Հայաստանի խորհրդարանը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածությունը
ՔաղաքականՀայաստանի խորհրդարանում մայիսի 29-ին քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածության հարցը:
Նշենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը առաջադրել էր Արթուր Վաղարշյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համար։ Նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունն ու անցած մասնագիտական ուղին։