Երևան, 09.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչի՞ մասին է խոսում լռությունը. «Փաստ» Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին. «Փաստ» Երբ դատարանը չգիտի, թե ինչպես են քվեարկել քաղաքացիները. Սահմանադրական դատարանը շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ. «Փաստ» Հարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր Կամենդատյան Այս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան Վենեսուելայում երկրաշարժերի զnhերի թիվը հասել է 3,685-ի ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում․ Աբրահամյան


«Ստիպում են իմ կամքին հակառակ քայլ անել և ուրիշ դպրոց տանել երեխայիս». ծնողը դիմել է նաև վարչապետին. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վահրամ Գրիգորյանը երկու երեխա ունի, որոնցից մեկը 4-րդ դասարանում է սովորում, մյուսն այս տարի պետք է առաջին դասարան գնա: Քանի որ Վ. Գրիգորյանի մեծ երեխան սովորում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Դանիել Վարուժանի անվան թիվ 89 հիմնական դպրոցում, փոքրին ևս այդ դպրոց տանելու ցանկություն կա: Սակայն կրթության և գիտության նախարարության գործարկած առաջին դասարանցիների գրանցման էլեկտրոնային համակարգը նաև Գրիգորյանների ընտանիքի համար է խնդիրներ առաջացրել: Նշենք, որ համակարգը բացվել է նախօրեին՝ ժամը 09:00ին, և մեկ օրվա մեջ արդեն բազմաթիվ ծնողներ բարձրաձայնել են համակարգից բխող մի շարք խնդիրների մասին:

«Ես երեկ (մայիսի 15-ին) մուտք եմ գործել համակարգ, որպեսզի երեխային գրանցեմ վերոնշյալ դպրոցում, բայց ժամը մոտ 10:30ին բոլոր տեղերն արդեն լրացված էին: Ես գիտեմ ծնողների, որոնք անգամ ժամը 08:50-ին են նստած եղել համակարգչի առաջ, բայց իրենք ևս չեն կարողացել գրանցել իրենց երեխաներին»,-ասաց նա:

Ներկայացնելով համակարգի պատճառով առաջացած իրենց խնդիրը՝ նա նշեց. «Մեր խնդիրն այն է, որ մոտակայքում այլ դպրոց չունենք, որտեղ կցանկանայինք տանել երեխային: Բացի այդ, ես և կինս աշխատում ենք, երեխաներին տանել-բերելու խնդիր կա: Ու նաև չենք հասկանում, թե ինչպես կարելի է երեխաներին երկու տարբեր դպրոցներ տանել, երբ ծնողներն աշխատում են ու տանողբերող չունենք: Գոնե ինչ-որ մեխանիզմներ մշակեին, որով առաջնահերթություն կտրվեր տվյալ դպրոցում սովորող քույր կամ եղբայր ունեցող երեխաներին: Ես չեմ կարողանա մեր տարածքում գտնվող այլ դպրոց տանել իմ երեխային, մյուս դպրոցները բավականին հեռու են, իսկ երեխան պետք է ստիպված լինի ճանապարհներ անցնել: Եթե մեր երեխաները սովորեն տարբեր դպրոցներում, ստիպված պետք է աշխատանքից դուրս գանք, որ կարողանանք նրանց դպրոց տանել ու բերել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Վ. Գրիգորյանը՝ նշելով, որ 4-րդ դասարանում սովորող երեխան սիրում է դպրոցը, բարձր առաջադիմություն ունի, մեդալներ ևս ստացել է:

«Բայց քանի որ փոքրին չենք կարողանում ընդունել այդ դպրոց, մեծին էլ պետք է հանենք այդ դպրոցից, որ կարողանա փոքրի հետ այլ դպրոց գնալ ու նրան իր հետ դպրոց տանել ու բերել: Ես չգիտեմ՝ մեծ երեխաս կհամակերպվի՞, թե՞ ոչ: Մեծ հաշվով, որքանով ես եմ եզրակացնում՝ իմ ընտրության իրավունքը խախտվում է: Իմ երախայի իրավունքը ևս ոտնահարվում է: Չէ՞ որ, ըստ օրենքի, երեխան ուսումնական հաստատությունն ընտրելու իրավունք ունի»,-իր մտահոգությունները հայտնեց մեր զրուցակիցը:

Նա հայտնեց, որ երեկ ավելի քան 40 ծնողներով ԿԳՆ են գնացել և ներկայացրել իրենց դիմում-բողոքները: «Բացի այդ, ես առանձին դիմում-բողոք եմ գրել վարչապետին: Նշել եմ, որ եթե հարցը չլուծի, գոնե հսկողության տակ պահի այն: ԿԳՆ դիմում եմ ներկայացրել՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել, որ մյուս երեխան էլ նույն դպրոցում սովորի, որովհետև տանել-բերելու խնդիր ունենք: Մի շարք աշխատակիցներ են ներկայացել ու ասել, որ կպատասխանեն մեզ: Ես իրենց տրամադրվածությունից ենթադրում եմ, որ հարցը մեզ համար դրական լուծում չի ստանալու: Նախկինում գոնե երկու ամիս ժամանակ էին տալիս, որ ծնողը տանի ու իր ուզած դպրոցում երեխայի թղթերը հանձնի: Հիմա ծրագիր են գործարկել, ու հանկարծ տասը-քսան րոպեում որոշ դպրոցների առաջին դասարանցիների համար նախատեսված տեղերը լցվում են: Ինձ էլ ասում են՝ տարեք ուրիշ դպրոց, բայց ինչո՞ւ եք ստիպում: Ի՞նչ իրավունք ունեն ինձ ստիպել ու ասել՝ ո՞ւր տանեմ իմ երեխային: Ես իրավունք ունեմ, չէ՞, որոշելու իմ երեխայի ապագան: Նախ կազմակերպիր դպրոցների կարգ ու կանոնները, հետո ինձ ստիպիր ու ասա, որ երեխային տանեմ այդ դպրոց»,-ասաց նա և ընդգծեց, որ երեկվանից շատ ծնողներ բարձրաձայնել են նաև համակարգի տեխնիկական թերությունների մասին. «Բացի այդ, ինձ համար շատ անհասկանալի է, թե ինչպես կարող է 20 րոպեում 175 աշակերտ գրանցվի, բայց, միևնույն ժամանակ, մյուսները բախվեն տեխնիկական խափանումներով պայմանավորված խնդիրների: Մարդկային գործոն չկա, բայց, չգիտես ինչպես, կարճ ժամանակում տեղերը լցվել են»,-ասաց նա՝ շեշտելով, որ պատրաստվում է մինչև վերջ գնալ:

«Անելանելի դրության մեջ ենք հայտնվել, մոտիկ դպրոց չունենք, երեխաներին էլ չենք կարող տարբեր դպրոցներ տանել: Ես իրենց ասացի՝ եթե բացասական պատասխան լինի, ես երեխային ուրիշ դպրոց չեմ տանելու: Իրենք էլ ասացին՝ ծնողի մեղքն է, եթե երեխան չգնա դպրոց: Բայց ինչպե՞ս, եթե ուզում եմ դպրոց տանել, բայց դուք չեք թողնում ու պարտադրում եք այլ դպրոց տանել: Մեր տարածքի շրջակայքում բնակվողներից բոլորի երեխաները դուրս են մնացել կոնկրետ այդ դպրոցից»,-շեշտեց Վ. Գրիգորյանը:

Նա հայտնեց, որ ԿԳՆ-ից խոստացել են առանձին քննարկել բոլորի դիմումները: «Ասացին, որ բոլորիս զանգելու են ու հայտնեն դիմումների պատասխանների մասին: Եթե իմ դիմումի պատասխանն ինձ չբավարարի, պատրաստ եմ անգամ խորհրդակցել իրավաբան ընկերներիս հետ՝ հասկանալու դատարան դիմելու հնարավորությունը: Ինձ ստիպում են իմ կամքին հակառակ քայլ անել և ուրիշ դպրոց տանել երեխայիս, ես իրավիճակը հենց այսպես եմ ընկալում»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ համակարգի գործարկումից հետո արդեն բազմաթիվ ծնողներ բարձրաձայնել են նշվածից բխող խնդիրների մասին: Բացի տեխնիկական հարցերից ու դժգոհություններից, ըստ ծնողների, առաջանում են ավելի խնդրահարույց հարցեր: Նրանք իրենց բողոքն են բարձրաձայնում նաև այն առումով, որ շատ դեպքերում ստիպված են լինելու երեխաներին այլ համայնքներում գտնվող դպրոցներ տանել, ինչն էլ իր հերթին նրանց համար լրացուցիչ հոգսեր ու ավելորդ ժամանակ է պահանջելու:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ինչի՞ մասին է խոսում լռությունը. «Փաստ»Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին. «Փաստ»Երբ դատարանը չգիտի, թե ինչպես են քվեարկել քաղաքացիները. Սահմանադրական դատարանը շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ. «Փաստ»Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. Փրկարար ծառայությունԶելենսկին հաստատել է Բաշկորտոստանի վրա հարվածըԱրման Ծառուկյանը վերադառնում է գորգ. Թբիլիսիում կկայանա RAF Georgia ըմբշամարտի լիգայի մրցաշարըDomus-ն ու EGGER-ը ներկայացնում են հատակի ծածկույթների նոր սերունդըԹուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Ֆրանսիայում համարձակ կողոպուտ. Lalique թանգարանից գողացել են 5 միլիոն դոլարի գլուխգործոցներ Թուրքի պահանջով Վեհափառի վրա հարձակվողները բռնվել են․ Նարեկ ԿարապետյանԻրանի հետ hրադադարն ինձ համար ավարտված է. Թրամփ Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան նշանակվել է Լոնդոնի «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ«Կյանքը միշտ չէ, որ հեշտ է եղել, բայց այն ինձ սովորեցրել է գնահատել ամեն մի օրը»․ Անդրեն նշում է ծննդյան տարեդարձըԵրևանում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած անչափահաս հետիոտնիՀայաստան է հասել հերթական նվերը ԵՄ–ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականшզերծման մեքենա. ՀՀ կառավարությունԻրանը Բահրեյնում և Քուվեյթում hարվածել է ԱՄՆ 85 ռшզմական օբյեկտի ուղղությամբ. ԻՀՊԿՓաշինյանն այլևս ոչ մեկի տուն չի գնում, քարտեզ ու քաղցրավենիք չի՛ բաժանում. Հրայր ԿամենդատյանԱվետիքի խոսքով՝ բանտում ավելի շատ նորմալ մարդիկ կան, քան դրսում. Անահիտ ԱդամյանՎախեցնելnւ և շnրթման դարաշրջանն ավարտվել է, այն ոչ մի տեղ չի տանում, մենք չենք ընկրկnւմ. ՂալիբաֆՈրքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. Հրայր ԿամենդատյանՌուսական գազին այլընտրանք այդ նույն էժան արժեքով չկա. այդ մարդիկ սուտ են խոսում. Արմեն ՄանվելյանԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. տեսանյութ Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. տեսանյութ Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկերԱկցիզային հարկը, ընտրությունից անմիջապես հետո բարձրացրեց. սպասելի՞ էր. հարցումՄեր ԱՀԾ-ն դեռ շատ բան ունի սովորելու. Աննա ՂուկասյանՄեր դպրոցներում տարրական դասարանի աշակերտներն անբավարար գիտելիքներ ունեն հայոց լեզվից և մաթեմատիկայից. Ատոմ ՄխիթարյանԻնչպես ընտրվեց Նիկոլ Փաշինյանը և ինչ կարող ենք մենք անել. Էդմոն ՄարուքյանԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարն ո՞վ է որ քիթը մտցնի Հայ Եկեղեցու գործերի մեջ. Շարմազանով Թուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Թվերը լավագույնս պատմում են Քաջարանի հանքավայրի հզորության, պաշարների և նշանակության մասինՄենք չպետք է մեզ մեր պատմությունից, ազգային երազանքներից ու նպատակներից զրկենք. Ցոլակ ԱկոպյանՀարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը Ֆասթ բրենդը ֆինանսական ծառայություններ կմատուցի Եվրամիության երկրներում «ՀայաՔվեի» մեծ թիմը շարունակում է համառ ու հետևողական պայքարը` հանուն մեր բանտարկված համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՎենեսուելայում երկրաշարժերի զnhերի թիվը հասել է 3,685-ի Հանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում․ Աբրահամյան Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեuիային. Իրանի ԶՈւ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Հզոր սառնարանային տնտեսություն պետք է ունենա հայ գյուղմթերք արտադրողը, որը Հայաստանում չկա. Հրայր ԿամենդատյանՔաղբանտարկյալները Հայաստանում (1995–2026). երեք տասնամյակի քաղաքական հետապնդումների պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱնգամ այսքան ընտրախախտումներից հետո ՔՊ-ին չհաջողվեց ստանալ ժողովրդի մեծամասնության քվեն․ Նարեկ ԿարապետյանՓարաջանովյան ներկայացում՝ ֆրանսիացիների կողմից․ Կապան ֆեստի անակնկալներից մեկըԻնչպես է ոչխարների օգտագործումը արևային էլեկտրակայանների համար բարելավում է էներգաարդյունավետությունը