Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»


Դա­տա­րան­նե­րի շեն­քե­րը ար­գե­լա­փա­կե­լու կո­չը նույ­նիսկ եր­րորդ աշ­խար­հի երկր­նե­րի հա­մար է էկ­զո­տիկ

eadaily.com-ը «Բեկման կետը Հայաստանում» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանի «թավշյա անարյուն հեղափոխությունը» կարող էր դրական ազդեցություն ունենալ հանրապետության տխուր իրողությունների վրա և իսկապես պատմական իրադարձություն դառնալ Հայաստանի համար: Բայց այսօր արդեն քիչ հույս կա: Ամենայն հավանականությամբ, ժամանակի ընթացքում այն կդառնա պատմության մի դրվագ, որը կնմանվի Կիևում կայացած «նարնջագույն մայդանին», իսկ Փաշինյանը կհեռանա «դափնեպսակներով»՝ Յուշչենկոյի նման:

Իրականում ո՛չ Փաշինյանի և ո՛չ էլ հեղափոխություն արած հայերի համար այն չի ավարտվել: Ինչպես ասում են, քայլ է արվել, բայց հեռուն գնալու ճանապարհ կա: Հայ ժողովուրդը ցանկանում է տեսնել այս «հեղափոխության» պտուղները: Միայն այդ պտուղներով կդիտարկվի Փաշինյանի պատմական առաքելությունը, և սա ներկայիս Հայաստանի վարչապետի համար կյանքի և մահվան հարց է: Ի վերջո, կարող է պատահել այնպես, որ Փաշինյանի «թավշյա անարյուն հեղափոխությունը» հենց իրեն վարկաբեկի: Պետք է նշել, որ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալու ժամանակ Հայաստանի պետական մեքենան, չնայած անարդյունավետ, բայց աշխատում էր և բավականին միաձույլ էր: Ապրելը դժվար էր, բայց, ինչպես ասում են, ոչ կյանքին սպառնացող: 

Միևնույն ժամանակ, Հայաստանի պետական համակարգը պատշաճ հեռավորություն էր պահպանում Լեռնային Ղարաբաղի լիազորությունների ամբողջ համակարգից: Երևանից Ստեփանակերտին որևէ բան չէր պարտադրվում, կամ հակառակը: Ներկայումս այս սուբորդինացիան Փաշինյանը խախտել է: Փաշինյանը ստացել է իշխանության մի մասի հակասություն պետական անվտանգության հետ, իսկ ղարաբաղյան ուղղությամբ՝ դավադրության սպառնալիք: Երկրի ղեկավարի կողմից դատարանների շենքերը արգելափակելու կոչը նույնիսկ երրորդ աշխարհի երկրների համար է էկզոտիկ: Իսկ ինչ վերաբերում է այն հիստերիկ և անհիմն հայտարարությանը, որ Ղարաբաղում պատերազմ է նախապատրաստվում, որպեսզի պարտության մեղքը վերագրեն իրեն, ապա ժողովրդին հանգստացնելու համար հետագայում քիչ ջանքեր չպահանջվեցին: Արդյունքում Փաշինյանը կոպիտ հակահարվածներ ստացավ և դանդաղեցրեց թափը: Նա խոստովանեց, որ ինքն ընդհանուր առմամբ դժգոհ է իր վարչապետությունից: Իսկ սա նշանակում է, որ նրա վարկանիշն անընդհատ անկում է ապրում: Մարդիկ հեղափոխությունից հետո ակնկալում էին անհանդուրժողական պայքար կոռուպցիայի դեմ, բայց փաստացի տեսան պայքար Փաշինյանի անձնական թշնամիների դեմ: Այնուամենայնիվ, սա ամենացավալին չէ: Արտաքին քաղաքականության մեջ Նիկոլ Փաշինյանը լքված է, քանի որ չկարողացավ կառուցել վստահելի և, ամենակարևորը, արդյունավետ երկխոսությունը Մոսկվայի հետ, և նաև չստացավ ակնկալվող աջակցությունը Արևմուտքից և հազիվ թե ստանա: Իսկ եթե անգամ ստանա, դա ավելի վատ կլինի նրա համար: Հայ-ռուսական հարաբերություններում առաջացած բոլոր իրական խնդիրների համար Փաշինյանը կարող է միայն ինքն իրեն մեղադրել, քանի որ իշխանության մեջ են գաղափարական այնպիսի ռուսաֆոբներ, որոնց Փաշինյանը չի կարող ստիպել սիրել Ռուսաստանին: Այս տեսանկյունից արևմտյան հ/կ-ների երկարաժամկետ ազդեցությունը հայ-ռուսական հարաբերությունների վրա կարելի է համարել Հայաստանի պետական անվտանգությանը հասցված ամենածանր հարվածը: Գործելուց առաջ անհրաժեշտ է վերլուծել առկա իրավիճակը և նպատակ մատնանշել: Որոշակի իմաստով դա Փաշինյանի փոխարեն փորձել է անել Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը: Նրա ծրագրային «Երկու պետություն, մեկ նպատակ» վերնագրով հոդվածը լույս է տեսել «Նեզավիսիմայա գազետայում»: Մասնավորապես, Մինասյանն առաջարկում է լրացնել «հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները» նոր իմաստով` դրանք կառուցելով «հաջողակ» օրինակով, ինչպիսին է ԱՄՆ-ի և Իսրայելի հարաբերությունների օրինակը: Մինասյանի հոդվածում ամենակարևորն, իհարկե, այն է, թե ում հետ պետք է Ռուսաստանը կառուցի նոր «Իսրայել»՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի, և ո՞ւմ դեմ է այն կառուցվելու: Այստեղ անգամ նշմարվում է, թե ում է ակնարկում Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը: 

Այսպիսով, այսօր Հայաստանը գտնվում է շրջադարձային բեկման կետում: Փորձարկումների համար ժամանակ չկա, ցանկացած հաջորդ քայլը կարող է անշրջելի լինել: Թերևս երկրում և երկրից դուրս կայունացնող գործոն կարող է լինել հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի առաքելությունը: Դեռևս Սերժ Սարգսյանի օրոք խորհրդարանի կողմից ընտրված Հայաստանի նախագահը, կարծես թե, փոխզիջումային տարբերակ է շատերի համար և՛ Հայաստանի ներսում, և՛ դրսում: Արմեն Սարգսյանը ներկայումս փորձում է Հայաստանում «միասնական ազգային օրակարգ» ձևավորել և ազգային նշանակության խնդիրների լուծման սկիզբը դնել: Ըստ նրա, խնդիրները կարող են լուծվել միայն համընդհանուր ջանքերով՝ օգտագործելով Հայաստանի, Արցախի և հայկական սփյուռքի բոլոր հնարավորություններն ու ամբողջ ներուժը: Մնում է միայն լրացնել բովանդակային համահայկական օրակարգ, որոշել դրա իրականացման ուղիները և ապահով ու բարգավաճ երկիր ստեղծելու վերջնական նպատակները: Հայաստանն իր սեփական առաքելությունն ունի այս աշխարհում, դրա համար նույնիսկ կարելի է դառնալ «անդրկովկասյան Իսրայել»: Կարևորն այն է, որ անձնական հավակնությունները չկործանեն Հայաստանի եռամիասնությունը ` Հայաստան-ԱրցախՍփյուռքը, պետք է փորձել լինել ավելի քիչ հեղափոխական, լինել խելամիտ պետական գործիչ և կոփված պրագմատիկ:

Կամո Խաչիկյան

 

Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՕդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՉհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերՖասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՄի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ»Գավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՆիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանԱյս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ»«ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովՄեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանՀայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ»Այն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութՊատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ»