Կառավարության հաջորդ նիստին նախարության կազմը այլ կլինի
ՔաղաքականԿառավարությունն այսօր վերջին անգամ է նիստ գումարում այս կազմով: Այսինքն՝ ներկայիս 17 նախարարից 5-ը հաջորդ նիստին այլևս չեն մասնակցի։
Գործադիրի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով կԿառավարության կառուցվածքի ու գործունեության մասին նոր օրենքին, որն, ի դեպ, արդեն ուժի մեջ է մտել, հավելեց, որ դրա արդյունքում կառավարությունն այսօր վերջին անգամ է նիստ գումարում 17 նախարարների կազմով։
«Նրանք, ովքեր կշարունակեն իրենց աշխատանքը, ուզում են հաջողություն մաղթել։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս ընթացքում կատարած աշխատանքի համար։ Նաև ուզում եմ համոզված ասել, որ այն կառուցվածքային փոփոխությունները, որոնք արվել են, շատ երկար քննարկվել են, վերլուծվել են, դիտարկվել են, և մենք համոզված ենք, որ դա ճիշտ որոշում է»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետը հույս հայտնեց, որ այս փոփոխությունների արդյունքում կմեծանա կառավարության աշխատանքի արդյունավետությունը։