13 օգոստոսի, Orer.am: Հայաստանում ավտոմեքենաների 77 %-ից ավելին բնական գազով է աշխատում, այն դեպքում, երբ օրինակ ԱՄՆ-ում, այդ ցուցանիշը 0.1 %-ից պակաս է: Երկրորդ տեղում Պակիստանն է՝ 64 տոկոս, եռյակը եզրափակում է Բոլիվիան՝ 37 տոկոս։ Այնուհետև ցուցակը շարունակում են Իրանը, Արգենտինան, Բանգլադեշը եւ Ուզբեկստանը:
Ի դեպ, դեռ երկու տարի առաջ ԱՄՆ նախագահի վարչակազմի վարչաբյուջետային վարչության նախկին տնօրեն, «Citigroup»-ի փոխնախագահ Փիթեր Օրզագը հոդված էր հրապարկել գազի` որպես վառելիք օգտագործելու օգուտների մասին եւ բերել Հայաստանի օրինակը:
Հեղինակը, մասնավորապես, նշել էր. «Հայաստանը հայտնի չէ որպես համաշխարհային առջատար, սակայն նա առնվազն մեկ ռեկորդ ունի. այդ երկրում մեքենաների 75%-ն աշխատում է բնական գազով»:
Այնուհետեւ Օրզագը նկարագրել է իրավիճակն իր երկրում. «ԱՄՆ-ում, օրինակ, գազով մեքենաների մասնաբաժինը ցածր է 0,1%-ից, չնայած նրան, որ վերջին մի քանի տարվա ընթացքում բնական գազի գինը մի քանի անգամ նվազել է: Հաշվի առնելով ԱՄՆ-ի կախվածությունը նավթից, բնական գազի լայնածավալ օգտագործումը տրանսպորտի բնագավառում շահավետ կարող է լինել»:
Orer.am