Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ» Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»


Բացահայտում ենք մեր կողքն ապրող ու ստեղծագործող անձանց

Արթուր Սարգսյանին շատերն են ճանաչում: Նրա անցած ստեղծագործական ուղին բավականին ինքնատիպ է եղել, սկզբում նա երազել է թատերական ինստիտուտ ընդունվել, բայց դպրոցն ավարտելուց հետո, չգիտես ինչու, ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Բնութագրական մի դիտարկում․ թեև նա ընդունում է նոր տեխնոլոգիաների բերած մեծ հնարավորությունները, սակայն նախընտրում է հավատարիմ մնալ մարդկային մտքի արարման և ստեղծարար գործունեության հին մեթոդներին:

90-ական թվականներին Ուրախների և հնարամիտների ակումբում, հետո 1994 թվականներից արդեն «Շարմ» ընկերության թիմի հետ նա փորձեց հայ հանդիսատեսի համար կյանքի կոչել նոր ու հետաքրքիր տարբեր նախագծեր: Փորձը վերածվեց փորձառության, հետո դարձավ կյանքի ռիթմ ու այդպես շարունակվեց:

Ստեղծագործական կյանքի սկզբնական շրջանում Ա. Սարգսյանը մասնակում էր «220 վոլտ», «Ուրիշ կասետ» և այլ նախագծերին, հանդես գալով թե՛ որպես սցենարիստ, թե՛ որպես դերասան: Ընկերության հետ համագործակցությունը շարունակվեց, երբ սկսվեցին ավելի խոշոր նախագծերը:

1996 թվականին նա նկարահանվեց առաջին՝ «Մեր բակը» ֆիլմում, որը դարձավ յուրաքանչյուր երևանցու կյանքի մի մասնիկը: Ի դեպ, այդ նախագծի շրջանակներում նկարահանված բոլոր ֆիլմերը մինչ օրս շարունակում են մնալ յուրաքանչյուր երևանցու լավ ու բարի հիշողությունների ամբողջի մի հատվածը: Այդ ֆիլմերը ընկերության ու նրա շուրջ հավաքված տաղանդավոր երիտասարդների համատեղ աշխատանքից ծնված առաջին լուրջ քայլերն էին կինոարտադրության մեծ աշխարհում: Դրանից հետո կյանքի կոչվեցին այլ նախագծեր, որոնց շնորհիվ ողջ թիմը հայտնի դարձավ ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում:

Հանուն ճշմարտության նշենք, որ «Շարմ» ընկերության հաջողությունների շղթայում իրենց դերակատարումն են ունեցել բոլոր այն տաղանդավոր անհատներն, ովքեր, իրականում, անմնացորդ նվիրվել են բարձր ճաշակ և նոր ասելիք ստեղծելու դժվարին գաղափարը կյանքի կոչելուն, կարողացել են չեզոքացնել դժվարություններն ու գրել սեփական պատմությունը:

2001-2008 թվականներին Արթուր Սարգսյանը ղեկավարում էր «Շարմ հոլդինգի» ներկայացուցչությունը Մոսկվայում: Այդ տարիներին էլ կազմակերպվեցին «Երևան-Մոսկվա տրանզիտ» շարքի համերգները Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում:

2008 թվականին վերադառնալով Հայաստան՝ Ա. Սարգսյանը շարունակեց աշխատել «Շարմ հոլդինգում», ղեկավարելով պետական նշանակության կարևորագույն միջոցառումներ, որոնցից կարելի է առանձնացնել «Էրեբունի-Երևան» ամենամյան մեծ միջոցառումը: Բացի այդ նա զբաղվում էր նաև հոլդինգի կողմից իրականացվող այլ նախագծերի տեխնիկական հարցերով: Հինգ տարի անց նա տեղափոխվեց Հանրային հեռուստատեսություն, որտեղ ստանձնեց բեմադրական ստուդիայի ղեկավարի պաշտոնը:

Տարաբնույթ աշխատանքներ ղեկավարելը, սակայն, չխանգարեց նրան տարված մնալու շոու բիզնեսով: Այն եղել և շարունակում է Ա. Սարգսյանի կյանքի անբաժանելի մասը մնալ՝ որպես կյանքին գույներ հաղորդելու միջոց:

«Ես չեմ պատկերացնում կյանքն առանց իմ աշխատանքի, քանի որ առանց հումորի, առանց գույների, բավականին բարդ է ապրելն ու ստեղծագործելը: Հումորն ինձ օգնել է ողջ կյանքի ընթացքում: Օգնել է նաև բավականին բարդ իրավիճակներ հաղթահարելիս, անգամ հումորից շատ հեռու մարդկանց հետ գործ ունենալիս: Շատերի կարծիքով հումորի զգացումով օժտված մարդն ավելի հեշտ է հաղթահարում դժվարությունները, բայց իրականում բոլորովին այլ է: Եվ, դա ամենևին չի նշանակում, որ հումորով մարդն ապրումներ չի ունենում, պարզապես նա փորձում է թաքցնել իր ներաշխարհում տիրող իրավիճակը»,- ասաց Ա. Սարգսյանը:

Շոու բիզնեսը նրա համար մի ուրիշ աշխարհ է, որը բազում տեսանելի և անտեսանելի դրվագներից կազմված մի երևույթի է նման: Այստեղ ևս դժվարությունները հաղթահարելուն օգնում է անսպառ հումորը, բայց լինում են պահեր, որ նույնիսկ դա չի օգնում: Իսկ հաջողության բանալին, ըստ նրա, ոչ թե պայքարն է, այլ աշխատանքին ստեղծագործաբար մոտենալը, որի արդյունքում ամեն ինչ ավելի հեշտ ու լավ է ստացվում:

«Ի դեպ, պրոդյուսերի աշխատանքն ամենապատասխանատուն է: Հիմա, անշուշտ ավելի հեշտացել է այդ բնագավառի աշխատանքը, քանի որ կան կապի տարբեր միջոցներ և ինչ-որ մեկին որևէ բան հայտնելը բավականին հեշտացել է: Նախկինում դա բավականին դժվար էր: Անկեղծ ասած, ես իմ գործունեության ողջ ընթացքում մշտապես բարձր պատասխանատվությամբ եմ վերաբերվել այն աշխատանքին, որը կատարել եմ: Անգամ համերգներին դահլիճից չեմ հետևել: Համերգի ընթացքում, ինչև վերջին լույսն անջատվելը ես բավականին լարված եմ լինում: Այդ ժամանակ նույնիսկ հումորն ինձ չի օգնում, իսկ տպավորությունների մասին միշտ իմանում եմ դրա ավարտից հետո»,- ասաց մեր զրուցակիցը:

Ա. Սարգսյանը երիտասարդներին խորհուրդ է տալիս շատ կարդալ, հատկապես դասական գրականություն: Իր սեղանի գիրքը, Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» ստեղծագործությունն է, որը շարունակ վերընթեցում է:

Ամփոփելով զրույցը՝ հավելենք նաև, որ այսօր, երբ կյանքը խելահեղ արագությամբ է սլանում, պետք է ժամանակ առ ժամանակ կանգ առնել ու շուրջը նայել, բացահայտելու համար մեր կողքին ապրող ու ստեղծագործող անհատներին: Նրանց, ովքեր մինչ օրս շարունակում են մնայուն արժեքներ ստեղծել՝ բավարարելով հայկական մշակույթի ոլորտի ներկայիս պահանջները:

 

Արմինե Գրիգորյան

ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԻ՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքը