Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն Հովասափյան Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ» Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ» «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ» Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»


Սուսանինյան ինքնազոհություն. իրականությո՞ւն, թե՞ լեգենդ

Մենք գիտենք, որ...

Իվան Սուսանինը 1613 թվականի ձմռանը իր կյանքը զոհել է ցար Միխայիլ Ռոմանովին փրկելու համար: Նա լեհ ինտերվենտների ջոկատը, որը պատրաստվում էր այդ ժամանակ Կոստրոմայի Դոմնինո գյուղի մերձակա կալվածքում գտնվող ցարին բռնել, ուղեկցել է դեպի անանցանելի անտառային ճահիճ, որի արդյունքում էլ լեհերը նրան տանջամահ են արել, բայց չեն կարողացել հետ վերադառնալ:

Իրականում շատ ավելի հավանական է, որ դա այդպես չի եղել:

Բանն այն է, որ այս հերոսական պատմության մեջ բազմաթիվ անհամապատասխանություններ կան: Առաջին հերթին սկսենք նրանից, որ այդ ժամանակ Միխայիլ Ռոմանովը դեռևս ցար չէր: Ըստ պատմագրության, նա թագադրվել է 1613 թվականի մարտի 14-ին. հիշենք, որ Սուսանինը իր սխրանքը գործել էր նույն թվականի ձմռանը, այսինքն՝ ավելի շուտ: Ինչ վերաբերում է Սուսանինին, ապա, ըստ հետազոտողների, անգամ կասկածներ կան ընդհանրապես նրա գոյություն ունենալու վերաբերյալ: Սակայն պատմաբանների մեծ մասը կարծում է, որ իրոք եղել է Իվան Սուսանին անվամբ գյուղացի, որը ապրել է Կոստրոմայից 60 վերստ հեռավորությամբ գտնվող Դերևենկի գյուղում, որն էլ Դոմնինո գյուղի մոտ է: Կարևոր է այն, որ իրականում Միխայիլ Ռոմանովին լեհերից փրկելու ոչ մի անհրաժեշտություն էլ չկար, քանի որ ապագա ցարը այդ ժամանակ իր մոր հետ գտնվում էր Կոստրոմայի մոտ գտնվող լավ պաշտպանված Իպատևյան եկեղեցում ՝ ազնվական հեծյալների մեծ ջոկատի պաշտպանության տակ: Հետո էլ բուն Կոստրոմայում բավական մեծաթիվ ռուսական ուժեր կային:

Այնպես որ, եթե անգամ լեհերի ջոկատը գտներ ցարին, դժվար թե կարողանար հաղթել ճակատամարտում, դրա համար բանակ էր պետք: Այնուամենայնիվ, ամեն ինչ ճիշտ կլիներ, եթե լեհական արխիվներում անգամ մեկ խոսք լիներ Կոստրոմայի շրջանում ինչ-որ ջոկատի կորչելու մասին: Ավելին, որևէ տվյալ չկա այն մասին, որ այդ ժամանակ լեհերն այնտեղ ընդհանրապես եղել են: Այլ բան է, որ այդ խառը ժամանակներում անտառները լիքն էին տարատեսակ կողոպտիչների բանդաներով: Իհարկե, նրանք ցարի համար վտանգ չէին ներկայացնում, բայց հասարակ գյուղացուն կարող էին հանգիստ տանջամահ անել, և շատ հնարավոր է, որ Սուսանինը նրանց հերթական զոհերից մեկն էր: Ըստ այս լեգենդը հետազոտող Սոլովյովի, Սուսանինին տանջամահ են արել ոչ թե լեհերը կամ լատիշները, այլ կազակները: Իսկ մեկ այլ հետազոտող՝ Կոստոմարովը, այն կարծիքին է, որ Սուսանինին սպանել են կողոպտիչները, բայց անհայտ է, թե արդյո՞ք դա կապված է եղել նրա հետ, որ նա չի ասել ցարի տեղը:

Հնարավոր է, որ լեգենդի հիմքում ընկած է լեհ սպա Մասկևիչի պատմածը: Ըստ նրա, 1612 թվականին Վոլոկալամսկի տարածքում լեհական պարենային սայլերը մոլորվել են անտառներում, իսկ որպես ուղեկցող վերցված ռուս գյուղացին նրանց տարել է հակառակ ուղղությամբ, որի համար էլ սպանվել է լեհերի կողմից: Սակայն Մասկևիչը չի նշել գյուղացու ազգանունը: Սուսանինին առաջին անգամ որպես Ռոմանովների դինաստիայի հիմնադիր Միխայիլին փրկող հերոս ներկայացրել է 1767 թվականին Կոստրոմա այցելած թագուհի Ելիզավետա Երկրորդը: Իսկ 1812 թվականին ռուս գրող, հրապարակախոս և պատմաբան Գլինկան նրան դարձրել է հայրենիքի համար ինքնազոհված հերոս՝ չօգտվելով ոչ մի պատմագրական աղբյուրից: Այդ ժամանակներից էլ Իվան Սուսանինը մտել է պատմության գրքեր, տարբեր ստեղծագործություններ և այլն:

Նշենք, որ Իվան Սուսանինի սխրանքի հիմնական ապացույցն այն է, որ 1619 թվականին ցարը Սուսանինի աներոջը՝ Բոգդան Սոբինին է նվիրել գյուղի կեսը՝ ազատելով հարկերից: Մի խոսքով, վերջինս և նրա հետնորդները կալվածատեր են դարձել: Բոլշևիկների իշխանության գալուց հետո Սուսանինը դասվեց «ցարի ծառաների» շարքը, և անգամ ապամոնտաժվեց Կոստրոմայում գտնվող նրա արձանը, բայց դա երկար չի տևել: Բոլշևիկյան պրոպագանդան 1930-ականներին կտրուկ շրջադարձ է կատարել և սկսել հերոսացնել Սուսանինին այնպես, ինչպես Մինինին, Պոժարսկուն, Նևսկուն, Դոնսկոյին և անգամ ցարեր Իվան Ահեղին և Պետրոս Առաջինին: Ժամանակը դա էր պահանջում, պետք էին անձնազոհ հերոսներ:

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը

Ֆրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ Ռյուտե«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԻնչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումԵրկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն Գրիգորյան«Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համար18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՀերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԱդրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանՀոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու