Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»


Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենսդրական նախաձեռնության քննարկումը հետաձգվեց

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ  Հայաստան» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենսդրական նախաձեռնության քննարկումը ՀՀ կառավարության առաջարկությամբ հետաձգվեց` ճշգրտումներ և լրամշակում կատարելու նպատակով: ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթի քննարկումը հետաձգվեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

«Խնդիրը շատ պարզ է` կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք:  Նման դեպքերում պատիժը կարգավորվում է բացառապես Վարչական իրավախախտումների մասին օրենքով, որտեղ քրեական պատասխանատվություն նախատեսված չէ: Նախատեսված է ընդամենը տուգանք` նվազագույն աշխատավարձի 30-50-ապատակի չափով, իսկ պաշտոնատար անձանց դեպքում 80-100-ապատիկի չափով: Առաջարկում ենք Քրեական օրենսգիրքը լրացնել նոր դրույթով` կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է կենդանու ոչնչացմանը կամ խեղմանը, կամ կենդանուն տանջանքների ենթարկելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 100-300-ապատիկի չափով կամ կալանքով` 1-3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով: Նույն արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, ակնհայտ անչափահասի ներկայությամբ, հանրային ցուցադրությամբ` այդ թվում համացանցի միջոցով, երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ, պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով կամ ազատազրկմամբ` 1-3 տարի ժամկետով»,-ներկայացրեց համահեղինակ, հիմնական զեկուցող Նաիրա Զոհրաբյանը:

Կառավարությունը նախաձեռնությանը տվել էր դրական եզրակացություն, այնուհետև, ընդունելի համարելով առաջարկը, նշել էր, որ նախագծերով տրվում է իրավիճակային կարգավորում: Նշվել էր, որ հարցը համալիր ձևով կարգավորելու նպատակով ներկայում ՀՀ ԱԺ պատգամավորների հետ համատեղ քննարկվում է համապատասխան օրենքի նախագիծ, որում ամբողջական ձևով կարգավորվելու են կենդանիներին պահելու հետ կապված բոլոր հարաբերությունները, և այս առումով ԲՀԿ կողմից առաջարկող նախագիծը կհանդիսանա նշված օրենքների նախագծերի փաթեթի անբաժանելի մաս: Ուստի կառավարությունն առաջարկել էր այս պահին ձեռնպահ մնալ օրենքների նախագծերի ընդունումից:

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը առաջարկեց հետաձգել հարցի քննարկումը, լրամշակել այն, սակայն նա նաև շեշտեց, որ նախագիծն ինքնաբավ է և կարող է նաև ինքնուրույն ընդունվել, իրենք չեն տապալում նախագծի ընդունումը:  Նախագծի ինքնաբավ լինելու մասին դիտարկումը լսելուց հետո Զոհրաբյանը որոշեց չընդունել կառավարության առաջարկությունը և շարունակել հարցի քննարկումը:

Սակայն քննարկման ընթացքում հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը,  կողմ լինելով կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնելուն, նկատեց, որ երբեմն կարող են զավեշտալի դեպքեր հայտնվել քննչական մարմինների կամ դատարանի տիրույթում: Նա պատրաստակամություն հայտնեց Զոհրաբյանի հետ լրամշակել օրենքը` խնդիրներ չստեղծելու համար:  Ոմանք հարցադրումներ հնչեցին, թե որ կենդանիների նկատմամբ  և որ դեպքերն են համարվում դաժան:

Հարց հնչեց նաև, թե արդյոք Զոհրաբյանը կրում է բնական մորթուց մուշտակ, ինչին պատգամավորը դրական պատասխան տվեց: Պատգամավորների հետ երկարատև քննարկումներից հետո նախաձեռնության մեջ հստակեցումներ կատարելու նպատակով Նաիրա Զոհրաբյանն ընդունեց կառավարության առաջարկը` հետաձգել հարցի քննարկումը: «Կան ձևակերպումներ, որոնք ճշգրտման կարիք ունեն, կներգրավենք  նաև կենդանիների շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներին»,-եզրափակեց պատգամավորը:

Թրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ»Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ»«Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԻնչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ»Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորում