասխան որոշմամբ ՀՀ էներգետիկայի նախարարության «Հայէներգո» ՓԲԸ-ի գույքի կազմից առանձնացված տեղամասի գույքի ներդրմամբ 2 մլրդ. 1 մլն. 840 հազ. դրամ կանոնադրական կապիտալով ստեղծված «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարման լիազորությունները 2002թ. հունվարին ՀՀ կառավարության որոշմամբ վերապահվել են ՀՀ պաշտպանության նախարարությանը:

Ստացված տվյալների համաձայն «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ն գործել է շահույթով՝ 2006-2010թթ. առաքելով շուրջ 251 միլիոն կվտ/ժ էլեկտրաէներգիա, որից ՀՀ պաշտպանության նախարարությանը փոխանցվել է 1 մլրդ. 252 մլն դրամ շահութաբաժին՝ զուտ շահույթից։

Առանց շահույթի աշխատող ընկերությունը՝ շուկայական արժեքից ավելի ցածր արժեքով վաճառելու առերևույթ հիմնավորումներ ստեղծելու դիտավորությամբ, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009թ. փետրվարի 27-ին կայացված որոշմամբ վերանայվել է «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ի կողմից թողարկված էլեկտրաէներգիայի միավորի սակագինը և առանց ԱԱՀ-ի 13.92 դրամի փոխարեն 2009թ. ապրիլի 1-ից սահմանվել ակնհայտ էժան՝ 2.745 դրամ սակագին: Դա այն դեպքում, երբ էլեկտրաէներգիայի միավորի ինքնարժեքը այդ պահին կազմել է 4.383 դրամ: Այդ կերպ փաստացի շուրջ մեկ տարի ընկերությունը զրկվել է շահույթ ստանալու հնարավորությունից։

Հետագայում, «ՁորաՀԷԿ» ՓԲ ընկերության բաժնետոմսերն օտարելուց անմիջապես հետո, 2011թ. հունվարի 20-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սակագինը սահմանվել է արդեն 10.5 դրամ առանց ԱԱՀ-ի, իսկ 2012թ. հունվարից՝ 19.551 դրամ:

Այնուհետև՝ խախտելով ՀՀ կառավարության 1998թ. մարտի 27-ի որոշումներով սահմանված՝ անկախ գնահատողի կողմից անշարժ գույքը գնահատելու պահանջները՝ պետական մարմնի՝ նյութերի ընթացքով չպարզված պաշտոնատար անձանց կողմից, առանց գույքը գնահատելու, կազմվել և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել որոշման նախագիծ: Դրա հիման վրա կառավարությունը 2010թ. դեկտեմբերի 16-ին ընդունած որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարությանը թույլատրել է 3 մլրդ. 600 մլն. դրամ արժեքով օտարել «ՁորաՀԷԿ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող գույքը՝ ընդհամենը երկու ամիս գործող «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը:

Մինչդեռ ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ն նշված գործարքից հետո' 2011-2018թթ., առաքել է շուրջ 700 միլիոն կվտ/ժ էլեկտրաէներգիա, որից հասույթը ընդհանուր առմամբ կազմել է շուրջ 14 միլիարդ դրամ: Իսկ «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ի և «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ի կողմից 2003-2018թթ. առաքված էլեկտրաէներգիայի քանակները յուրաքանչյուր տարի համադրելի են և զգալի փոփոխությունների չեն ենթարկվել։

Ըստ այդմ, ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության գույքի շուկայական արժեքը 2010թ. դեկտեմբերի դրությամբ կկազմեր շուրջ 8 միլիարդ, իսկ 2018թ. դեկտեմբերի դրությամբ' շուրջ 12 միլիարդ դրամ:

Այսպիսով, ուսումնասիրությամբ պարզվել է, որ պետական սեփականություն հանդիսացող՝ 2010թ. դրությամբ շուրջ 8 միլիարդ, իսկ 2018 թվականի դրությամբ շուրջ 12 միլիարդ դրամ արժեքով, բարձր եկամատաբերությամբ «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ գույքն օտարվել է ընդամենը 3 մլրդ. 600 մլն. դրամ արժեքով, ինչով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ առաջացնելով ծանր հետևանքներ:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա է ՀՀ գործադիր մարմինների մի շարք ղեկավար աշխատողների և պաշտոնատար անձանց կողմից շահադիտական, անձնական և խմբային շահից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայողական շահերին հակառակ օգտագործելով և պարտականությունները չկատարելով պետության օրինական շահերին էական վնաս պատճառելով ծանր հետևանքներ առաջացնելու հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանԵրևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար. Տիգրան Աբրահամյան Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի. Էդուարդ Շարմազանով Սպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԵրբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ»Իշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն